Պետական հեղաշրջում Բուլղարիայում (1886)

Պետական հեղաշրջում Բուլղարիայում (1886), հայտնի նաև որպես օգոստոսի 9-ի պետական հեղաշրջում (բուլղար․՝ Деветоавгустовски преврат), արքայազն Ալեքսանդր Բատենբերգին բուլղարական գահից տապալելու փորձ, որը տեղի է ունեցել 1886 թվականի օգոստոսի 9-ին (21)։ Չնայած այն հանգամանքին, որ փորձը անհաջող էր և ավարտվեց հակահեղաշրջումով, ի վերջո դա հանգեցրեց Ալեքսանդր Բատենբերգի հրաժարականին և երկրում ծանր քաղաքական ճգնաժամի[1][2]։

Իշխան Ալեքսանդր I-ի պալատը, որտեղ նա ձերբակալվել է դավադիրների կողմից (անհայտ հեղինակ)

Նախապատմություն խմբագրել

Ռուս-թուրքական պատերազմից հետո (1877-1878 թվականներ) Բուլղարիան ազատագրվել էր թուրքական տիրապետությունից։ Երկրի ղեկավարումը ստացել էր արքայազն Ալեքսանդր Բատենբերգը՝ ռուսական կայսր Ալեքսանդր II-ի զարմիկը։ 1881 թվականին Ալեքսանդր II-ի սպանությունից հետո նրան փոխարինել է Ալեքսանդր III-ը, որն առանձնանում էր պահպանողական տրամադրությամբ։

1885 թվականի Արևելյան Ռումելիայի անեքսիայից հետո (Բուլղարիայի պատմագրության մեջ՝ Բուլղարիայի միավորումը Արևելյան Ռումելիայի հետ), որը հավանության չի արժանացել ռուսական կայսրության կողմից, ռուս-բուլղարական հարաբերությունները վատացել են։ Ռուսական արքունիքի դժգոհությունը իշխանի գործողություններից ազդում էր բուլղարական իշխանության նկատմամբ ռուսական քաղաքականության վրա[3]։ Սա Բատենբերգի վրա կատաղի հարձակումների առիթ տվեց ռուսամետ քաղաքական խմբերի կողմից (Ցանկովի առաջադեմ լիբերալ կուսակցություն և Արևելյան Ռումելիայի ժողովրդական կուսակցություն), որոնք համոզված էին, որ Ռուսաստանի պաշտպանությունը անհրաժեշտ էր անկախ Բուլղարիայի պահպանման համար Սան Ստեֆանոյի պայմանագրի շրջանակներում որոշված սահմաններում[4]։ Սերբիայի առաջիկա նոր հարձակումների մասին լուրերը նույնպես պահանջում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորում. 1885 թվականի պատերազմից հետո բուլղարական նյութական և ֆինանսական առումով թուլացած բանակը խոցելի էր, բանակի կադրային քաղաքականությունը նույնպես դժգոհություն էր առաջացրել[4]։

Հեղաշրջման իրադարձություններ խմբագրել

Նախապատրաստություն խմբագրել

Հեղաշրջման կազմակերպիչներն էին՝ ռազմական ուսումնարանի տնօրեն Պյոտր Գրուեվը, գեներալներ Անաստաս Բենդերեվը, Ռադկո Դիմիտրիեվը և Գեորգի Վազովը։ Հեղաշրջմանը մասնակցել է նաև Բուլղարիայում ռուսական ռազմական կցորդ գնդապետ Սախարովը[4]։

Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, առաջիկա սերբական հարձակումներից պաշտպանության նախապատրաստության պատրվակով, Բենդերևն սկսեց զորքեր տեղակայել Սոֆիայի մոտ, միևնույն ժամանակ, իշխանին հավատարիմ ստորաբաժանումները հեռացվել էին. 1-ին հետևակային գնդի երկու ջոկատներն ուղարկվեցին կառուցելու պաշտպանական շինություններ Սլիվնիցայի մոտ, 1-ին հեծելազորային գունդը մեկնել է զորավարժությունների Սամոկով, 2-րդ (Ստրումյան) հետևակի գունդը տեղակայվել է Պերնիկում, Սոֆիայում մնաց նվիրված դավադրությանը 1-ին հրետանային գունդը։ Գրուեվը բանակցություններ է վարել նախարար-նախագահ Պետկո Կարավելովի և ռազմական նախարար Կոնստանտին Նիկիֆորովի հետ, ովքեր համաձայնել էին խնդրել իշխանին հրաժարական տալ, սակայն դավադրությանը մասնակցել հրաժարվել են[4]։

Բատենբերգի տապալում և ժամանակավոր կառավարության ձևավորում խմբագրել

1886 թվականի օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Ստրումյան գնդի զորամասերը և ռազմական ուսումնարանի կուրսանտները մտան Սոֆիա, չեզոքացրին քաղաքում մնացած զորքերը և շրջապատեցին իշխանական պալատը։ Ալեքսանդր Բատենբերգը ձերբակալվել է և ստիպված է եղել հրաժարական ստորագրել[4]։ Այդ նույն առավոտյան նրան տեղափոխել են Օտրյահովո և Դանուբով արտաքսել են Ռուսաստան[5]։

Դավադիրները հետագա գործողությունների հստակ պլան չունեին։ Նրանք հույս ունեին ձևավորել կառավարություն բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, բայց հանդիպեցին Կարավելովի և մյուս առաջատար քաղաքական գործիչների ընդդիմությանը։ Երեկոյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդատվությունից հետո հայտարարվեց ժամանակավոր կառավարության կազմը, որը ղեկավարում էր միտրոպոլիտ Կլիմենտ Տիռնովսկին[5]։ Օգոստոսի 10-ին ռազմական գերատեսչությունների մեծ մասը երդում է տվել նոր կառավարությանը։ Բուլղարացի շատ սպաներ և քաղաքական գործիչներ, սակայն, չեն աջակցել հեղաշրջմանը, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Ստեֆան Ստամբոլովը, որն այդ պահին Տիռնովոյում էր գտնվում։ Նիկիֆորովը հրաժարվել է մասնակցել ժամանակավոր կառավարության մեջ, պլևենյան գունդը հրաժարվել է երդվել, իսկ Սլիվնիցայում ցույց է անցկացրել նոր կառավարության դեմ։ Վառնայի գնդում զինվորականները հրաժարվել են ենթարկվել դավադրությանն աջակցող հրամանատարին[5]։

Հակահեղաշրջում խմբագրել

Պլովդիվում օգոստոսի 10-ին սկսվեց հակահեղաշրջման կազմակերպումը, որը գլխավորում էր Սավա Մուտկուրովը։ Նրան աջակցում էին Դիմիտրի Տոնչևը, մյուս լիբերալ քաղաքական գործիչները և բրիտանական հյուպատոսությունը[5]։ Զինվորական ստորաբաժանումները, որոնք չէին ճանաչել նոր կառավարությունը, Պազարջիկից, Հասկովոյից և Ստարա Զագորայից սկսեցին շարժվել Պլովդիվ։ Օգոստոսի 11-ին Ստամբոլևը հանդես է եկել հայտարարությամբ և նշանակել Մուտգուրովին բուլղարական բանակի գլխավոր հրամանատար։ Մուտգուրովը ժամանակավոր կառավարությանը վերջնագիր ներկայացրեց, որը պահանջում էր լիազորություններից հրաժարում 24 ժամվա ընթացքում մահապատիժի սպառնալիքով[5]։ Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Սլիվվնիցայում ռեժիմի ապստամբեց 1-ին հետևակային գունդը։ Օգոստոսի 12-ին Սոֆիայում և Շումենում մեկուսացվել էին ժամանակավոր կառավարության կողմնակիցները։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մասնակցությամբ ձևավորվեց նոր կառավարություն՝ Կարավելովի գլխավորությամբ։ Գրուևը և մյուս դավադիրները փախան մայրաքաղաքից[5]։

Բատենբերգի վերադարձը խմբագրել

Կարավելովի կառավարությունը ստացավ Ռուսաստանի աջակցությունը, սակայն նրան չէին աջակցում Տիռնովոյի և Պլովդիվի հակահեղաշրջման կազմակերպիչները[5]։ Քաղաքացիական պատերազմից և օկուպացիայից վախենալով, Կարավելովը ցանկացավ հետաձգել իշխանական գահի վերականգնման որոշումը մինչև Մեծ Ազգային ժողովի գումարումը, սակայն Ստամբոլովը Բատենբերգին հրավիրեց հնարավորինս շուտ վերադառնալ Բուլղարիա[5]։ Օգոստոսի 16-ին Ստամբոլովը Պետկո Սլավեյկովին, Գեորգի Ստանսկուն և իրեն հայտարարեց փոխարքաներ։ Օգոստոսի 17-ին Կարավելովի կաբինետը հրաժարական տվեց, Պլովդիվի զինվորական ստորաբաժանումներն առանց արյան գրավեցին մայրաքաղաքը[5]։

Ալեքսանդր Բատենբերգը օգոստոսի 17-ին վերադարձել է Սոֆիա, բայց ինն օր անցԿաղապար:Сс3, 1886 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7-ին) Ռուսական կայսրության հետ խաղաղություն հաստատելու հերթական անհաջող փորձից հետո ստորագրել է հրաժարականը և ընդմիշտ հեռացել Բուլղարիայից[5]։ Իշխանությունը փոխանցվեց Ստամբոլովի գլխավորած ռեգենտային խորհրդին։

Հետևանքներ խմբագրել

1887 թվականի հուլիսի 7-ին Բուլղարիայում ընտրվեց նոր իշխան` Ֆերդինանդ I-ը՝ Սաքսեն-Կոբուրգ-Գոթական դինաստիայի ներկայացուցիչը, Ավստրիայի կայսրի զարմիկը և ավստրիական բանակի սպան։ Նրա իշխանության առաջին տարիներին ներքաղաքական կյանքում առաջատար դերը պատկանում էր Ստեֆան Ստամբոլովի Լիբերալ կուսակցությանը, որի արտաքին քաղաքականության մեջ նկատվում էր Ռուսաստանի նկատմամբ հարաբերության սառեցում։ Ռուսաստանի կողմնակից սպաները արտագաղթեցին Ռումինիա և 1887 թվականի փետրվարին կրկին փորձեցին Բուլղարիայում հեղաշրջում կազմակերպել, սակայն առանց հաջողության։ Բուլղարիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերականգնվել են միայն 1896 թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chisholm, Hugh, ed. (1911). «Bulgaria/History» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  2. Anderson F. M., Hershey M. Sh. The Bulgarian Revolution of 1885 // Handbook for the Diplomatic History of Europe, Asia, and Africa 1870-1914. — Washington: National Board for Historical Service, Government Printing Office, 1918. — P. 119—122.
  3. 3,0 3,1 Стателова
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Радев, т. 1, 1990
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Радев, т. 2, 1990

Գրականություն խմբագրել