Արյեժ (գավառ)
Արյեժ (ֆր.՝ Ariėge), գավառ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, անունն ստացել է Արյեժ գետից։
- Արյեժ դեպարտամենտի կարգային թիվն է` 09։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Օկսիտանիա | ||||
Վարչկենտրոն | Ֆուա | ||||
Ամենաբարձր կետ | Պիկա դե Էստադոս | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲153 287 մարդ (հունվարի 1, 2019)[1] | ||||
Խտություն | 31 | ||||
Տարածք | 4 890 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Վերին Գարոն, Օդ, Արևելյան Պիրենեյներ, Լյեյդա, Sègre? և Sègre-Ter? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-09 | ||||
Անվանված է | Ariège? | ||||
ariege.fr |
Աշխարհագրական տվյալներԽմբագրել
Արյեժն արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Վերին Գարոն, արևելքում՝ Օդ և հարավ-արևելքում՝ Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտներին, ինչպես նաև՝ Իսպանիային և Անդորրային` հարավում։
Զբաղեցնելով 4 890 կմ² տարածք` Արյեժը բաժանվում է երեք շրջանների՝ Ֆուա, Պամյե և Սեն-Գիրոն[2]։
Բաղկացած է 23 կանտոններից և 332 համայնքներից։ 2009 թվականին Արյեժ Պիրենեյների բնական զբոսայգին զբաղեցնում էր դեպարտամենտի տարածքի շուրջ 40%-ը։
ՊատմությունԽմբագրել
Արյեժը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Ֆուան Արյեժի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Այն բլրի վրա կառուցված ամրոցով միջնադարյան քաղաք է։ Ամրոցը բազմաթիվ անգամներ գրոհել են, այդ թվում, նաև՝ Սիմոն դը Մոնֆորը սակայն, գրավել չի հաջողվել։ Այն օգտագործվել է նաև որպես բանտ և պատերին գրված անգլիացի բանտարկյալների անունները մինչև հիմա պահպանվել են։
Մի այլ նշանավոր ամրոց կառուցված է Մոնսեգյուրում՝ 1200 մետր բարձրության ժայռոտ բլրի վրա։ 1244 թվականին ամրոցը ենթարկվել է խիստ ավերածությունների, երբ ավելի քան երկու հարյուր քահանաների վառել են ցցերի վրա որպես հերետիկոսներ։ Ամրոցը ռոյալիստների կողմից մասամբ վերակառուցվել է հաջորդ երեք հարյուր տարիների ընթացքում։
Տասնյոթերորդ դարի սկզբում տարածաշրջանը դարձավ բողոքականների և կաթոլիկների բախման տարածք։ 1621 թվականին հուգենոտների ուժերն ավերեցին Տուր-դյու-Կրիյո եկեղեցին։
Տասնիներորդ դարի արդյունաբերական զարգացումը պայմանավորված առատ ջրային ռեսուրսներով և երկաթի հանքաքարի արդյունահանումով։ 1817 թվականին է հիմնվել Պամյեի պողպատի արտադրության գործարանը, ինչը դարձավ տարածաշրջանի տնտեսության առաջատարը։
ԶբոսաշրջությունԽմբագրել
Արյեժ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկԽմբագրել
- Գաբրիել Ֆորե (1845-1924)` երգահան, ծնվել է Պամյե քաղաքում։
- Պյեր Բեյլ (1647-1706)` փիլիսոփա և գրող, Կարլա-Բեյլում (այդ ժամանակ անունը եղել է՝ «Կարլա-լը-Կոմտե», համայնքի անունը փոխել են նրա պատվին)։
- Ֆաբիեն Բարտեզ՝ ֆուտբոլիստ, ծնվել է 1971 թ. հունիսի 28-ին, Լավլանե համայնքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Departmental Maps of Ariège, préfecture website, consulted on 4 July 2013 (Ֆրանսերեն)
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2008-07-17 at the Wayback Machine.