Կլոդ Ռոբեր Ռիշ (ֆր.՝ Claude Robert Rich; փետրվարի 8, 1929(1929-02-08)[1][2][3][…], Ստրասբուրգ[3][4] - հուլիսի 20, 2017(2017-07-20)[1][2][3][…], Օրգեվալ[5][4]), ֆրանսիացի դերասան։ Հիմնականում նկարահանվել է կատակերգական ժանրի կինոնկարներում։ Սեզար կինոմրցանակի դափնեկիր է։

Կլոդ Ռիշ
Ծնվել էփետրվարի 8, 1929(1929-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրՍտրասբուրգ[3][4]
Մահացել էհուլիսի 20, 2017(2017-07-20)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՕրգեվալ[5][4]
ԳերեզմանQ110360114?
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնռոմանական կաթոլիկ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դրամատուրգ
Ամուսին(ներ)Catherine Rich?
Երեխա(ներ)Դելֆին Ռիչ և Natalie Rich-Fernandez?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Կլոդ Ռիշը հաճախել է Շառլ Դյուլենի դերասանական կուրսերին, ի հակառակ ծնողների կամքի, ովքեր ցանկանում էին, որ նա դառնա ապահովագրական գործակալ։ Կուրսերն ավարտելուց հետո Ռիշը ընդունվել է Կոնսերվատորիա։ Կլոդ Ռիշի առաջնախաղը մեծ կինոյում եղել է «Մեծ մանյովրներ» ֆիլմում։ Մինչ 1960-ական թվականների սկիզբը Ռիշը զբաղեցրել է երկրորդ պլանի դերեր, մինչև Ժան Ռենուար նրան առաջաարկեց նկարահանվել «Ամրացված կապրալ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Ժան Պիեր Կասելը և Կլոդ Բրասյորը։

1963 թվականին Ժորժ Լոտները հրավիրել է Կլոդին՝ նկարահանվելու «Գանգստեր հորեղբայրները» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է Միշել Դևիլի «Այս երեկո կամ երբեք», Ժյուլեն Դյուվիվյեի «Սատանան և տասը պատվիրանները» և Ժան Պիեռ Մոկի «Մարգարտածաղկի զինակիցները» ֆիլմերում։

Միևնույն ժամանակ Ռիշը շարունակել է խաղալ թատերական ներկայացումներում, որոնց մի մասը գրել էր ինքը։

1980-ական թվականներին դերասանը ընդունել է միայն այն դերերի մարմնավորման առաջարկը, որոնց սցենարը գրավել է նրան։ 1992 թվականին արժանացել է Սեզար կինոմրցանակի՝ Էդուար Մոլինարոյի «Ընթրիք» ֆիլմի համար։

2000-ականներից սկսած սկսել է նկարահանվել է երկրորդ պլանի դերերում։ Նա նկարահանվել է «Դ'Արտանյանի դուստրը», «Սուրբ ծննդյաн կարկանդակ», Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա և այլ ֆիլմերում։

2008 թվականին դերասանը «Աստծո վրա հույս դիր, իսկ ինքդ մի սխալվիր» ֆիլմի համար դարձյալ նոմինացվել է Սեզար կինոմրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել