«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակշքանշանի աստիճան
Վիճակագրություն
Հերթականություն
Ավագ պարգև«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան
Կրտսեր պարգևԲարեկամության շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի վկայական

Շքանշանով պարգևատրվողները խմբագրել

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք՝ հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար[1]։

Շքանշանի նկարագրությունը խմբագրել

Շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ 2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են՝ 65մմX65մմ։ Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Պատկերի կենտրոնում կախաչ, որի չորս թեւերը պատված են մուգ մանուշակագույն արծնով։ Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը։ Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բառերով։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմx10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը մուգ մանուշակագույն է[2]։

Պարգևատրման վիճակագրությունը խմբագրել

2015 թ. սեպտեմբերի 24-ի դրությամբ շքանշանով պարգևատրվել է 13 անձ, որոնցից 3-ը ՀՀ, 10-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։

Պարգևատրված 10 օտարերկրյա քաղաքացիներից 5-ը՝   ԱՄՆ, 3-ը՝   Ռուսաստանի Դաշնության, 1-ը՝   Ուկրաինայի, 1-ը՝   ԼՂՀ քաղաքացիներ են։

Պարգևատրվածներից 12-ը տղամարդ են, 1-ը՝ կին։

Պարգևատրվածներն ըստ գործունեության տեսակի՝

  • գործարարներ - 6,
  • ռազմական գործիչներ - 1,
  • բարերարներ - 4,
  • Սփյուռքի գործիչներ - 1,
  • մարզիկներ - 1։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ խմբագրել

Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել