Կրակատաու
Կրակատաու (ինդոն.՝ Krakatau), կղզի և գործող հրաբուխ Ինդոնեզիայում, Զոնդյան նեղուցում, Ճավա և Սումատրա կղզիների միջև։ Տարածությունը 10, 5 կմ2 է, բարձրությունը՝ 813 մ։
Կրակատաու | |
---|---|
![]() | |
Տեսակ | նախկին կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | South Lampung? |
Աշխարհագրական տեղադրություն | Մեծ Սունդայի կղզիներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 813 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 813 մետր[1] |
Պահպանման տարածք | Pulau Anak Krakatau natural reserve? |
Սմիթսոնիան կոդ | 262000 |
![]() ![]() | |
Անվանում խմբագրել
Տեղական անվանումն է Kerakatau, որն առաջացել է ճավայերեն rekatak ― «ճարճատել» բառից[2]։
Պատմություն խմբագրել
Հայտնի է 1883 թվականի օգոստոսի ուժեղ ժայթքմամբ (դուրս են նետվել մոտ 19 կմ3 հրաբխային մոխիր և այլ նյութեր)։ 1927-1929 թվականների ստորջրյա ժայթքման ժամանակ առաջացել է Անակ Կրակատաու հրաբխային կղզին։ Վերջին անգամ ժայթքել է 1950-1952 թվականներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Rakata (Krakatoa), Indonesia — peakbagger.com.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 672)։ |