Վարդան Հացունի
հայ բանասեր
Վարդան Հացունի, (Հ. Վարդան Վ. Հացունի), ի ծնե՝ Վարդան Սոմունճյան (հուլիսի 10, 1870[1], Պարտիզակ[2] - հուլիսի 8, 1944[1]), հայ բանասեր, ազգագրագետ։
Վարդան Հացունի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1870[1] Պարտիզակ[2] |
Մահացել է | հուլիսի 8, 1944[1] (73 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, ազգագրագետ և ուսուցիչ |
Ալմա մատեր | Սուրբ Ղազար կղզու վանք[2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1870 թվականին Սեբաստիայի նահանգի Պարտիզակ (այժմ Բահչեջիկ) հայաբնակ ավանում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1892 թ. դարձել նույն միաբանության անդամ։ Մոտ 40 տարի աշխատել է Մխիթարյանների Միլանի, Կոստանդնուպոլսի, Վենետիկի և այլ քաղաքների վարժարաններում՝ որպես ուսուցիչ և տեսուչ։
Ուսումնասիրություններ Խմբագրել
Աշխատությունները հիմնականում վերաբերվում են հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին։
- Լուսաբանել է Հին Հայաստանում երդման առիթները, վայրերը, եղանակները և այլն, հետազոտել ուտեստեղենը, վերլուծել Հայաստանի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում նաև հոգևոր ճաշատեսակները)։
- Քննության է առել տարբեր եղած հայկական դրոշները (քաղաքացիական և եկեղեցական), ճշտել Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյանների, տարբեր իշխանական տների, զինվորական դրոշների ձևերը, գույները, նշանները և այլն։
- Ուսումնասիրել է Հին Հայաստանում կրթության, դաստիարակության զարգացումը։
- Հանգամանորեն ուսումնասիրել և վերլուծել է աշխարհիկ և եկեղեցական հանդերձների զարգացումը, որը բաժանվում է 11 շրջանի՝ Ուրարտուից մինչև XVII դար։
- Անդրադարձել է պատմության մեջ հայ կնոջ խաղացած դերին, լուսաբանել նրա գործունեությունը տարբեր ոլորտներում։
Երկեր Խմբագրել
- Ճաշեր եւ խնջոյք հին Հայաստանի մէջ, Վենետիկ, 1912։
- Դաստիարակութիւնը հին հայոց քով, Վենետիկ, 1923։
- Պատմութիւն հին հայ տարազին, Վենետիկ, 1923։
- Կարեւոր խնդիրներ հայ եկեղեցւոյ պատմութենէն, Վենետիկ, 1927։
- Հայ դրօշները պատմութեան մէջ, Վենետիկ 1919, 1930։
- Երդմունք հին հայոց մէջ, Վենետիկ, 1932։
- Ուղղագրութիւն եւ առոգանութիւն, Վենետիկ, 1933։
- Հայուհին պատմութեան առջեւ, Վենետիկ, 1936։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10767
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 327.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 327)։ |