Թշնամի, անձը կամ խումբ, որը համարվում է վտանգավոր կամ անբարենպաստ մեկի համար։ Թշնամի հասկացությունը բնորոշում է անհատներին և համայնքներին[1]։ «Թշնամի» հասկացությունը ծառայում է մարդուն, որպես վտանգ ընդունելու սոցիալական դերը բնորոշելու համար, դրանով իսկ ինտենսիվ էմոցիոնալ արձագանքի հրահրելով այդ մարդուն, ում «թշնամի» են համարում[2]։ Թշնամի լինելու կամ ունենալու վիճակը կոչվում է թշնամություն։

Դուել երկու թշնամիների միջև. այստեղ՝ Եվգենի Օնեգինի և Վլադիմիր Լենսկու կերպարները «Եվգենի Օնեգին» վեպից։

Հասկացություններ խմբագրել

 
Պատերազմի ժամանակներում ԱՄՆ-ի թշնամի ճապոնական կայսերական բանակի քարոզչությունը։

Թշնամի հասկացությունը գալիս է 9-րդ դարի լատիներեն inimi բառից, որը թարգմանաբար նշանակում է «վատ ընկեր» (լատին․՝ inimicus), որը ֆրանսերենը վերցրել է լատիներենից[3]։

«Թշնամի» բառի հետ կապված են զայրույթը, ատելությունը, հիասթափությունը, նախանձը, խանդը, վախը, անվստահությունը և այլ մի շարք էմոցիաներ[2]։ Որպես քաղաքական կոնցեպտ, թշնամուն ավելի հավանական է, որ դիմավորեն ատելությաամբ, բռնությամբ, կռվով և պատերազմով։ Թշնամու հակառակը ընկերը կամ դաշնակիցն է։ Քանի որ «թշնամի» տերմինը մի փոքր կռվարար և ռազմատենչ է քաղաքավարի հասարակության մեջ օգտագործելու համար, ավելի հաճախ օգտագործվում են ոչ ֆորմալ փոխարինողներ:Հաճախ փոխարինված տերմինները բացասական բնույթ են կրում այն համատեքստում, որտեղ դրանք օգտագործվում են։ Ամեն դեպքում, «թշնամի» անվանումը գոյություն ունի բացառապես մարդկանց որոշակի խմբի կարգավիճակը որպես սպառնալիք նշելու և այդ անվանումը տեղական համատեքստում տարածելու համար։ Թշնամուն փոխարինող բառերը հաճախ ավելի հեռուն են գնում հայտնի խմբին որպես թշնամի ճանաչելու և այդ նույնականացումը բացասաբար սահմանելու համար։ Կառավարությունը կարող է ձգտել ներկայացնել մարդուն կամ խմբին, որպես վտանգ հանրային բարօրության համար, այդ խմբին ներկայացնելով, որպես հանրության թշնամի[4], կամ մարդկանց թշնամի։

Անձին կամ/և խմբին թշնամի որակելը կոչվում է դեմոնիզացիա (դիվայնացում, հրեշացում)։ Դիվայնացման քարոզումը պորպագանդայի հիմնական ասպեկտն է։ «Թշնամին» կարող է նաև լինել կոնցեպտուալ։ Աստվածաբանության մեջ թշնամին օգտագործվում է բնութագրելու համար չարի աստվածությունը[5], սատանային կամ դևի։ Օրինակ, հին իրաքական լեգենդում Արևը և Լուսինը,որոնք ցերեկվա և գիշերվա աստվածն ու աստվածուհին են, արդեն իրենց մեջ կրում են լավ ընկերոջ և թշնամու հատկանիշները(Բարու և Չարի աստվածություն)[5]։ Ընդհակառակը, որոշ կրոններ նկարագրում են միաստվածական Աստծուն, որպես թշնամի, օրինակ 1 Սամվելի 28:16, Սամվելի ոգին ասում է անհնազանդ Սաուլին, որ Եհովան հեռացավ իրենից և դարձավ իր թշնամին։

Թշնամին, որպես սոցիալական զայրույթի և հակակրանքի առարկա, պատմության ընթացքում օգտագործվել է, որպես քարոզչության գործիք վախը և անհանգստություն հասարակության մեջ որոշակի թիրախի վրա կենտրոնացնելու համար։ Թիրախը հիմնականում ընդհանուր է, օրինակ, որպես մարդկանց էթնիկ խումբ կամ ռասա, կամ կարող է լինել նաև կոնցեպտուալ թիրախ, որպես իդեալոգիա, որը բնորոշում է որոշակի խմբի։ Որոշ դեպքերում թշնամու հասկացությունը փոփոխվել է, օրինակ պատերազմի կոչին աջակցելու ռասայական և էթնիկական կոչերը կարող են հետագայում փոխվել գաղափարական և հայեցակարգային պահանջների։

Սառը պատերազմի ժամանակ, կոմունիստ և կարմիրներ տերմինները ամերկյան հասարակության մեջ նշանակում էին թշնամի, և այս երկու հասկացությունները կարող էին լինել չափազանց նվաստացուցիչ, կախված քաղաքական ենթատեքստից, տրամադրությունից, հասարակության մեջ վախի և խռովության վիճակից։

Շատ հասկացություններ և արտահայտություններ կան, որոնք ակնարկում են թշնամուն երկար փնտրելը կամ թշնամու իրենց նկատելը ձախողելը, որոնցից են «տրոյական ձին» կամ «գառան մորթով գայլ»[6]։ Ընդհանուր առմամբ, թշնամու հակառակը ընկերը կամ դաշնակիցն է, չնայած, որ ֆրենըմի (անգլ.՝ frenemy) հասկացությունը օգտագորխվում է ցույց տալու այն հարաբերությունները, երբ կողմերը դաշնակիցներ են որոշ նպատակների շուրջ և թշնամի են այլ նպատակների շուրջ։

Հասարակագիտության մեջ խմբագրել

 
Տարբեր երկրների միասնությունն ընդդեմ ընդհանուր թշնամու

Կոլեկտիվ թշնամու գոյությունը կամ ընկալվող գոյությունը ձգտում է մեծացնել խմբի համախմբվածությունը[7]։ Այնուամենայնիվ, ուրիշներին ճանաչելը կամ վերաբերվելը որպես թշնամի կարող է լինել ոչ ռացիոնալ և հոգեբանական թերգործառույթի նշան։ Օրինակ, խմբի բևեռացումը կարող է հանգեցնել groupthink-ի, ինչը կարող է ստիպել խմբի անդամներին որպես թշնամիներ ընկալել այլ խմբի անդամներին կամ այլ խմբերին, նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները չեն ներկայացնում ոչ հակադրություն, ոչ էլ իրական սպառնալիք[8]։

Շիզոֆրենիան բնութագրվում է ոչ ռացիոնալ համոզմունքով, որ այլ մարդիկ՝ ընտանիքի անդամներից և անձնական ծանոթներից մինչև հեռուստատեսային աստղեր, անձնական թշնամիներ են, որոնք վնաս են հասցնում հիվանդին[9][10]։ Ոչ ռացիոնալ մոտեցումները կարող են տարածվել նաև ոչ անձնական երևույթների նկատմամբ։ Դրանք կարող են դրսևորվել ոչ միայն որպես թշնամություն, այլ նաև որպես դերասանություն․ միտումնավոր քայլեր, որոնք արվում են վեճ հրահրելու համար։

Հակառակորդի կոնցեպտը լավ ուսումնասիրված է խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության ոլորտում, որը հասանելի է որպես մասնագիտություն բազմաթիվ խոշոր համալսարաններում։ Այս ոլորտի ուսումնասիրություններում թշնամիներն այն սուբյեկտներն են, որոնք ընկալվում են որպես հիասթափեցնող կամ խոչընդոտ նպատակի հասնելու ճանապարհին։ Թշնամին կարող է չիմանալ, որ նա ընդունվում է թշնամի որևէ մեկի կողմից, քանի որ կոնցեպտը միակողմանի է։

Հետևաբար, խաղաղության հասնելու համար պետք է վերացնել վտանգը։ Սրան հասնելու մի քանի տարբերակներ կան․

  • ոչնչացնել թշնամուն
  • փոխել անձի ընկալումը, որպես թշնամի

Անձնական կոնֆլիկտները հաճախ կամ չեն քննվում (մարդու նպատակները լավ սահմանված չեն) կամ քննվում են միայն մեկ տեսանկյունից։ Սա նշանակում է, որ հաճախ հնարավոր է լուծել հակամարտությունը (վերացնել կոնֆլիկտի պատճառը) նպատակները վերասահմանելու միջոցով, որպեսզի հիասթափությունը (ոչ թե անձը) վերացվի, քննարկվի կամ որոշվի դրա պատճառները։

Գրականության մեջ խմբագրել

Գրականության մեջ պատմությունները հաճախ զարգանում են՝ ներկայացնելով հիմնական կերպարին՝ պրոտագոնիստին, որպես անտագոնիստի կողմից ստեղծված խոչընդոտների հաղթահարող, ով ներկայացված է, որպես պրոտագոնիստի անձնական թշնամի։ Հերոսների սերիական գեղարվեստական պատմվածքները հաճախ ներկայացնում են հերոսին, ով պայքարում է ոխերիմ թշնամու դեմ, ում հնարավորությունները համընկնում են կամ գերազանցում են հերոսի հնարավորություններին, դրանով իսկ հետաքրքրություն առաջացնելով, թե արդյոք հերոսը կկարողանա հաղթել թշնամուն։ Թշնամին կարող է դրսևորվել որպես չար կերպար, ով ծրագրում է վնասել անմեղներին, որպեսզի ընթերցողը անցնի պրոտագոնիստի կողմը[11]։

Բուժում խմբագրել

 
Ժամանակի ապստամբ թշնամի (ձախից) ներված ոստիկանության հրամանատարի կողմից (աջից)

Գոյություն ունեն տարբեր իրավական և աստվածաբանական ռեժիմներ, որոնք կարգավորում են թշնամիների նկատմամբ վերաբերմունքը։ Շատ կրոններ ունեն պատվիրաններ, որոնք խրախուսում են ներողամտությունն ու թշնամիների հետ հաշտեցումը։ Հրեական հանրագիտարանում ասվում է, որ թշնամու հանդեպ ատելությունը պարզունակ ժողովուրդների բնական մղումն է[12], մինչդեռ թշնամուն ներելու պատրաստակամությունը առաջադեմ բարոյական զարգացման նշան է[12]։ Այն պնդում է, որ Աստվածաշնչի, Թալմուդի և այլ գրությունների ուսուցումը աստիճանաբար կրթում է մարդկանց դեպի նոր մակարդակ[12]՝ նշելով, որ Աստվածաշնչում թշնամու հանդեպ ատելության և վրեժխնդրության ոգու ցուցումները մեծ մասամբ զուտ ազգայնական արտահայտություններ են. ազգային թշնամու հանդեպ ատելությունը միանգամայն համատեղելի է այլ կերպ բարի ոգու հետ[12]։

Կրոնական ուսմունքներ խմբագրել

Հիմնականում բոլոր տարածված կրոններն ունեն սիրո համանման իդեալներ, հոգևոր պրակտիկայի միջոցով մարդկությանը օգուտ բերելու նույն նպատակը և իրենց հետևորդներին ավելի լավ մարդ դարձնելու նույն ազդեցությունը[13]։ Ուստի, համաշխարհային կրոններում լայնորեն արտահայտված է, որ թշնամիներին պետք է վերաբերվել սիրով, բարությամբ, կարեկցությամբ և ներողամտությամբ։

Ելից գրքում ասվում է, որ եթե հանդիպես քո թշնամու եզին կամ էշին, որը մոլորված է, անպայման կվերադարձնես դրանք նրան, և եթե տեսնես քեզ ատող էշին ծանր բեռի տակ, անպայման օգնիր նրան[14]։ Առակաց գրքում ասվում է, որ պետք չէ ուրախանալ, երբ քո թշնամին ընկնի, և թող սիրտդ չուրախանա, երբ նա սայթաքի[15], և եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան, որ ուտի, և եթե նա ծարավ է, ջուր տուր նրան խմելու, որովհետև այդպես կրակի ածուխներ կդնես նրա գլխին, և Տերը կհատուցի քեզ[16]։

Հրեական հանրագիտարանը պնդում է, որ Հին Կտակարանը պատվիրում է ատել թշնամուն, որը բխում է Լեռան քարոզի թյուրըմբռնումից, որտեղ Հիսուսը ասում է․ «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ»[17]։

Հրեական հանրագիտարանը նաև մեջբերում է Թալմուդի հատվածները, որտեղ ասվում է, որ եթե մարդը գտնում է, որ և՛ ընկերը, և՛ թշնամին օգնություն են պահանջում, նա նախ պետք է օգնի իր թշնամուն, որպեսզի զսպի նրա չար հակումները, և այդ դեպքում թշնամին ընկեր է դառնում»[12]։

Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի մեջ հայտնաբերված Ահիմսայի կոնցեպտը նույնպես պահանջում է բարություն և բռնության չկիրառում բոլոր կենդանի էակների նկատմամբ այն հիմքի վրա, որ նրանք բոլորը կապված են։ Հնդկաստանի առաջնորդ Մոհանդաս Քարամչանդ Գանդին խորապես հավատում էր այս սկզբունքին, հայտարարելով, որ, ով հետևում է այս վարդապետությանը, տեղ չունի թշնամու համար[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mortimer Ostow, Spirit, Mind, & Brain: A Psychoanalytic Examination of Spirituality and Religion (2007), p. 73.
  2. 2,0 2,1 Martha L. Cottam, Beth Dietz-Uhler, Elena Mastors, Introduction to Political Psychology (2009), p. 54.
  3. Robert Greene (2010 թ․ սեպտեմբերի 3). The 33 Strategies Of War. Profile Books. էջ 9. ISBN 978-1-84765-142-6. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին. «...the word "enemy"—from the Latin inimicus, "not a friend"...»
  4. Journals of the House of Lords, Volume 5. H.M. Stationery Office. 1642.
  5. 5,0 5,1 Edward Burnett Tylor, Primitive culture (1873), p. 323-4.
  6. Vũ, Hoàng Thảo. A study on techniques to learn English idioms and proverbs. Diss. Đại học Dân lập Hải Phòng, 2010.
  7. Joan Ferrante-Wallace, Sociology: A Global Perspective (2006), p. 120.
  8. Wayne Weiten, Psychology: Themes and Variations, p. 546.
  9. Wayne Weiten, Psychology: Themes and Variations, p. 468.
  10. Mortimer Ostow, Spirit, Mind, & Brain: A Psychoanalytic Examination of Spirituality and Religion (2007), p. 74.
  11. Patrick Colm Hogan, What Literature Teaches Us about Emotion (2011), p. 294.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Kaufmann Kohler, David Philipson, Treatment of an Enemy, The Jewish Encyclopedia (1906).
  13. The Dalai Lama, quoted in John Templeton, Agape Love: Tradition In Eight World Religions (2008), p. 2-3.
  14. Exodus 23:4-5.
  15. Proverbs 24:17.
  16. Proverbs 25:21-22.
  17. qahana.am
  18. Mohandas Karamchand Gandhi, The Satyagraha Ashram, reported in The Gandhi Reader: A Source Book of His Life and Writings, 2nd ed. (Madras: Samata Books, 1984), p. 138.