Պետրոս Պետրոսյան (նկարիչ)

հայ նկարիչ
(Վերահղված է Պետրոս Պետրոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Հակոբի Պետրոսյան (դեկտեմբերի 24, 1968(1968-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2012(2012-12-15), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։

Պետրոս Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1968(1968-12-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 15, 2012(2012-12-15) (43 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1968 թվականին դեկտեմբերի 24-ին Երևանում, արվեստագետների՝ դերասաններ Հակոբ և Վերա Պետրոսյանների ընտանիքում։ 1984 թվականին ավարտելով Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։

1988 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը[1][2]։

1988 - 1994 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում[1][2]։ Ուսանել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ Սեդրակյանի արվեստանոցում։ 1998 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[2], 1998 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ։

Ցուցահանդեսներ խմբագրել

Նկարներ խմբագրել

1994 - «Ծառահատում»
1995 - «Կեսօր»
1996 - «Ճանապարհ»
1997 - «Թախիծ»
1997 - «Եղերերգություն»
1997 - «Դիմակներ»
1998 - «Ցուրտ հիշողություն»
1998 - «Անթառամներ»
1998 - «Թիթեռներ»
1998 - «Մեր օրերի երգը»
1999 - «Մոլորակի միայնակ մարդը»
2001 - «Տիրամայր»
2001 - «Խաչելություն»
2001 - «Ադամ և Եվա»

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել