Կորվինի համալսարան

Կորվինի համալսարան (Մատյաշ I Կորվինի անվան Բուդապեշտի համալսարան, հունգ.՝ Budapesti Corvinus Egyetem), բարձրագույն կրթական հաստատություն Բուդապեշտում: Առավել հայտնի է տնտեսագիտական ուղղվածությամբ կրթությամբ։

Կորվինի համալսարան
հունգ.՝ Budapesti Corvinus Egyetem[1]
Corvinus foepulet.jpg
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսScientia mea – adiutor meus
Հիմնադրված է1920 և 1948
Անվանված էՔորվինուսի գրադարան
ՌեկտորAndrás Lánczi?[2]
ԱնդամակցությունCEMS - The Global Alliance in Management Education?, European Master of Public Administration Consortium?, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3] և Եվրոպայի համալսարանների միություն[4]
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա[5]
Կայքuni-corvinus.hu
Corvinus University Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

1920 թվականին Հունգարիայի թագավորական համալսարանում (այժմ՝ Բուդապեշտի համալսարան) հիմնադրվել է տնտեսագիտական ֆակուլտետ, որը մի քանի անգամ վերակազմավորվել է։ 1948 թվականից այն գործում է որպես անկախ համալսարան։ 1953-1990 թվականներին համալսարանը հայտնի է եղել որպես Կարլ Մարքսի անվան տնտեսագիտական համալսարան, 1990 թվականից՝ Բուդապեշտի տնտեսագիտական և հանրային կառավարման համալսարան։ 2000 թվականի սկզբում համալսարանի կազմում ներառվել են մի քանի այլ ուսումնական հաստատություններ։ 2004 թվականին համալսարանն անվանվել է Հունգարիայի թագավոր Մատյաշ I Կորվինի անվամբ[6]:

Դանուբի ափին գտնվող համալսարանի գլխավոր մասնաշենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[7]:

ՖակուլտետներԽմբագրել

  • Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Սոցիոլոգիական գիտությունների ֆակուլտետ
  • Պետական կառավարման ֆակուլտետ
  • Գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետ
  • Սննդի արդյունաբերության ֆակուլտետ
  • Լանդշաֆտային ճարտարապետության ֆակուլտետ

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

  • Լասլո Անդոր, Աշխատաշուկայի, սոցիալական հարցերի և սոցիալական ներառման քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար, 2010 թ.
  • Գորդոն Բայնամ, Հունգարիայի վարչապետ (2009-2010 թթ.)
  • Պյոտր Բալաժ, տարածաշրջանային քաղաքականության եվրոպական հանձնակատար, 2004 մայիս-նոյեմբեր, Հունգարիայի արտաքին գործերի նախարար (2009-2010 թթ.)
  • Լայոշ Բոկրոշ, Հունգարիայի ֆինանսների նախարար (1995-1996 թթ.)
  • Լասլո Կովաչ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար (1994-1998 թթ.), (2002-2004 թթ.), Հարկային և մաքսային հարցերով եվրոպական հանձնակատար (2004-2010 թթ.)
  • Պյոտր Մեդեշի, Հունգարիայի վարչապետ (2002-2004 թթ.)
  • Պալ Շմիտ, Հունգարիայի նախագահ (2010 թ.)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել