Բեկաայի մարզ
Բեկաայի մարզ (արաբ․՝ محافظة البقاع մուհաֆազաթ ալ-Բիկա), մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Լիբանանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։
Բեկաայի մարզ արաբ․՝ البقاع | |
---|---|
Երկիր | Լիբանան |
Կարգավիճակ | Լիբանանի մարզեր |
Մտնում է | Լիբանան |
Ներառում է | Արև. Բեկաայի շրջան Զահլեի շրջան Հերմելի շրջան Ռաշայայի շրջան |
Վարչկենտրոն | Զահլե |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2008) | 489 900 (6 տեղ) |
Խտություն | 110,61 |
Ազգային կազմ | Արաբներ |
Կրոնական կազմ | 42% Շիա իսլամ, 30% Քրիստոնեություն, 25% Սուննի իսլամ, 3% Դրուզներ |
Տարածք | 4,429 (1 տեղ) |
Սահմանակցում է | Ռիֆ Դիմաշկ, Նաբատիայի մարզ, Հարավային Լիբանան և Լեռնային Լիբանան |
Ժամային գոտի | UTC+3 |
Հապավում | Բեկաա |
ISO 3166-2 կոդ | LB-BI |
Աշխարհագրություն
խմբագրելԲեկաայի մարզն ընդգրկում 4.429 կմ² տարածք։ Տնտեսության հիմնական մասն գյուղատնտեսությոն է։ Մարզի հյուսիսից-հարավ հոսում է Լիտանի և Ասի գետերն։ Այն ներառում Բեկաայի հովիտն։
Սահմանակից է հյուսիսում՝ Հոմսի մարզ, արևելքում՝ Ռիֆ Դիմաշկի մարզ, հարավում՝ Նաբաթիեի մարզ, արևմուտքում՝ Լեռնային Լիբանանի մարզ, հյուսիս-արևմուտքում՝ Հյուսիսային մարզ։
Կլիմա և Զբոսաշրջություն
խմբագրելՋերմաստիճանը տատանվում է -10 °C մինչև 35 °C ամբողջ տարվա ընթացքում։ Զահլե, Բաալբեկ, Մաչղարա, Նիհա, Անջար, Քաբ ալ-Իաս, Քաֆր Զաբադ, Կարաոն Դամ, Չտաուրա և Ֆուրզուլ այս բնակավայրեն են զբոսաշրջության հիմնականուղղություններ։ Բեկաայի մարզն զբոսաշրջիկներին գրավում է նաև, հինավուրց երթուղին Սիրիայի-Լիբանանի միջև։ Մարզն հայտնի է նաև իր գինու արդյունաբերությամբ, ամառային փառատոններով և տեղական խոհանոցով։
Ժողվրդավարություն
խմբագրելԸստ 2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով մարզի բնակչությունն կազմում է 489 900 մարդ[1]։ Բնակչության 42% Շիա իսլամադավաներ են, 30% Քրիստոնեաներ են, 25% Սուննի իսլամադավաներ են իսկ մնացած 3% Դրուզներ են։
Վարչական բաժանում
խմբագրել- Արև. Բեկաայի շրջան (արաբ․՝ قضاء البقاع الغربي), կենտրոն՝ Ջուբբ Ջանին, բնակչություն՝ 104 000 մարդ, 29 համայնք
- Բաալբեկի շրջան (արաբ․՝ قضاء بعلبك), կենտրոն՝ Բաալբեկ, բնակչություն՝ 333 000 մարդ, 58 համայնք
- Զահլեի շրջան (արաբ․՝ قضاء زحلة), կենտրոն՝ Զահլե, բնակչություն՝ 178 000 մարդ, 29 համայնք
- Հերմելի շրջան (արաբ․՝ قضاء الهرمل), կենտրոն՝ Հերմել, բնակչություն՝ 48 000 մարդ, 5 համայնք
- Ռաշայայի շրջան (արաբ․՝ قضاء راشيا), կենտրոն՝ Ռաշայա, բնակչություն՝ 26 000 մարդ, 26 համայնք
Պատկերասրահ
խմբագրել-
Զահլեի համայնապատկեր
-
Խաղողի այգիներ Բեկաայում
-
Յուպիտերի տաճարն Բաալբեկում
-
Ումայյադ քաղաքի ավերակնեը Անջարում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լիբանանի մարդահամար, 2008