Պետրոս Զարոյան
Պետրոս Կարապետի Զարոյան (դեկտեմբերի 6, 1903[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունվարի 29, 1986[2], Մարսել[2] (թաղված է Փարիզում)), հայ դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, մշակութային գործիչ։
Պետրոս Զարոյան արմտ. հայ.՝ Պետրոս Զարոյեան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1903[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 29, 1986[2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մարսել[2] |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[3][2] |
Մասնագիտություն | գրող, մշակութային գործիչ և գրականագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1922) |
Աշխատավայր | Նոր հավատք[1], Մշակույթ, Լուսաբաց[1], Հայ Միտք[1], Մելքոնյան կրթական հաստատություն[1], Արեւմուտք, Անահիտ, Հօկ և Ապագայ |
Ազգականներ | Զարեհ Որբունի |
Պետրոս Զարոյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Պալաթ թաղամասի Խորենյան վարժարանում, հաճախել է Կեդրոնական վարժարան, որն ավարտել է 1922 թվականին։ Ապա մեկնել է Ֆրանսիա, մինչև 1934 թվականը ապրել է Մարսելում, հետագայում բնակություն հաստատել Փարիզում։ 1962-1964 թվականներին դասախոսել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Սկսել է գրել 1918 թվականից, երբ նրա առաջին ստեղծագործությունները երևացել են Պոլսի «Նոր այգ» պարբերականում։ Այնուհետև աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի («Ապագա», «Անահիտ», «Զվարթնոց», «Պայքար», «Մենք»)։ Խմբագրել է «Նոր հավատք» (1924, Զարեհ Որբունու հետ), «Մշակույթ» (1935, Ա. Սեմայի հետ) «Լուսաբաց» (1938-1939, Զարեհ Որբունու հետ), «Հայ միտք» (1954-1955) պարբերականները։ Եղել է «Ապագա» օրաթերթի խմբագիրը։
Առանձին գրքերով հրատարակած երկերն են. «Մեռնողները» (թատերախաղ, 1928), «Սև և ճերմակ» (1935), «Ակսել Բակունց» (հետազոտություն, 1935) և այլն։ 1964 թվականին հրատարակել է «Մենք ալ հայրենիք ունենք» պիեսը, որը Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ Բեյրութի Թեքեյան Մշակութային միության հայտարարած մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի և այդ առիթով էլ տպագրվել է Բեյրութում[4][5]։
Երկեր
խմբագրել- Ակսել Բակունց..., մենագրություն, 1935։
- Սև եւ ճերմակ, պատմվածքների ժողովածու, 1941։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 325.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Զարոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 672)։ |