«Ցավ և փառք» (իսպ.՝ Dolor y gloria), ռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարի իսպանական դրաման՝ թողարկված 2019 թվականին[7]։ Կինոնկարում գլխավոր դերակատարներն են Անտոնիո Բանդերասը, Ասյեր Էչեանդիան, Պենելոպե Կրուսը, Ջուլիետա Սերանոն և Լեոնարդո Սբարալյան[8]։

Ցավ և փառք
իսպ.՝ Dolor y gloria
Երկիր Իսպանիա
 Ֆրանսիա[1]
Ժանրդրամա
ԹեմաԼԳԲՏ
Թվականմարտի 22, 2019[2], մայիսի 17, 2019[2], մայիսի 23, 2019[3], հունիսի 12, 2019[2], հուլիսի 25, 2019[2], օգոստոսի 23, 2019[4], հոկտեմբերի 4, 2019[2], հոկտեմբերի 11, 2019 և փետրվարի 5, 2020[2]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՊեդրո Ալմոդովար
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար[5] և Էսթեր Գարսիա Ռոդրիգես[5]
Սցենարի հեղինակՊեդրո Ալմոդովար
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս[6], Սեսիլիա Ռոթ, Leonardo Sbaraglia?[6], Պենելոպե Կրուս[6], Ասիեր Էչեանդիա[6], Նորա Նավաս[6], Julieta Serrano?[6], Raúl Arévalo?[1], Julián López?[1], Սյուզի Սանչես[1], Rosalía[1], Pedro Casablanc?[1], César Vicente?, Eva Martín?[1] և Paqui Horcajo?[1]
ՕպերատորԽոսե Լուիս Ալկայնե
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
ՄոնտաժՏերեսա Ֆոնթ
Պատմվածքի վայրՄադրիդ
ԿինոընկերությունEl Deseo
Տևողություն108 րոպե
Շահույթ1 626 406 $[4]

Ֆիլմը մասնակցել է Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթին և քննադատների կողմից ստացել հիացական արձագանքներ։ Այն կինոստուգատեսի լավագույն ֆիլմերից մեկն է։ Ստեղծագործական ճգնաժամի պայմաններում ռեժիսորի կերպարում հանդես գալու համար Անտոնիո Բանդերասին շնորհվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար[9]։

Իսպանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 22-ին[10]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սալվադոր Մայոյի (Անտոնիո Բանդերաս) մասին, որը ստեղծագործական ճգնաժամ է վերապրում։ Հուսահատ վիճակում նրան սպասվում են իր համար մի քանի կարևոր մարդկանց հետ հանդիպումներ։ Նրանցից ոմանց հանդիպում է ֆիզիկապես, ոմանց՝ հիշողություններում։ Ընկնելով հիշողությունների մեջ՝ Սալվադորը հիշում է իր մանկությունը 1960-ական թվականներին, երբ ընտանիքի հետ ավելի լավ կյանքի որոնման համար արտագաղթել էր Պատերնա, պատանեկան առաջին սերը, 1980-ական թվականներին Մադրիդում իր առաջին միասեռական սերը, այս հարաբերությունների խզման ցավը, թերապիան, ֆիլմի վաղաժամ թողարկումը, իր կյանքի ամենակարևոր ֆիլմերից մեկի գլխավոր դերակատարի հետ վիճաբանությունը, նկարահանումները շարունակելու անհնարինությունը և այլն, բայց ամենակարևորը` ինքն իր հետ հաշտվելը․․․[11][12]

Դերասանական կազմ խմբագրել

  • Անտոնիո Բանդերաս՝ Սալվադոր Մայո, ռեժիսոր
  • Պենելոպե Կրուս՝ Հասինթա, Սալվադորի մայր
  • Լեոնարդո Սբարալյա՝ Ֆեդերիկո, Սալվադորի նախկին սիրեցյալ
  • Ասյեր Էչեանդիա՝ Ալբերտո Կրեսպո, դերասան, Սալվադորի հին ընկեր և զինակից
  • Սեսիլիա Ռոթ՝ Զուլեմա
  • Նորա Նավաս՝ Մերսեդես, Սալվադորի կին, տիրուհի
  • Ռաուլ Արեվալո՝ հայր
  • Ջուլիետա Սերանո՝ մայրը ծեր տարիքում
  • Ռոսալիա Վիլա

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ[13][14][15]։ «FilmAffinity» կայքում ֆիլմի միջին գնահատականը 10-ից կազմել է 7․4[16]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 92%՝ հիմնվելով 48 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 7,79[17]։ «El Periódico» լրագրում ֆիլմին 5 աստղից տրվել է 5[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19010&view=23
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 https://www.the-numbers.com/movie/Dolor-y-gloria-(Spain)-(2019)/United-Kingdom#tab=box-office
  5. 5,0 5,1 https://web.archive.org/web/20200228213527/https://www.europeanfilmacademy.org/Nominations-2019.900.0.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://web.archive.org/web/20200228213720/https://www.europeanfilmacademy.org/2019.905.0.html
  7. Sam Ramsden։ «Film Buffs Will Be Very Happy To Hear This News About Penelope Cruz's Latest Film» (անգլերեն)։ Bustle։ Վերցված է 2019-05-02 
  8. Jonathan Holland (3/21/2019)։ «'Pain and Glory' ('Dolor y Gloria'): Film Review» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-05-02 
  9. ««Боль и слава»: лучший за многие годы фильм Альмодовара»։ Афиша։ Վերցված է 2019-05-24 
  10. Anna Marie de la Fuente (2018-12-12)։ «Sony to Release Almodovar’s ‘Pain & Glory’ in Spain (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-05-02 
  11. «Ruedan en València la nueva película de Pedro Almodóvar» (իսպաներեն)։ La Vanguardia։ 2018-07-16։ Վերցված է 2019-05-02 
  12. «‘Dolor y gloria’: Primeras imágenes de la nueva película de Almodóvar» (իսպաներեն)։ Larazon.es։ 2019-01-23։ Վերցված է 2019-05-02 
  13. Por Juan Silvestre (2019-03-25)։ «‘Dolor y gloria’ se convierte en el mejor estreno español del año» (իսպաներեն)։ Fotogramas։ Վերցված է 2019-05-02 
  14. «Crítica de «Dolor y gloria»: Todo sobre mí y mi madre» (իսպաներեն)։ ABC։ 2019-03-21։ Վերցված է 2019-05-02 
  15. Marta Medina (2019-03-24)։ «'Dolor y gloria': Pedro Almodóvar se desnuda... pero no tanto» (իսպաներեն)։ El Confidencial։ Վերցված է 2019-05-02 
  16. «Dolor y gloria (2019)» (անգլերեն)։ FilmAffinity։ Վերցված է 2019-05-02 
  17. «Pain and Glory (Dolor y Gloria) (2019)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-05-02 
  18. Quim Casas (2019-03-20)։ «Crítica de 'Dolor y gloria': el artista (Almodóvar) ante sí mismo» (իսպաներեն)։ El Periodico։ Վերցված է 2019-05-02