Պերսի Լյուիս
Պերսի Լյուիս (անգլ.՝ Percy Wyndham Lewis նոյեմբերի 18, 1882[1][2][3][…] կամ 1882[4][5][6][…], Ամհերստ, Քամբերլենդ, Նոր Շոտլանդիա, Կանադա - մարտի 7, 1957[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, գրող և արվեստի տեսաբան։
Պերսի Լյուիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1882[1][2][3][…] կամ 1882[4][5][6][…] |
Ծննդավայր | Ամհերստ, Քամբերլենդ, Նոր Շոտլանդիա, Կանադա |
Վախճանվել է | մարտի 7, 1957[1][2][3][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Ռագբի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, լրագրող, խմբագիր, վիպասան, գրական քննադատ, գծանկարիչ, բանաստեղծ, քննադատ և արվեստագետ |
Ոճ | Վորտիցիզմ և մոդեռնիզմ |
Համատեղ ապրող | Բեատրիս Հաստինգս |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԸստ տարածված տեսակի, Պերսի Լյուիսը ծնվել է 1882 թվականի նոյեմբերի 18-ին, հոր զբոսանավի վրա, Նոր Շոտլանդիայի ափամերձ շրջանում ջտնող կանադական արվարձանում[7]։ Նրա բրիտանացի մայրը և ամերիկացի հայրը բաժանվել են մոտ 1893 թվականից[7]։ Մայրը հետագայում վերադարձել է Անգլիա, որտեղ Լյուիսը կրթություն է ստացել, նախ` Ռագբիի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլեյդ գեղարվեստի դպրոցում, որից հետո, 1900-ական թվականներին շարունակ ճամփորդել է Եվրոպայով։
Լոնդոնում 1899-1901 թվականներին ուսումնասիրել է գեղանկարչություն։ 1982-1989 թվականների ճամփորդությունների ընթացքում երկար մնացել է Փարիզում։
Գործունեություն
խմբագրել1911 թվականին մասնակցել է «Քեմդեն Թաուն» գեղարվեստական խմբի լոնդոնյան ցուցահանդեսին, որի հիմնադիրներից մեկն էլ հենց ինքն էր։ 1913 թվականին անդամագրվել է «Լոնդոն» խմբում։
Պերսի Լյուիսը համարվում է Վորտիցիզմ գեղարվեստական տեսության համահիմնադիր։ Վորտիցիզմը ոգով մոտ էր իտալական Ֆուտուրիզմին և ֆրանսիական Կուբիզմին։ Լյուիսն այն պրոպագանդել է իր հրապարակած Blast (Համաշխարհային հրդեհ) ավանգարդիստական շարժման պարբերականում[8]։
Լյուիսի գրչին է պատկանում 1914 թվականին հրապարակված «Վորտիցիստական հրովարտակը»[9]։ Այն ստեղծվել էր ի պատասխան իտալացիների «Ֆուտուրիստական հրովարտակին»[10]։ Վորտիցիստական հրովարտակում ասվում է, որ միայն զգացմունքների ուժեղագույն պոռթկումները կարող են լինել գեղարվաստական ստեղծագործության աղբյուր։ Վորտիցիստներին ոգով մոտ է եղել ամերիկյան պոետ Էզրա Փաունդը։
Ստեղծագործություն
խմբագրելՎորտիցիստական աշխատանքներից բացի Պ. Լյուիսը նկարազարդել է նաև նատուրալիստական և սյուրռեալիստական կտավներ, աշխատել Թշնամի (անգլ.՝ The Enemy) պարբերականի համար։
Քննադատություն
խմբագրելՀեմինգուեյը իր «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում «Էզրա Փաունդ և նրա Բել էսպրի» գլխում խիստ կտրուկ և առանց ձևականության Պ. Լյուիսի մասին արտահայտելով նրան անվանել է «մարդ, որից ավելի նողկալի երբեք չի տեսել»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wyndham Lewis (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 DACS register
- ↑ 5,0 5,1 NUKAT — 2002.
- ↑ 6,0 6,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ 7,0 7,1 Richard Cork, "Lewis, (Percy) Wyndham (1882–1957)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004.
- ↑ Grace Glueck (1985 թ․ սեպտեմբերի 22). «Wydham Lewis:Painter, Polemicist, Iconoclast». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ , որը ստորագրել էին 11 նկարիչներ BLAST, No. 1, S. 43 Internet Archive, abgerufen am 27. Mai 2013.
- ↑ Первый манифест. Перевод
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերսի Լյուիս» հոդվածին։ |