Պիեռ Դյուքս

դերասան
(Վերահղված է Պիեր Դյուքսից)

Պիեռ Դյուքս (ֆր.՝ Pierre Dux, Pierre Alexandre Martin[1], հոկտեմբերի 21, 1908(1908-10-21)[2][4][5][…], Փարիզ[6] - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[2][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի դերասան[7]։

Պիեռ Դյուքս
Ի ծնե անուն՝Pierre Alexandre Martin Dux
Ծննդյան թիվ՝1908 հոկտեմբերի 21
Ծննդավայր՝Փարիզ
Վախճանի թիվ՝1990 դեկտեմբերի 1
Վախճանի վայր՝Փարիզ
Երկիր՝Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն՝Ֆրանսիացի
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0245240

Կենսագրություն խմբագրել

 
Պիեռ Դյուքսի անունը կրող նրբանցքը՝ Լուքսեմբուրգում

Պիեռ Դյուքսը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում։ Նրա մայրը՝ Էմիլյեն Դյուքսը նույնպես դերասանուհի էր։ Թատրոնի բեմում առաջին մեծ հաջողությունը 1929 թվականին Բոմարշեի «Սևիլյան սափրիչ» պիեսում նրա խաղացած Ֆիգարոյի դերն էր։ 1938 թվականին Պիեռ Դյուքսը, Ֆերնանդ Լեդուն և Ալֆրեդ Ադամը «Պիգալ» թատրոնի վերևի հարկում բացեցին թատերական ստուդիա։

1935 թվականից մինչև 1945 թվականին ստուդիայից իր հեռանալը նա սոսյետոր էր, այնուհետև նշանակվել է «Comédie-Française»-ի գործադիր տնօրեն և պաշտոնավարել 1944-1945 և 1970-1979 թվականներին։ 1971 թվականից մինչև 1979 թվականը ղեկավարել է Օդեոն թատրոնը։

1953 թվականից մինչև 1956 թվականները դասավանդել է Փարիզի Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում, նրա սաների մեջ կան այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ժան Ռոշֆորը, Ժան Պոլ Բելմոնդոն, Կլոդ Ռիշը, Պիեռ Վերնեն, Եկատերինա Սամյեն։

1932 թվականից մինչև 1990 թվականներն ընկած ժամանակաշրջանում բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում խաղացել է գլխավոր դերեր[8]։

1978 թվականին նա ազատորեն ընտրվեց Գեղարվեստի ակադեմիայի անդամ։

1990 թվականին իր մահվանից կարճ ժամանակ առաջ նա արժանացավ Մոլիերի մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1932 ֆ Օրիորդ Բուլեմանսի ամուսնությունը Le Mariage de Mlle Beulemans Ալբերտ ԴելՊիեռ
1938 ֆ Վերադառնալ լուսաբացին Retour à l'aube Կառլ Ամմեր
1946 ֆ Թագուհու վզնոցի գործը L'Affaire du collier de la reine Կալիոստրո
1946 ֆ Հայրենիք Patrie Ջոնաս
1947 ֆ Չուանները Les Chouans Հրամանատար Յուլո
1947 ֆ Պարոն Վինսենթ Monsieur Vincent Կանցլեր Սեգյե
1954 ֆ Ապրիլյան Ձուկ Poisson d'avril Գաստոն Պրեվո՝ անետի սիրեկանը
1955 ֆ Մեծ զորավարժություններ Les Grandes Manoeuvres Գնդապետ օլիվյե
1961 ֆ Սիրում եք Բրամսին․․․ Goodbye Again Ֆլերի
1961 ֆ Հայտնի Սիրային Պատմություններ Amours célèbres Տալմա
1962 ֆ Օր և ժամ Le Jour et l’heure Տեսուչ Մարբոզ
1966 ֆ Այրվու՞մ է Փարիզը Paris brûle-t-il? Սերա (Ալեքսանդր Պարոդի)
1969 ֆ Զեթ Z Գեներալ
1970 ֆ Մեսսե ֆերմայի առեղծվածը La horse Քննիչ
1975 ֆ Հատուկ բաժին Section spéciale Գլխավոր դատախազ Կավարոկ
1980 ֆ Երեքին պետք է վերացնել Trois Hommes A Abattre Էմերիշ
1988 ֆ Ընթերցողը La Lectrice դատավոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PIERRE DUX». cinememorial.com. Philippe. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #138055947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «Le misanthrope [extr.] : Acte 1, scène 1/ Molière». Bibliothèques spécialisées de la Ville de Paris. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  8. «Pierre Dux». allocine. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել