Երեքին պետք է վերացնել, ֆրանսիացի ռեժիսոր Ժաք Դարեի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Ժան Պատրիկ Մանշետի «Արևմտյան ափի նորեկը» վեպի էկրանավորումն է։ Ֆիլմը նկարահանվել է 1980 թվականին։ Գլխավոր դերակատարն է Ալեն Դելոնը։

Երեքին պետք է վերացնել
ֆր.՝ Trois hommes à abattre
«Երեքին պետք է վերացնե»լ ֆիլմի պաստառը
Երկիր Ֆրանսիա
Ժանրքրեական ֆիլմ[1], նեո նուառ և վեպի էկրանավորում
ՀիմքՀեռագիր Արևմտյան ափից
Թվական1980 և հունիսի 12, 1981[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺաք Դերե[1][3]
ՊրոդյուսերԱլեն Դելոն
Սցենարի հեղինակԱլեն Դելոն և Ժաք Դերե
ԴերակատարներԱլեն Դելոն[3], Դալիլա Դի Լազարո[3], Միշել Օկլեր[3], Սիմոնա Ռենան, Պիեռ Դյուքս[3], Ժան-Պիեր Դարրաս, Անդրե Ֆալկոն, Բերնար Լե Կոք, Ֆեոդոր Ատկին, Քրիստիան Բարբիե, Դանիել Բրետոն, Francis Lemaire?, Ֆրանսուա Պերո, Ժիլետ Բարբիե, Լին Շարդոնե և Պասկալ Ռոբերտս
ՕպերատորԺան Տուրնիե
ԵրաժշտությունԿլոդ Բոլլին
Տևողություն93 րոպե
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 38103

Սյուժե

խմբագրել

Պրոֆեսիոնալ խաղաքարտ խաղացող Միշել Ժերֆոն (Ալեն Դելոն) ճանապարհին գտնում է մի վիրավորի։ Մտածելով, որ վերջինս ճանապարհային վթարի է ենթարկվել, տեղափոխում է հիվանդանոց։ Հիվանդանոցում վիրավորը մահանում է. նա երկու փամփուշտով վիրավորվել էր փորից։ Իրականում այդ մարդը և նրա երկու գործընկերները զոհ էին դարձել զենքի անօրինական վաճառքով զբաղվողների հետ վեճի ժամանակ։ Ժերֆոն ինքն է թիրախ դառնում, քանզի զենքի վաճառքով զբաղվողների առաջնորդը՝ Էմերիշը, մտածում էր, թե մահանալուց առաջ որևէ լուր է հայտնել նրան։ Սկզբից երկու անհայտ մարդիկ փորձում են ջրախեղդ անել Ժերֆոնին, երբ վերջինս լողում էր ծովում։ Հետո դրան հետևեց կեղծ հեռախոսազանգ բարում։ Այդ ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում Միշելի մոտ։ Նա օգնության նպատակով դիմում է իր ծանոթին՝ ոստիկանության ավագ տեսուչին, որին արագորեն հեռացնում են ասպարեզից՝ սպանելով նրան։ Ժերֆոնը սկսում է հետևել մարդասպաններին և վերացնում է նրանցից մեկին բենզալցակայանում։ Իսկ ինքը՝ թեթև այրվածքներով, թաքնվում է ընկերուհու բնակարանում։ Բայց հետո, նույնիսկ Էմերիշի մահվանից հետո, նրան շարունակում են հետևել։ Միշել Ժերֆոն Փարիզի բազմամարդ փողոցներից մեկում սպանվում է...

Դերերում

խմբագրել
Դերասան Դերը
Ալեն Դելոն Միշել Ժերֆո
Դալիդա դի Լաձարո Բեա
Պիեր Դուկս Էմերիշ
Միշել Օկլեր Լեպրինց
Ժան Պիեր Դարա Շոկար
Պասկալ Ռոբեր Մադամ Բորել
Լին Շարդոն -
Սիմոնա Ռենան Միսիս Գերֆո
Բերնան Լե Կոկ Գասովից
Ֆրանսուա Պերո Ժերմե
Պիտեր Բոնկե Բաստիեն
Դանիել Բրետոն Կառլո
Պիեր Բելո Բորել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել