Վազգեն Շուշանյան
Վազգեն Շուշանյան (Օննիկ Շուշանյան, փետրվարի 9, 1903, Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 2, 1941, Փարիզ), ֆրանսահայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։
Վազգեն Շուշանյան արմտ. հայ.՝ Վազգէն Շուշանեան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Օննիկ Շուշանեան |
Ծնվել է | փետրվարի 9, 1903 |
Ծննդավայր | Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 2, 1941 (38 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան (1930) |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (1933) |
Աշխատավայր | Մենք և Մարտկոց |
Վազգեն Շուշանյան Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Վազգեն Շուշանյանը ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոսթո քաղաքում։ 1906-1911 թվականներին սովորել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում։ 1915 թվականին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, որտեղ գրողի հարազատները զոհվում են թուրքական ջարդերի ժամանակ։
1919 թվականին ընդունվել է Արմաշի երկրագործական վարժարան, վարժարանի կազմի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա Հայաստան, մեկ տարի հետո հետ վերադարձել։ Կ. Պոլսում, Նյու Յորքում, Իզմիրում լինելուց հետո 1922 թվականին հաստատվել է Փարիզում։ Բանվորություն է արել Ռենոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում։ Սովորել է երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում՝ Սորբոնի համալսարանում[1]։
Մահացել է թոքերի հիվանդության անսպասելի սրումից Փարիզի ֆրանսիական մի հիվանդանոցում՝ միայնակ ու լքված։
ՍտեղծագործություններԽմբագրել
Գրել է վեպեր, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, օրագրեր, գրական-մշակութաբանական և քաղաքական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման եղել սփյուռքը, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ։
- Երկիր հիշատակաց։
- Սիրո և արկածի տղաքը
- Ամրան գիշերներ
- Ճերմակ Վարսենիկ
- Մթին պատանություն
- Գարնանային սիրո հեզ նամակներ
- Բանաստեղծն ու կինը
- Խառնիխուռն
- Ներքին դաշտանկար
- Քրոնիկոն քնարական
ՀրատարակություններԽմբագրել
- Մահուան առագաստը (վիպակներ), Պէյրութ, 1952, 303 էջ։
- Գարնանային սիրոյ հեզ նամակներ, Պէյրութ, 1956, 150 էջ։
- Մթին պատանութիւն, Պէյրութ, 1956, 215 էջ։
- Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1957, 193 էջ։
- Մահուան առագաստը, Պէյրութ, 1959, 128 էջ։
- Ճերմակ Վարսենիկ, Պէյրութ, 1960, 200 էջ։
- Երկիր հիշատակաց, Երևան, 1966։
- Բանաստեղծը եւ կինը, Պէյրութ, 1982, 207 էջ։
- Երկու վիպակ. Ճերմակ Վարսենիկ։ Մթին պատանություն, Երևան, 1983, 336 էջ։
- Ներքին դաշտանկար, Երևան, 1995, 312 էջ։
- Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1996, 200 էջ։
- Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյ խորը, Պէյրութ, 1998, 176 էջ։
- Յեղափոխութեան լոյսէ գօտին, Պէյրութ, 1998, 303 էջ։
- Օրագիր, Երևան, 1999։
- Քրոնիկոն քնարական, Երևան, 2000, 262 էջ։
- Խառնիխուռն, Երևան, 2001, 272 էջ։
- Բանաստեղծը և կինը, Երևան, 2005, 230 էջ։
- Ընտրանի, Երևան, 2010, 394 էջ։
- Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 2012, 200 էջ։
- Ալեկօծ տարիներ (1920–1932), Մոնթրեալ, 2014, 445 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ադդարյան Գ., Վազգեն Շուշանյան, Բեյրութ, 1966։
- Սևան Գ., Վազգեն Շուշանյան, Ե., 1968։
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վազգեն Շուշանյան կատեգորիայում։ |