Պերճ Սեդրակյան (ապրիլի 14, 1949(1949-04-14), Բեյրութ, Լիբանան), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ, մասնագիտությամբ իրավաբան։

Պերճ Սեդրակյան
Դիմանկար
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ
Ծնվել էապրիլի 14, 1949(1949-04-14) (75 տարեկան)
ԾննդավայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Ազգությունհայ
ԿրթությունԼիբանանի համալսարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունքաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Bloomberg
ԱշխատանքՀԲԸՄ-ի նախագահ
ԱմուսինՎերա Նազարյան
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներԱնի Սեդրակյան
Լարա Սեդրակյան
 Berge Setrakian Վիքիպահեստում

Միության նախագահի բարձր պաշտոնում նա ընտրվել է 2002 թվականի փետրվարի 22-ին։ Որպես միության երկարամյա և ակտիվ անդամ, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել սկզբնապես Լիբանանում, ապա ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում է 1976 թվականից։

Պարոն Սեդրակյանը եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի երբևէ ընտրված ամենակրտսեր անդամը (1977), որի կազմում մի տասնամյակ ծառայելուց հետո ընտրվել է Կենտրոնական վարչական ժողովի քարտուղար, ապա մի քանի տարի անց ընտրվել ՀԲԸՄ փոխնախագահ-քարտուղար, մինչև միության նախագահ ընտրվելը։

Կենսագրություն խմբագրել

Մինչ Միացյալ Նահանգներ հաստատվելը, երիտասարդ տարիքում Պերճ Սեդրակյանը եղել է Լիբանանյան շրջանակներում համալսարանական–ուսանողական երիտասարդ քաղաքական գործիչ, ինչպես նաև համա-լիբանանյան սկաուտական շարժման ղեկավար։

Իր պաշտոնավարության տարիներին նախագահ Սեդրակյանը սերտորեն համագործակցել է իր նախորդների՝ Ալեք Մանուկյանի և Լուիզ Սիմոն Մանուկյանի հետ։ Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Պերճ Սեդրակյանը շրջագայել է շատ երկրներում, ամրապնդելով իր կապերը ՀԲԸՄ-ի կառույցների, ընդհանրապես երիտասարդության ու մասնավորապես սփյուռքահայ երրորդ կամ չորրորդ սերնդի այն երիտասարդների հետ, որոնք կապված չեն եղել հայկական կառույցներին ու հայ կյանքին։ Նա միաժամանակ ընդլայնել է կազմակերպության ընթացիկ բազմաբնույթ ծրագրերը Հայաստանում ու սփյուռքում, զարկ տալով նոր ծրագրերի։

Պերճ Սեդրակյանը ամուսնացած է Վերա Նազարյանի հետ և ունի երկու դուստր՝ Անի, մասնագիտությամբ իրավաբան, ապրում է Նյու Յորքում և Լարա՝ մասնագիտությամբ քաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Բլումբերգ և այլ[1]։

Տիրապետում է հայերեն, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Նա ֆրանսերեն լեզվի ու համեմատական իրավունքի մագիստրատուրայի գիտական աստիճան է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ և Ֆրանսիայի Լիոնի հայտնի համալսարաններից։ Այժմ ավագ գործընկեր է Նյու Յորքում տեղակայված միջազգային իրավաբանական առաջատար ընկերություններից մեկում[2]։

ՀԲԸՄ նախագահը անդամ է Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների, հասարակական ու շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի, ինչպես նաև ամերիկյան-լիբանանյան համատեղ Task Force for Lebanon ընկերակցության նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի։

Պարգևներ խմբագրել

 

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Շնորհիվ աշխարհով մեկ կատարած իր հաճախակի ուղևորությունների, միջազգային քաղաքական ասպարեզին քաջածանոթությանը, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպություններում երկարամյա ակտիվ ներգրավվածությանը՝ Պարոն Պերճ Սեդրակյանը ՀԲԸՄ-ի նախագահի իր պաշտոնին հաղորդում է գլոբալ աշխարհի եզակի հեռանկար։ Նա առաջին ՀԲԸՄ նախագահն է, ով նախքան այդ պաշտոնն ստանձնելը կազմակերպությունում զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ[5]։

Խորապես ըմբռնելով ներկայի մարտահրավերներն ու գիտակցելով հայրենիքի և սփյուռքի իրողությունները՝ պարոն Սեդրակյանը կոչված է առաջնորդելու ՀԲԸՄ-ն իբրև առաջատար համահայկական կազմակերպություն, այնպես ինչպես վիճակված էր Միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի տեսլականի շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պերճ Սեդրակյանի հանդիպումը ՀԱՀ ուսանողների և աշխատակազմի հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  3. Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  4. Պ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. ՀԲԸՄ-ն ջանքեր կգործադրի Սփյուռքի գործարարներին Հայաստան և Արցախ ներգրավելու համար. Պերճ Սեդրակյան

Արտաքին հղումներ խմբագրել