Պիեռ Բեյլ
Պիեռ Բեյլ ( ֆր.՝ Pierre Bayle, նոյեմբերի 18, 1647[1][2][3][…], Կառլա Բեյլ[2] - դեկտեմբերի 28, 1706[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5][2][…])[9], ֆրանսիացի փիլիսոփա, հեղինակ և բառարանագիր։ Նա առավել հայտնի է իր «Պատմական և քննադատական» բառարանով, որի հրատարակությունը սկսվել է 1697 թվականին[9]։ Գրքի առավել վիճելի գաղափարներից շատերը թաքնված են ծավալուն տողատակերում, կամ դրանք տեղ են գտել անվիճելի թեմաներով հոդվածների մեջ։ Բեյլը սովորաբար համարվում է 18-րդ դարի կեսերի հանրագիտարանագետների նախակարապետը։
Պիեռ Բեյլ ֆր.՝ Pierre Bayle | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1647[1][2][3][…] Կառլա Բեյլ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1706[1][2][3][…] (59 տարեկան) Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5][2][…] բնական մահով |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | Կալվինականություն և կաթոլիկություն |
Ուղղություն | սկեպտիցիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, պրոֆեսոր, լրագրող, գրական քննադատ, աստվածաբան, պատմաբան և բառարանագիր |
Գործունեության ոլորտ | Ստեղծագործական և մասնագիտական գրություն[6] և փիլիսոփայություն[6] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][7][8][…] և լատիներեն[6] |
Հայր | ժան Բեյլ |
Աշակերտներ | Christopher I, Burgrave and Count of Dohna-Schlodien? |
Pierre Bayle Վիքիպահեստում |
Հուգենոտ Բեյլը փախել է Հոլանդիայի Հանրապետություն 1681 թվականին ՝ Ֆրանսիայում կրոնական հալածանքների պատճառով։ Բեյլը կրոնական հանդուրժողականության նշանավոր ջատագով էր, և նրա փիլիսոփայությունը զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական Լուսավորության դարաշրջանի հետագա աճի և զարգացման վրա։ Լայբնիցի թեոդիցիությունը ձևավորվել է ի պատասխան Բեյլի։
Կենսագրություն
խմբագրելԲեյլը ծնվել է Կառլա-լե-Կոմտում[9] (հետագայում նրա պատվին վերանվանվել է Կառլա-Բեյլ), Ֆրանսիայի Արյեժ գավառի Պամիե քաղաքի մոտ։ Նա կրթություն է ստացել կալվինիստ (բողոքական) հոր կողմից, այնուհետև ուսումը շարունակել է Պույլաուրենսի ակադեմիայում։ 1669 թվականին Բեյլը ընդունվել է Թուլուզի ճիզվիտական (Հիսուսի միաբանություն) քոլեջ և մեկ ամիս անց դարձել է կաթոլիկ։ Տասնյոթ ամիս հետո նա ետ է վերադարձել բողոքական գաղափարախոսությանը և փախել Ժնև, որտեղ ծանոթացել է Ռենե Դեկարտի ուսմունքներին։ Հետագայում նա վերադարձել է Ֆրանսիա և մեկնել Փարիզ, որտեղ մի քանի տարի աշխատել է Բել անունով որպես դաստիարակ տարբեր ընտանիքների համար։ 1675 թվականին նշանակվել է Սեդանի բողոքական ակադեմիայի փիլիսոփայության ամբիոնի ղեկավար[9]։ 1681 թվականին Սեդանի համալսարանը ճնշվել է կառավարության կողմից՝ բողոքականների դեմ գործողություններ իրականացնելու պատճառով։
Այդ իրադարձությունից անմիջապես առաջ Բեյլը փախել էր Հոլանդիայի Հանրապետություն, որտեղ նա գրեթե անմիջապես նշանակվել էր փիլիսոփայության և պատմության պրոֆեսոր Ռոտերդամի École Illustre-ում[9]։ Նա երկար տարիներ դասավանդել է, բայց քոլեջում ներքին վեճի մեջ ներքաշվելու արդյունքում զրկվել է ամբիոնից 1693 թվականին։
Բեյլը մնացել է Ռոտերդամում մինչև իր մահը՝ 1706 թվականի դեկտեմբերի 28-ը։ Նրան թաղել են Ռոտերդամում՝ «Վալոնյան եկեղեցում», որտեղ յոթ տարի անց թաղվել է նաև Պիեռ Ժյուրիեն։ 1922 թվականին այս եկեղեցու քանդումից հետո գերեզմանները տեղափոխվել են Ռոտերդամի Կրոսվեյկի ընդհանուր գերեզմանատուն։
Ստեղծագործություններ
խմբագրելՌոտերդամում Պիեռ Բեյլը 1682 թվականին հրատարակել է իր հայտնի «Pensées sur la comète» աշխատությունը, ինչպես նաև կալվինիզմի պատմության վերաբերյալ Լուի Մայմբուրգի ստեղծագործության քննադատությունը։ Այս քննադատության արդյունքում ձեռք բերված համբավը առաջացրել է Պիեռ Ժյուրիեի՝ Բեյլի կալվինիստ գործընկերոջ նախանձը, ով նույն թեմայով գիրք էր գրել։
1684-ից 1687 թվականներին Բեյլը հրատարակել է իր Nouvelles de la republic des lettres գրաքննադատությունը։ 1686 թվականին Բեյլը հրատարակել է «Փիլիսոփայական մեկնաբանության» առաջին երկու հատորները, որոնք քարոզում էին հանդուրժողականություն կրոնական հարցերում։ Այս երկուսին 1687 և 1688 թվականների ընթացքում հաջորդել են երրորդ և չորրորդ հատորները։
1690 թվականին Ժյուրիեն հրատարակել է «Avis important aux refugiés» աշխատությունը, որտեղ նա մեծ թշնամանքով քննադանել է Բեյլին։ Աշխատանքը կորցնելուց հետո Բեյլը զբաղվել է իր հսկայական «Պատմական և քննադատական» բառարանի կազմամբ, որը փաստորեն համարվում է առաջին հանրագիտարաններից մեկը, որտեղ հստակորեն նշված է օգտագործված տերմինների և գաղափարների ծագումնաբանությունը։ Բառարանում Բեյլն արտահայտել է այն տեսակետը, որ շատ բան, ինչը համարվում է «ճշմարտություն», իրականում պարզապես սուբյեկտիվ կարծիք է։ Բառարանը հրատարակվելուց հետո մի քանի սերունդ համարվել է որպես գիտական կարևոր աշխատություն[10]։
Վոլտերը իր «Poème sur le désastre de Lisbonne» պոեմի նախերգանքում, Բեյլին անվանել է «երբևէ ապրած ամենամեծ բարբառագետը»։
Բեյլի բազմահատոր «Պատմական և քննադատական» բառարանը իր գլուխգործոցն էր։ Բառարանը Ամերիկայի նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կողմից ճանաչվել է որպես Կոնգրեսի գրադարանի առաջին հավաքածուն կազմող հարյուր հիմնական տեքստերից մեկը։
Հանդուրժողականության վերաբերյալ տեսություններ
խմբագրելՊիեռ Բեյլը կրոնական հանդուրժողականության վերաբերյալ իր գաղափարները ներկայացրել է «Dictionnaire historique et critique» և «Commentaire Philosophique» աշխատությունների մեջ։ Բեյլը մերժել է սուրբ գրության օգտագործումը բռնություններն արդարացնելու նպատակով։ Նա հանդուրժողականությունը վտանգ չէր համարում պետության համար, այլ ընդհակառակը.
«Կրոնական բազմազանությունը վնասում է պետությանը այն դեպքում, երբ ամեն մի ուղղություն փորձում է հալածանքի մեթոդներով ջախջախել և ոչնչացնել մյուս ուղղությանը։ Մի խոսքով, բոլոր չարությունները բխում են ոչ թե հանդուրժողականությունից, այլ նրա բացակայությունից»"[11]:
Սկեպտիցիզմ
խմբագրելՌիչարդ Պոպկինը առաջ է քաշել այն տեսակետը, որ Պիեռ Բեյլը սկեպտիցիստ էր, ով օգտագործում էր << Պատմական և քննադատական>> բառարանը՝ քննադատելու բոլոր նախկինում հայտնի տեսությունները և փիլիսոփայությունները։ Բեյլի կարծիքով՝ մարդիկ իրենց էությամբ ի վիճակի չեն հասնելու ճշմարիտ գիտելիքի։ Բեյլը քննադատում էր բազմաթիվ ազդեցիկ ռացիոնալիստների, ինչպիսիք են Ռենե Դեկարտը, Թոմաս Հոբսը, Բենեդիկտ Սպինոզան, Նիկոլաս Մալեբրանշը և Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, ինչպես նաև էմպիրիկներին, ինչպիսիք են Ջոն Լոկը և Իսահակ Նյուտոնը[12]։
Ժառանգություն և պատիվներ
խմբագրել- 1906 թվականին նրա պատվին արձան է կանգնեցվել Պամիեում, la reparation d'un long oubli («երկար անտեսման փոխհատուցում»)։
- 1959 թվականին Ռոտերդամում փողոց է անվանակոչվել նրա անունով։
- 2012 թվականին նստարան (Պոլ Քոքսի կողմից)՝ հարգանքի տուրք մատուցելու Բեյլին՝ անդրադառնալու Բեյլի և Էրազմուսի միջև (հիպոթետիկ) փիլիսոփայական մտքերի փոխանակմանը։
Ընտրված աշխատանքներ
խմբագրել- Pensées Diverses sur l'Occasion de la Comète, (1682) թարգմանվել է Ռոբերտ Ք. Բարթլետի կողմից, SUNY Press.
- «Dictionnaire Historique et Critique» (1695–1697; 1702, ընդլայնված; լավագույնը՝ P. des Maizeaux, 4 vols., 1740)
- Œuvres diverses, 5 հատոր, Հաագա, 1727–31; Հիլդեսհայմ։ Գեորգ Օլմս, 1964–68:
- Ընտրանքներ անգլերենով. Պիեռ Բեյլ (Ռիչարդ Հ. Պոպկինի թարգմանություն), Պատմական և քննադատական բառարան – Ընտրանքներ, Ինդիանապոլիս. Հեքեթ, 1991թ. ISBN 978-0-87220-103-3:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Бейль Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.museeprotestant.org/en/notice/pierre-bayle-museum/
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Record #61554695 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). Cambridge University Press. էջ 557.
- ↑ Palmer, R.R.; Joel Colton (1995). A History of the Modern World. New York: McGraw-Hill. էջեր 301–302. ISBN 978-0-07-040826-5.
- ↑ LoConte, Joseph (2009 թ․ մայիս). «The Golden Rule of Toleration». Christianity Today. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Popkin, Richard (2003). The History of Skepticism. New York: Oxford University Press. էջ 288. ISBN 978-0-19-510767-8.
Աղբյուրներ
խմբագրել- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Bayle, Pierre». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). Cambridge University Press. էջ 557. This article incorporates text from a publication now in the
Գրականություն
խմբագրել- Sally Jenkinson, (dir.), Bayle: Political Writings, Cambridge UK: Cambridge University Press, 2000.
- Sally Jenkinson, Reflections on Pierre Bayle and Elizabeth Labrousse, and their Huguenot critique of intolerance, Proc. Huguenot Soc., 27: 325–334, 2000.
- Elisabeth Labrousse, Pierre Bayle, La Haye: Martinus Nijhoff, 1963–4 (2 volumes). (fr)
- Elisabeth Labrousse, Bayle, translated by Denys Potts, Oxford: Oxford University Press, 1983.
- Thomas M. Lennon, Reading Bayle, Toronto: University of Toronto Press, 1999.
- Todd Ryan, Pierre Bayle's Cartesian Metaphysics: Rediscovering Early Modern Philosophy, New York: Routledge, 2009.