Պետրոսաշեն
Պետրոսաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում էր Խծաբերդ համայնքի մեջ։ Գտնվում էր Հադրութ քաղաքից 20-21 կմ արևմուտք, Խծաբերդ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, լեռնային, անտառապատ վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Պետրոսաշեն | ||
ադրբ.՝ Petrosaşen | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութ | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Պետրուսաշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելԵղել է զուտ հայաբնակ գյուղ։
1990-ականներ հայ-ադրբեջանական պատերզամից հետո չի վերաբնակեցվել[2]։
Բնակչություն
խմբագրել1974 թվականին ուներ 24, իսկ 1984 թվականին՝ 14 հայ բնակիչ, որոնք այստեղ էին եկել 1905 թվականին՝ Լաչինի շրջանի Հարար գյուղից։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու բանջարաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի (XII դար)։ Մոտակայքում գտնվում էր Ղոշարխաչ բնակատեղին, Զորիի (Ղալալավի) քարայրը և Թովմասի բերդը (IX դար)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 390.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 329