Պիետրո Լիբերի (իտալ.՝ Pietro Liberi, 1605[1][2][3][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն - հոկտեմբերի 18, 1687(1687-10-18)[4][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), բարոկկոյի ժամանակշրջանի իտալացի նկարիչ, առավել ակտիվ գործել է Վենետիկում և Վենետոյում։

Պիետրո Լիբերի
Ծնվել է1605[1][2][3][…]
ԾննդավայրՊադովա, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1687(1687-10-18)[4][5]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն[6]
ՈւսուցիչԱլեքսանդր Վարոտարի
 Pietro Liberi Վիքիպահեստում
Բեթսաբե, Պիետրո Լիբերի

Կենսագրություն խմբագրել

Պիետրոն ծնվել է Պադովայում, նրա ամենաառաջին պարապմունքները եղել են Ալեքսանդր Վարոտարիի հետ։ Նա ունեցել է արկածներով լի կյանք։ Մեծապես ճանապարհորդել է Իտալիայում։ Ստամբուլ ճամորդելու ժամանակ նա 8 ամսով գերեվարվել է թունիսցի ծովահենների կողմից։ Ազատվելուց հետո վերադարնալով Մալթայով` նա այցելել է Սիցիլիա, Նեպալ և Պիզա։

Իր կյանքի որոշ ժամանակահատվածում նա դարձել է Անտոնիո Մանֆրեդինիի հեծելազոր ուժերի վարձկան, որը կռվում էր Տոսկանիայի դքսության համար սարակինոսների դեմ։ Նա կռվել է Սիչիայի ամրոցը զավթելու համար (ներկայումս` Ալեքսանդրետտա, Թուրքիա)։ Արշավից հետո նա վերադարձել է Լիվոռնո, և 1637 թվականին ճանապարհորդել է դեպի Լիսաբոն, այցելել է Լիգուիրա, Ֆրանսիայի Հարավային ափ և Մադրիդ։ Վերադառնալով Տոսկանիա` նա նորից կենտրոնացել է նկարչության վրա և ճանապարհորդել է դեպի Հռոմ։ Այնտեղ նա եղել է փորագրիչ Ստեֆանո դելլա Բելլայի սենյակակիցը։ Հռոմում նա նկարել է «Սաբինայի հափշտակումը» նկարը Լեոպոլդո դե Մեդիչիի համար։ Նա վերադարձել է Ֆլորենցիա, որպեսզի պատկերազարդի Սան Ֆիլլիպո Ներիի աղոթատեղիի առաստաղը։ 1643 թվականին նա ճանապարհորդել է դեպի Վենետիկ` նկարելու «Ավետարանիչները» Օսպեդալետտոյի եկեղեցու համար։ Նա նաև պատկերազարդել է Վենետիկի Սանտի Ջիվաննի է Պաոլո եկեղեցու խորանը։ Նկարել է «Պադովայի Սուրբ Անտոնիոն Վենետիկում աղոթելիս» նկարը Սանտա Մարիա դե Սալուտե եկեղեցու համար։ 1662 թվականին նա ասպետի կոչում է ստացել դոժ Ֆրանչեսկո Մոլինոյի կողմից[7]։

Նա ստացել է Ազատամիտ մականունը` իր նկարներում հաճախակի ազատ թեմաներ ընտրելու համար[8]։

Նա նկարել է «Դարդանելի ճակատամարտը» Դոժերի պալատի համար, «Անմեղների կոտորածը» որմնանկարը` Վենետիկի Օկնիսանտի եկեղեցու համար, «Նոյը հեռանում է տապանից» որմնանկարը` Վիչենցայի տաճարի համար և «Հեղեղը» որմնանկարը` Բերգամոյի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու համար[9]։ Նա ներկայացված է, օրինակ, Կադրորկ պալատում, որը Տալլինի Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մի մասն է[10]։ Նրա գլուխգործոցը թերևս Վենետիկի Սուրբ Մոյսե եկեղեցու խորանին պատկերված «Սուրբ Ելենան գտնում է խաչը» որմնանկարն է։

Նրա որդին` Մարկո Լիբերին, նույնպես նկարիչ է[11]։ Այլ աշակերտների շարքում է Ջիաննանտոնիո Լացարին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 Pietro Liberi
  3. 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Della origine e delle vicende della pittura in Padova, by Giannantonio Moschini, Tipografia Crescini, Padua (1826), page 114–116.
  8. Crowning of Europa Արխիվացված 2008-03-01 Wayback Machine and le Roi Candaule Արխիվացված 2006-12-10 Wayback Machine
  9. M. Farquhar, p. 84.
  10. «Art Museum of Estonia». Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  11. The History of Painting in Italy: From the Period of the Revival ..., Volume 2, by Luigi Lanzi, page 266.
  12. Biografia degli artisti by Filippo de Boni, page 542.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Լիբերի» հոդվածին։