Պետեր Մեդյեշի (հունգ.՝ Medgyessy Péter, հոկտեմբերի 19, 1942(1942-10-19)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի Հանրապետության վարչապետը 2002-2004 թվականներին։ 2004 թվականի օգոստոսի 25-ին նա հրաժարական տվեց կոալիցիայի գործընկերներից մեկի՝ Ազատ դեմոկրատների միության հետ տարաձայնությունների պատճառով, սակայն վարչապետի պարտականությունները շարունակում էր կատարել դեռևս 30 օրվա ընթացքում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, ինչպես նաև մի քանի լրացուցիչ օր, մինչև նրա իրավահաջորդը՝ Ֆերենց Դյուրչանը խորհրդարանի կողմից հաստատվեց։

Պետեր Մեդյեշի
 
Կուսակցություն՝ Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Կորվինի համալսարան (1966)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1942(1942-10-19)[1][2] (81 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ և Թագի դաշինքի մեծ խաչ

Կենսագրություն խմբագրել

Պետեր Մեդյեշին ծնվել է Բուդապեշտում և ուսումնասիրել Տնտեսագիտական տեսություն Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության համալսարանում (այժմ՝ Կորվինի համալսարան), որն ավարտել է 1966 թվականին, բայց հետո վերադարձել է դոկտորանտուրա։ Կատարելապես տիրապետում է ֆրանսերեն և ռումիներեն լեզուներին, ինչպես նաև տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

70-ական թվականներին եղել է ներքին գործերի նախարարության հակահետախուզության գործակալ՝ D-209 կոդային անվամբ[3]։ 1966-1982 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների նախարարության դեպարտամենտներում։ 1982 թվականին դարձել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ 1987 թվականին՝ հենց նախարար։ Մեդյեշիի օրոք ստեղծված հարկային համակարգը Հունգարիայի համար կարևոր քայլ էր ազատ շուկայական տնտեսության ճանապարհին։

1988-1990 թվականներին եղել է վարչապետի տնտեսական հարցերով տեղակալը, 1990-1996 թվականներին՝ Հունգարիայի տարբեր բանկերի վարչական տնօրեն և վարչության նախագահ։ Երբ Դյուլա Հորնը ձևավորեց կառավարություն, 1996 թվականին Մեդյեշին վերադարձավ ֆինանսների նախարարի պաշտոնին։ Կառավարության լիազորությունների ավարտից հետո աշխատել է որպես «Inter-Europa» բանկի գործադիր խորհրդի ղեկավար և «Atlasz» ապահովագրական ընկերության փոխնախագահ։ Այդ պաշտոնները նա պահպանել է 1998 թվականից մինչև 2001 թվականը, իսկ 2002 թվականի մայիսի 27-ին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Մեդյեշիին Հունգարիայի Հանրապետության վարչապետ նշանակելու օգտին։ Նա ղեկավարում էր կառավարությունը մինչև 2004 թվականի օգոստոսը։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Wielkie kłamstwo Gyurcsánya // Gazeta Wyborcza. — 10 października 2006.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Մեդյեշի» հոդվածին։