Պետկո Ռաչև Սլավեյկով
Պետկո Ռաչե Սլավեյով (բուլղար․՝ Петко Рачов Славейков, նոյեմբերի 17, 1827[1][2][3], Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն - հուլիսի 1, 1895[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղար բանաստեղծ, լուսավորիչ, հասարակական-քաղաքական գործիչ։
Պետկո Ռաչև Սլավեյկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1827[1][2][3] |
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 1, 1895[1][2][3] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա[2] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրող, աստվածաշնչի թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Q56085108? և Q56085121? |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Զավակներ | Պենչո Սլավեյկով, Q12292191?, Hristo Slaveykov? և Ivan Slavejkov? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծխական դպրոցն ավարտելուց հետո (16 տարեկանից) ուսուցչություն է արել։ Կ․ Պոլսում եղել է «Դայդա» (1863-1867 թվականներին) և «Մակեդոնիա» (1866-1872 թթ.) թերթերի խմբագիրը։ Պայքարել է ազգային անկախության և հասարակական կյանքի ժողովրդավարացման համար։ Սերտ փոխհարաբերությունների մեջ է եղել պոլսահայ առաջադեմ գործիչների հետ։ Նրա «Մակեդոնիա» պարբերականը որոշ ժամանակ տպագրվել է Արապյան եղբայրների տպարանում։ Թուրքական լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878 թ.) հետո եղել է Տիռնովոյի սահմանադրական ժողովի անդամ (1879 թ.), Բուլղարիայի ժողովրդական ժողովի պատգամավոր (1880 թվականին՝ նախագահ), լուսավորության նախարար (1880-1881 թվականներին)։ Մլավեյկովը Բուլղարիայի լիբերալ կուսակցության ստեղծողներից և առաջնորդներից է, բուլղարական նոր գրականության հիմնադիրներից։ «Բազմերանգ փունջ», «Երգարան», «Առականի» (բոլորը՝ 1852 թ.- ին) ժողովածուները բովանդակում են ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններ։ Մլավեյկովի ինտիմ քնարերգությանը և հայրենասիրական պոեզիային («Ճերմակոտն աղջկա աղբյուրը», 1873 թ., պոեմ, «Երգեր և բանաստեղծություններ», 1879 թ., ժողովածու) հատուկ է ազգային գունեղությունը։ Հավաքել և կազմել է բուլղարական առածների և ասացվածքների առավել լիակատար ժողովածու (հ․ 1-2, 1889-1897 թվականներին)։ Մեծ ներդրում ունի բուլղարական գրական լեզվի զարգացման գործում։ Թարգմանել է ռուս, սերբ, հույն և այլ գրողների ստեղծագործություններից։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 422)։ |