Պետիկ Հերկելյան

սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր, խմբագիր

Պետիկ Հերկելյան (գրական ծածկանունը՝ Պետրոս Հերեան, փետրվարի 15, 1954(1954-02-15), Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան - մարտի 10, 1987(1987-03-10)), սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր, խմբագիր։

Պետիկ Հերկելյան
արմտ. հայ.՝ Պետիկ Հերկելեան
Ծնվել էփետրվարի 15, 1954(1954-02-15)
ԾննդավայրԱնջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
Վախճանվել էմարտի 10, 1987(1987-03-10) (33 տարեկան)
Գրական անունՊետրոս Հերեան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և խմբագիր
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունՅառաջ Կիւլպէնկեան վարժարան
ԱշխատավայրԱզատ Օր և Ազդակ
Պետիկ Հերկելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Պետիկ Հերկելյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 15-ին, Լիբանանի Անջար գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ազգային «Յառաջ Գ.Կիւլպէնկեան» վարժարանում, այնուհետև տեղափոխվել է Բեյրութ, հետևել Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկի դասընթացներին։ Լիբանանյան պատերազմի հետևանքով ուսումը կիսատ է մնացել։ Սակայն հետագայում շարունակել է մասնագիտական բարձրագույն կրթությունը և 1985 թվականին ավարտել վերոնշյալ բարձրագույն դասընթացները (ավարտական աշխատանք՝ Վազգեն Շուշանյանի «Սիրոյ և արկածի տղաքը» վեպին նուիրված իր աշխատասիրությունը)։

1976 թվականին գործուղվել է Հունաստան, երկու տարի եղել «Ազատ Օր» օրաթերթի խմբագիրը։ 1978 թվականին վերադարձել է Լիբանան և «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում եղել սրբագրիչ։

1973 թվականին լույս է տեսել Հերկելյանի առաջին գիրքը՝ «Պատուհանէն դուրս», 1983 թվականին՝ «Բառը» խորագրով գիրքը, 1985 թվականին՝ «Եւ երկիր պագանեմ»[1] երրորդ գիրքը, 1986 թվականին՝ «Եուհու» քաղաքական երգիծական վիպակը[2]։ Նույն թվականին խմբագրել և մամուլին է հանձնել Ռազմիկ Դավոյանի «Հատընտիր» գիրքը և Մ. Լեռնցիի «Էջեր կեանքիս գիրքէն» ինքնակենսագրական հատորը։ Միաժամանակ, որպես եղել է «Թռչնոց բույն» որբանոցի ուսուցիչ։

Մահացել է 1987 թվականի մարտի 10-ին։

1992 թվականին, հետմահու, բանաստեղծի հարազատները հրատարակել են «Գրական վերլուծական էջեր» հատորյակը, որն ամփոփում է Վազգեն Շուշանյանի ուսումնասիրությունները և մամուլում տպագրված հոդվածները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հերկելեան, Պետիկ (1985). Եւ երկիր պագանեմ. տպ. Ալթափրես.
  2. «Գրական-Երաժշտական Ձեռնարկ՝ Բանաստեղծ Պետիկ Հերկելեանի Յիշատակին». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  3. Պետիկ Հերկելեան (1954-1987)

Արտաքին հղումներ խմբագրել