Պիթեաս
Պիթեաս Մասալիացի (/ˈpɪθiəs/; հին հունարեն՝ Πυθέας ὁ Μασσαλιώτης Pythéas ho Massaliōtēs; լատիներեն՝ Pytheas Massiliensis, մոտ մ. թ. ա. 359, Massalia, Ֆրանսիա - մոտ մ. թ. ա. 289)[1], հին հույն աշխարհագրագետ, աստղագետ, հետազոտող-գիտնական, ծնունդով՝ հինհունական Մասալիա գաղութից (ներկայիս ֆրանսիական Մարսելից)[2][3]: Մեր թվականությունից առաջ մոտավորապես 325 թվականին գիտահետազոտական ճամփորդություն է կատարել հյուսիսարևելյան Եվրոպայով, սակայն այդ մասին նրա պատրաստած շարադրանքը, որ լայնորեն տարածված է եղել անտիկ ժամանակներում, չի պահպանվել և հայտնի է միայն այլ հեղինակների վկայակոչումների, հիշատակումների շնորհիվ[4]։ Այդ ճամփորդության ընթացքում նա այցելել է այժմյան Մեծ Բրիտանիա և Իռլանդիա, եղել է առաջին գիտնական այցելուն, որ տեսել ու նկարագրել է Արկտիկան, բևեռային սառույցները, կելտական ու գերմանական ցեղերի կենսակերպը։ Տեսականորեն պատկերացրել ու նկարագրել է հավերժական ձյունի ու խավարի երկիրը (the country of the Hyperboreans), սառուցյալ գոտին և այն գոտիները, որտեղ ամռանը գիշերները չափազանց կարճ են, ու արևը գրեթե մայր չի մտնում։
Պիթեաս հին հունարեն՝ Πυθέας | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 359 Massalia, Ֆրանսիա |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 289 |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Pytheas Վիքիպահեստում |
Պիթեասն է գիտություն ներմուծել աշխարհագրական ևս մեկ պատկերացման՝ ծայրհյուսիսային կետի՝ Տուլե կղզու գաղափարը։ Նա առաջիններից մեկն է եղել, ով գտել է, որ մակընթացությունների ու տեղատվությունների պատճառը լուսինն է։
Տվյալներ
խմբագրելՄեր թվականության առաջին դարի նշանավոր հեղինակներից Պլինիոս Ավագը գրում է, որ պամիչ Տիմայոսը (ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 350 թվականին) հավատ է ընծայել սաթի հայտնաբերման մասին Պիթեասի պատմությանը[5]։ Մինչդեռ մեր թվականությունից առաջ առաջին դարում Ստրաբոնը վկայել է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում ապրած փիլիսոփա, գիտնական Դիկեարքոսը հավատ չի ընծայել Պիթեասի պատմություններին[6]։ Անտիկ ժամանակների այլ պատմիչներ ու գիտնականներ ևս Պիթեասին բնութագրել են իբրև ստախոսի ու ֆանտազյորի։ 19-20-րդ դարերի անգլիացի գրող, ճանապարհորդ, աշխարհագրագետ Հենրի Թոզերը, համադրելով երեք աղբյուր, կարծիք է հայտնել, որ մոտավորապես մ.թ.ա. 330 թվականին Պիթեասի ճանապարհորդությունն իրոք տեղի է ունեցել[7]։
Հիշատակ
խմբագրել- 1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկին շնորհել է Պիթեասի անունը։
- Պիթեասը, որպես գրական երկի գլխավոր հերոս, հանդես է գալիս Ֆերդինան Լելեմանի «Անտիկ ծովագնացի օրագիրը» վեպում (1956)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Warmington, Spawforth
- ↑ Kaplan, 2013
- ↑ Stein-Hölkeskamp, Elke; Engels, Johannes; Gärtner, Hans Armin; Albiani, Maria Grazia (2006). «Pytheas». Brill's New Pauly. doi:10.1163/1574-9347_bnp_e1016010.
- ↑ Cunliffe, Barry (2001). The Extraordinary Voyage of Pytheas the Greek. London, England: Penguin Group. էջեր 74–76. ISBN 0-7139-9509-2.
- ↑ Natural History, Book 37, Chapter 11.
- ↑ Geographica Book II.4.2 paragraph 401).
- ↑ Tozer, Henry Fanshawe (1897). A History of Ancient Geography. Cambridge: Cambriddge University Press. էջեր 152–154..
Գրականություն
խմբագրել- Burton, Richard F. (1875). Ultima Thule; or, A Summer in Iceland. London and Edinburgh: William P. Nimmo. «Ultima Thule; or, A Summer in Iceland.»
- Chevallier, R. (1984 թ․ դեկտեմբեր). «The Greco-Roman Conception of the North from Pytheas to Tacitus». Arctic. 37 (4): 341–346. doi:10.14430/arctic2217. hdl:10515/sy5tb0xz8. JSTOR 40510297.
- Cunliffe, Barry (2002). The Extraordinary Voyage of Pytheas the Greek: The Man Who Discovered Britain (Revised ed.). Walker & Co, Penguin. ISBN 0-14-200254-2.
- Frye, John; Harriet Frye (1985). North to Thule: an imagined narrative of the famous "lost" sea voyage of Pytheas of Massalia in the fourth century B.C. Chapel Hill, NC: Algonquin Books of Chapel Hill. ISBN 978-0-912697-20-8.
- Gimbutas, Marija (1967). Daniel, Glyn (ed.). The Balts. Ancient Peoples and Places. New York: Frederick A. Praeger.
- Hawkes, C.F.C. (1977). Pytheas: Europe and the Greek Explorers. Oxford: Blackwell, Classics Department for the Board of Management of the Myres Memorial Fund. 090356307X.
- Kaplan, Philip G. (2013). «Pytheas of Massalia». In Bagnall, Roger S (ed.). The Encyclopedia of Ancient History. Wiley-Blackwell. էջ 1. doi:10.1002/9781444338386.wbeah21281.pub2. ISBN 978-1-4051-7935-5.
- Markham, Clements R. (1893 թ․ հունիս). «Pytheas, The Discoverer of Britain». The Geographical Journal. London: The Royal Geographical Society. 1 (6): 504–524. doi:10.2307/1773964. JSTOR 1773964.
- Nansen, Fridtjof (1911). In Northern Mists: Arctic Exploration in Early Times. Vol. Volume I. Translated by Arthur G. Chater. New York: Frederick A. Stokes Co.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - Roller, Duane W. (2006). Through the Pillars of Herakles: Greco-Roman Exploration of the Atlantic. London, New York: Routledge. ISBN 978-0-415-37287-9.
- Roseman, Christina Horst (1994). Pytheas of Massalia: On the ocean: Text, translation and commentary. Ares Publishing. ISBN 0-89005-545-9.
- Smith, William (1880). «Pytheas». A dictionary of Greek and Roman biography and mythology. Vol. III. London: J. Murray.
- Arnolds Spekke (1957) The ancient amber routes and the geographical discovery of the Eastern Baltic. Stockholm: Goppers.
- Stefansson, Vilhjalmur (1940). Ultima Thule: further mysteries of the Arctic. New York: Macmillan Co.
- John Taylor, Albion: the earliest history" (Dublin, 2016)
- Tozer, Henry Fanshawe (1897). History of Ancient Geography. Cambridge: University Press. «History of Ancient Geography.»
- Warmington, Eric Herbert; Spawforth, Antony (2015). «Pytheas, Greek navigator, c. 310–306 BCE». Oxford Research Encyclopedia of Classics. doi:10.1093/acrefore/9780199381135.013.5459. ISBN 978-0-19-938113-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- Darbyshire, Adrian (2008 թ․ ապրիլի 8). «Pytheas visited the Isle of Man in 300 BC – claim». Isle of Man Today. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- Engels, Andre. «Pytheas». Discoverer's Web. Technische Universiteit Eindhoven. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
- «The Northern Lights Route: The Voyage of Pytheas to Thule». University Library of Tromsø. 1999. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
- Deruelle, Jean. «Pytheas, megaliths and the tides». from: L'Atlantide des Mégalithes. Editions France-Empire, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիթեաս» հոդվածին։ |