«Արևմուտք», ազգային, գրական շաբաթաթերթ։

Արևմուտք
Arewmowtk̕[1]
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն և բազմալեզու[1]
Հիմնադրվել էմարտի 18, 1945
ՀիմնադիրԲյուզանդ Թոփալյան, Լևոն Մոզյան և Լեւոն Չորմիսեան
Երկիր Ֆրանսիա
Լուծարվել էմարտ 1952
ISSN2263-3324

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1945–1952 թվականներին Փարիզում։

1946 թվականից՝ Կիլիկյան ընդհանուր միության հրատարակություն։ Խմբագիրներ՝ Լևոն Մոզյան, Լևոն Չորմիսյան, Բյուզանդ Թոփալյան։

Ունեցել է ժողովրդավարական-հայրենասիրական ուղղվածություն, նպաստել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։

Ծանոթացրել է հետպատերազմյան Հայաստանի տնտեսության, շինարարության վերելքին, մշակութային ձեռքբերումներին։

Տպագրել է հայ և համաշխարհային գրականության գործեր, պատմաբանասիրական, գրաքննադատական, արվեստաբանական նյութեր, ինչպես նաև լուրեր Սփյուռքի տարբեր համայնքներից, միջազգային անցուդարձից։

«Արևմուտք»-ին աշխատակցել են Զարեհ Որբունին, Մինաս Պարսամյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 2263-3324