Գուրգեն Ալեմշահ

հայ դիրիժոր, կոմպոզիտոր

Գուրգեն Միքայելի Ալեմշահ (մայիսի 22, 1907(1907-05-22)[1][2], Պարտիզակ[1][2] - դեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր[3]։

Գուրգեն Ալեմշահ
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 22, 1907(1907-05-22)[1][2]
Պարտիզակ[1][2]
Երկիր Թուրքիա,  Իտալիա,  Ֆրանսիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[1][2] (40 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Գործունեություն1930 - 1947
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան[1]
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա (1930)[1][2]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում[4]։ 1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը[5]։

Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆԴետրոյտ քաղաքում սրտի կաթվածից[6]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Երգեր
    • Բուխարիկ
    • Իմ երգը
    • Ես սիրեցի
    • Իմ յարը
    • Աղվորներուն
    • Նազերով
    • Ծաղիկ էի
    • Իղձ
    • Սիրելիս
    • Պճինկո
  • Խմբերգեր
    • Իմ հեռավոր հայրենիք
    • Հայաստան
    • Անուշիկ յար ջան
    • Մեր պարտեզում
    • Հունձք,
    • Պլպուլն Ավարայրի
  • Գործիքային ստեղծագործություններ
    • Հայկական ժողովրդական պարեր (ջութակի և դաշնամուրի համար)
  • Սիմֆոնիկ նվագախմբի համար
    • Արևելյան գիշերներ (1931)
    • Հեքիաթ
    • Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից
  • Վոկալ սիմֆոնիկ երկ
    • Ավարայրի պատերազմը (1934).
  • Մեկ գործողությամբ երաժշտական պատկերներ
    • Վարդավառ (1932)
    • Ծովինար

Ձայնագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ցիցիլիա Բրուտյան(1968). Սփյուռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչություն, Երևան. էջ. 55–60.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 45.
  3. Mize, John Townsend Hinton (1951). The International who is who in Music. Who is Who in Music, p. 13 (անգլ.)
  4. Lost Communities (անգլ.)
  5. Chorale Sipan Komitas - Choeur Mixte Arménien de Paris (անգլ.)
  6. Ewen, David (1948). The Year in American Music. Allen, Towne & Heath (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 151