HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերադարձ (այլ կիրառումներ)

«Վերադարձ» (իսպ.՝ Volver), Պեդրո Ալմոդովարի ֆիլմը (2006 թ.)։ Ռեժիսորի խոսքերով՝ այն պատմություն է, որտեղ առկա են «տատիկ, մայր, դուստր, ուրվականներ և տանգո»։ Ֆիլմը մասնակցել է 2006 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին։ Պեդրո Ալմոդովարը ստացել է մրցանակ լավագույն սցենարի, իսկ ֆիլմի դերասանուհիների կազմը կոլեկտիվ մրցանակ՝ դերասանական աշխատանքի համար[4]։

Picto infobox cinema.png
Վերադարձ
իսպ.՝ Volver
Վերադարձ (ֆիլմ, 2006).jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թեմաինցեստ
Թվականմարտի 10, 2006[1] և օգոստոսի 3, 2006[2]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՊեդրո Ալմոդովար
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար
Սցենարի հեղինակՊեդրո Ալմոդովար
ԴերակատարներՊենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Lola Dueñas?, Blanca Portillo?, Chus Lampreave?, Yohana Cobo?, Antonio de la Torre?, Yolanda Ramos?, María Isabel Díaz?[3], Carmen Machi?[3], Pilar Castro?[3] և Neus Sanz i Escobar?[3]
ՕպերատորԽոսե Լուիս Ալկայնե
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
ՄոնտաժԽոսե Սալկեդո
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՄադրիդ
ԿինոընկերությունEl Deseo?
Տևողություն121 րոպե
ՆախորդԲառերի գաղտնի կյանքը
ՀաջորդSolitary Fragments?
Պաշտոնական կայքէջ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Volver (իսպ. նշանակում է «վերադառնալ») լեգենդար արգենտինյան տանգո է՝ հավերժացված Կառլոս Գարդելի կողմից։ Ֆիլմում կատարում է Էստրելա Մորենտեն։
  • Ալմոդովարի նախորդ աշխատանքում՝ «Վատ դաստիարակություն» ֆիլմում (La mala educación, 2004), կան «Վերադարձի» վերաբերյալ ակնարկներ. առաջինը՝ Էնրիկե Գոդեդի «Տատիկ-ուրվական» ֆիլմի պաստառը, ապա՝ El Azar S.L.-ի աշխատասենյակում ևս մեկ պաստառում, որի ներքևի ձախ մասում Կարմեն Մաուրան է, ով խաղացել է Ալմոդովարի մի քանի ֆիլմերում։
  • Ալմոդովարի «Իմ գաղտնիքի ծաղիկը» (La flor de mi secreto, 1995) ֆիլմում «Վերադարձի» սյուժեն հիշատակվում է որպես գլխավոր հերոսուհու կողմից գրված գրքի սյուժեի[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. выгрузка данных FreebaseGoogle.
  2. http://www.kinokalender.com/film5538_volver-zurueckkehren.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (чеш.) — 2001.
  4. «Festival de Cannes: Volver»։ festival-cannes.com։ Վերցված է 2009-12-13 
  5. D'Ursi Carlo (March 14, 2006)։ Interview with Pedro Almodóvar, Director։ Cineuropa (Cineuropa.org)։ Վերցված է August 24, 2011