Պերոն կամ Պերոննա (ֆր.՝  և պիկարդ.՝  Péronne), համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Պիկարդիա մարզի Սոմ գավառում։ Նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Սոմ գետի ափին, Ամյենից 50 կմ դեպի արևելք և Ա1 «Նոր» մայրուղուց 8 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը 2012 թվականի տվյալներով՝ 7 737 մարդ։

Քաղաք
Պերոննա
ֆր.՝ Péronne
Զինանշան

Zelf gemaakt op 10 juni 2005, vrijgegeven onder GFDL
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՔաղաքապետԹերեզա Դեժեր
Մակերես14,16 կմ²
ԲԾՄ667 մ
Պաշտոնական լեզուՖրանսերեն
Բնակչություն7291 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն546 մարդ/կմ²
Կրոնական կազմԿաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ80200[2]
Պաշտոնական կայքville-peronne.fr (ֆր.)
Պերոննա (Ֆրանսիա)##
Պերոննա (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

 

Տեղակայված է պատմական Սանտեր մարզի տարածքում,քաղաքը հարստացել և ամրապնդվել է Վերմանդուա կոմսերի օրոք։ XII դարում Ֆիլիպ Օգոստոսը վերակառուցեց Պերոնի ամրոցը,որտեղ մինչև մահը տանջվել էր իր նախորդը՝ Կարլ 3-րդը։

1468 թվականին Պերոննայում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ հանդիպման ժամանակ բուրգունդյան դուքս Կարլ Համարձակը կալանքի տակ վերցրեց թագավորին, նրան ստիպելով ստորագրել Ֆրանսիայի համար ծանր պայմանագիր՝ Պերոնյան պայմանագիրը։ Ֆրանսիայի թագավորի պերոննական գերեվարվան մասին ներկայացվում է Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպում։ Պատմիչները պնդում են,որ ցանկանալով խոցել փարիզցիների կողմից չսիրված թագավորին՝ մարդիկ տնային ագռավներին սովորեցնում էին կրկնել «Պերոննա» բառը։ 1536 թվականին պերոննացիները Կարլ 5-րդի գլխավորությամբ կարողացան դիմադրել իսպանացիների պաշարմանը:1870 թվականի,1917 թվականի և 1940 թվականի ռազմական բախումների ժամանակ քաղաքը կանգնած էր ոչնչացման եզրին։ Պերոննացիների ռազմական սխրանքների համար քաղաքը պարգևատրել է «Պատվո լեգեոն» շքանշանով և երկու մարտական խաչով։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Միջնադարյան եկեղեցի ՝ վերականգնված 1819 թվականին
  • Քաղաքային պարսպի Բրետոնյան դարպաս
  • Շատո դը Պերոն
  • Ալֆրեդ Դանիկուրի հնագիտական թանգարան

Տնտեսություն խմբագրել

Բնակչության զբաղվածության կառուցվածք.

  • գյուղատնտեսություն - 0,6 %
  • արդյունաբերություն -10.6 %
  • շինարարություն - 2.3 %
  • առևտուր,տրանսպորտ և ծառայություններ -45.7 %
  • պետական և համայնքային ծառայություն -40.7 %

Գործազրկության աստիճանաը 2011 թվականի տվյալներով՝ 20,9 %

Վարչակազմ խմբագրել

Պերոննայի քաղաքապետի պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում է Թերեզա Դեժերը։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության դինամիկան (մարդ)

Անվանի անձինք խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերոննա» հոդվածին։