Պենգ Լիյուան (չինարեն՝ 彭麗媛, նոյեմբերի 20, 1962(1962-11-20)[1], Yuncheng County, Q10508922?, Շանդուն, Չինաստան) չինացի ժողովրդական երգչուհի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կինը և Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության ամանորյա գալահամերգների մշտական մասնակից, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի գեներալ-մայոր, պրոֆեսոր, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի արվեստի ակադեմիայի և Չինաստանի երաժշտական կոնսերվատորիայի ասպիրանտների գիտական խորհրդատու, արվեստի ակադեմիայի ղեկավար։

Պենգ Լիյուան
չինարեն՝ 彭麗媛
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1962(1962-11-20)[1] (61 տարեկան)
ԾննդավայրYuncheng County, Q10508922?, Շանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մայրենի լեզուհյուսիսային չինարեն
ԿրթությունChina Conservatory of Music?
Մասնագիտություներգչուհի, կատարողուհի, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի
ԱմուսինՍի Ցզինպին[2][3]
Զբաղեցրած պաշտոններspouse of the President of the People's Republic of China?, WHO Goodwill Ambassador? և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
ԵրեխաներXi Mingze?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Peng Liyuan Վիքիպահեստում

Բազմաթիվ մրցանակների է արժանացել ամբողջ երկրում անցկացվող երգի մրցույթներում։ Նրա կատարած ամենահայտնի երգերից են՝ «Մեր գյուղից մարդիկ» (父老乡亲), «Ջոմոլունգմա» (珠穆朗玛), «Հույսի հարթավայրերում» (在希望的田野上)։ Պենգ Լիյուանը գտնվում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակում քաղաքացիական ծառայության մեջ և ներկայումս ունի գեներալ-մայորի զինվորական կոչումին համապատասխանող կոչում ըստ տեղական աստիճանների համակարգի։ Չինաստանի առաջին կին երգչուհիներից մեկն է, ով 1980-ական թվականներին չինական համալսարաններում մագիստրոսական համակարգի ներդրումից հետո ավանդական երաժշտություն մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում է ստացել։ Հանրաճանաչության շեմին իր պայծառության և վեհության համար նրան կոչում էին Քաջվարդի թագուհի։ Քաջվարդը, որպես Չինաստանում հատկապես հարգված ծաղիկ, կապված է կայսրերի սիմվոլիզմի հետ, մարմնավորում է գեղեցկությունն ու զգայականության հատկություններ, որոնք սովորաբար բնորոշ են Պեն Լիյուանին։

Կենսագրություն խմբագրել

24-ամյա երգչուհին Սի Ցզինպինի հետ ծանոթացել է 1986 թվականին՝ այդ ժամանակ Չինաստանում արդեն հայտնի լինելով որպես նկարչուհի։ Հանրաճանաչության առումով Պենգ Լիյուանը զգալիորեն գերազանցել է իր ամուսնուն, ով լայն զանգվածներին հայտնի դարձավ միայն 2000-ական թվականների կեսերին։ Վերլուծաբաններն ու փորձագետները գեղեցկուհի Պենգիի մեջ մատնանշում են անհրաժեշտ անձնական հատկությունները, որոնք նրան դարձնում են խորհրդանշական առումով կարևոր կերպար Չինաստանում. բնության կողմից տրված տվյալներ, հրապարակախոսության փորձ, գաղափարական հռետորաբանության տիրապետում, ծառայություն զինված ուժերի վերնախավում, ամուսնություն արևելյան հզոր պետության ղեկավարի հետ[4]։

Նշվում է նաև Պենգ Լիյուանի՝ ներկայանալու ունակությունը։ Չինաստանի առաջին տիկինը սահմանում է նորաձևության միտումները՝ հայտնվելով կա՛մ սև վերարկուով և ժանյակավոր երկարաճիտ կոշիկներով, կա՛մ շլացուցիչ սպիտակ կոստյումով՝ համադրված կոկորդիլոսի կաշվից կոշիկների հետ, կամ մոխրագույն պատյանով զգեստով, որը համադրվում է ոսկով ասեղնագործված մետաքսե երկար բաճկոնով։ Պենգ Լիյուանը հագնվում է նուրբ ոճով և չափի զգացողությամբ՝ մեղմորեն ընդգծելով չինական ոճը։ Հանրության մեջ հայտնվելով բեմից դուրս՝ Պենգը հանդես է գալիս էլեգանտ հագուստով, կոկիկ մազերով, գրավիչ, բայց զուսպ դիմահարդարմամբ։

Պենգ Լիյուանի հագուստների հեղինակը հայտնի չինացի ոճաբան Մա Կեն է։ Պենգի հագուստները հատուկ մշակված են Մակեի կողմից և ստեղծված են ազգային Useless (Wooyun) և Exeption (Lewie) ապրանքանիշերի համատեղ ջանքերով։ Բոլոր հագուստները բացառապես ձեռքի աշխատանք են, գործվածքի ընտրությունից մինչև կարում և ներկում ամբողջ գործընթացը իրականացվում է բնության պահպանության հայեցակարգի շրջանակներում։ Պենգ Լիյուանի հագուստների համար նախատեսված դիզայնը և պատվերները հատուկ իրեր են, որոնք չեն վաճառվում հասարակական վայրերում։

Պենգ Լիյուանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի դեսպանն է և խթանում է առողջ ապրելակերպը և մշակութային փոխանակումները։

2009-2012 թվականներին եղել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր քաղաքական վարչության երգի-պարի անսամբլի ղեկավարը, իսկ 2012 թվականից՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի արվեստի ակադեմիայի ղեկավարը։

2013 թվականի մարտին Պենգ Լիյուանը ուղեկցել է ամուսնուն Մոսկվայում և Դար էս Սալաամում, այնուհետև նրանք այցելել են Հարավային Աֆրիկա, իսկ մայիսին՝ ԱՄՆ, որտեղ հյուրընկալվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Կալիֆոռնիայի Սանիլենդս մասնավոր կալվածքում։

2014 թվականի նոյեմբերին Պենգ Լիյուանը հյուրընկալել է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի գագաթնաժողովը Պեկինում։ 2015 թվականի մայիսի 9-ին ամուսնու հետ Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի պատվին նվիրված զորահանդեսին[5]։

Ֆրանսիական Paris Match ամսագիրը նշում է, որ նա սահուն խոսում է անգլերեն[6]։ Պենգ Լիյուանի թերություններից ամենազգայունը օտար լեզուների չիմացությունն է, ինչը խանգարում է նրա շփումներին ականավոր օտարերկրյա հյուրերի հետ, ինչպես նաև ամուսնու արտասահմանյան պաշտոնական այցերի ժամանակ։ Դիտորդները նաև թերահավատ են, որ Պենգը լայնածավալ գիտելիքներ ունի արևմտյան մշակույթի և համաշխարհային քաղաքականության մասին։

Ընտանիք խմբագրել

Պենգը ամուսնացած է եղել Սի Ցզինպինի հետ 1987 թվականից, ում հետ ծանոթացել էր մեկ տարի առաջ[7]։ Պենգի համար սա առաջին ամուսնությունն էր, Սի Ցզինպինի համար՝ երկրորդը։ Դուստրը՝ Սի Մինգջին (ծնված 1992 թվականին) սովորում էր Հարվարդի համալսարանում[8][9]։

Միջադեպ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի գագաթնաժողովում խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 11-ին Պեկինի ջրային մարզադաշտում Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի գագաթնաժողովի միջոցառումներից մեկի ժամանակ Պենգ Լիյուանը նստեց ամուսնու և Վլադիմիր Պուտինի միջև։ Որոշելով, որ ցրտել է, ՌԴ նախագահը ծածկոց է գցել Պենգի ուսերին։ Տեսանյութի այս դրվագը արագ տարածվել է համացանցում։ Քիչ անց Պենգը ծածկոցը հանձնեց ուղեկցորդուհուն և հագավ իր վերարկուն։ Պուտինի ժեստը բուռն քննարկում առաջացրեց ինչպես բլոգոլորտում, այնպես էլ մերձքաղաքական շրջանակներում, և ոչ միայն Չինաստանում, այլև Արևմուտքում։ Մեկնաբանները նշել են, որ Պուտինի ժեստը այնքան էլ չի համապատասխանում ամուսնացած կնոջ հետ վարվելու արևելյան էթիկետին։ Հաջորդ օրը Չինաստանում այս տեսանյութը չինացի գրաքննիչների կողմից հեռացվել է բոլոր կայքէջերից, և ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Պուտինի ժեստը պետք է ընկալվի որպես ջենտլմենական արարք, որը անհարկի բամբասանքների և քննարկումների առիթ է հանդիսացել[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Xi Jinping put work first and missed birth of daughterSCMP, 2012. — ISSN 1021-6731; 1563-9371
  3. 3,0 3,1 China's Peng Liyuan a First Lady in more ways than oneThe Straits Times, 2014.
  4. Татьяна Каукенова (2019 թ․ հուլիսի 29). «Пэн Лиюань – первая леди Поднебесной» (ռուսերեն). www.forbes.kz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Си Цзиньпин и Владимир Путин пожали друг другу руки на встрече в Кремле» (ռուսերեն). РИА Новости. 20150508T1319+0300Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  6. Michel Peyrard, " Peng Liyuan — Chanteuse et Première dame ", pages 80 à 85, Paris Match du 15 au 21 novembre 2012, n°3313
  7. Magnier, Mark (2007 թ․ հոկտեմբերի 23). «China's 'fifth generation' of leaders reflects nation's shifts». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «习近平 彭丽媛:携手19年 家有小女习明泽(translation:Xi Jinping and Peng Liyuan: tied the knot for 19 years, had bred a daughter named Xi Mingze)» (չինարեն). Xinhua News Agency. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Всемирная передача власти» (ռուսերեն). www.minprom.ua. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Путин накинул покрывало на плечи супруги лидера КНР Пэн Лиюань: этот жест вызвал переполох» (ռուսերեն). www.dp.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Песков разъяснил галантный жест Путина на саммите АТЭС» (ռուսերեն). lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենգ Լիյուան» հոդվածին։