Լուսաբաց (թերթ)
Ֆրանսիայում լույս տեսնող հայկական գրական հանդես
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաբաց (այլ կիրառումներ)
«Լուսաբաց», գրական ամսաթերթ։ Ֆրանսահայ երիտասարդ գրողների օրգան։ Լույս է տեսել 1938-1939 թվականներին, Փարիզում։ Խմբագիր հրատարակիչներ՝ Պ. Զարոյան, Զ. Որբունի։ Տպագրել է չափածո և արձակ գործեր, գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, գրախոսականներ, արվեստի և մշակույթի հարցերին նվիրված ուսումնասիրություններ։ Թղթակցել են Ա. Աեման, Բ. Թոփալյանը, Գ. Քերեստեճյանը և ուրիշներ։ Հրատարակվել է «Լուսաբաց»-ի 4 համար։
Լուսաբաց արմտ. հայ.՝ Լուսաբաց և ֆր.՝ Loussabatz | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ամսագիր |
Լեզու | արևմտահայերեն |
Հիմնադրվել է | հոկտեմբեր 1938 |
Հիմնադիր | Պետրոս Զարոյան և Զարեհ Որբունի |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Փարիզ |
Լուծարվել է | մարտ 1939 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 685)։ ![]() |