Պարսիվալ Լոուել (անգլ.՝ Percival Lowell, Ծնվ.՝ 13 մարտի 1855, Բոստոն, Մասաչուսետս - Մահ.՝ 12 նոյեմբերի 1916, Ֆլագստաֆ, Արիզոնա), ամերիկացի գործարար, արևելագետ, դիվանագետ, աստղագետ և մաթեմատիկոս, աշխատել է Լոուելի աստղադիտարանում։

Պարսիվալ Լոուել
Percival Lowell
Percival Lowell.jpg
Ծնվել էմարտի 13, 1855(1855-03-13)[1][2][3][…]
Բոստոն, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 12, 1916(1916-11-12)[1][2][3][…] (61 տարեկան)
Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ
ԳերեզմանPercival Lowell Mausoleum[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, գործարար, գրող, ձեռնարկատեր և դիվանագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն[5], մաթեմատիկա[5], բիզնես ձեռնարկություն[5] և Դիվանագիտություն[5]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Noble and Greenough School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Հայտնի աշակերտներAndrew Ellicott Douglass?
Պարգևներ
Ամուսին(ներ)Constance Savage Keith?[6]
ՀայրAugustus Lowell?[6]
ՄայրKatherine Bigelow Lawrence?[6]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Percival Lowell Վիքիպահեստում

Մարս մոլորակի հետազոտող, հայտնաբերել է (793) Արիզոնա աստերոիդը։ Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի, Բրիտանական արևելագետների միության, Ֆրանսիական աստղագիտական միության, ԱՄՆ, Բելգիայի, Գերմանիայի և Մեքսիկայի աստղագիտական միությունների պատվավոր անդամ։

Պարգևատրվել է Ֆրանսիական աստղագիտական միության Ժանսենի մեդալով (1904), ինչպես նաև Մեքսիկայի աստղագիտական միության Ոսկե մեդալով (1908), երկուսն էլ Մարսի հետազոտությունների համար։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Լոուելի պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա։

Պերսիվալ Լոուելը հանդիսանում է ԱՄՆ-ում խոշորագույն մասնավոր աստղադիտարանի հիմնադիրը և առաջին տնօրենը։ Շատ տարիներ է նվիրել Արեգակնային համակարգի իններորդ մոլորակի որոնումներին։ Քլայդ Տոմբոյի կողմից գաճաճ մոլորակ Պլուտոնի հայտնաբերումից հետո, Լոուելի մահից 14 տարի անց, այն անվանվեց այնպես, որպեսզի մնա նույն դիցաբանական շարքում, ինչպես և մյուս մոլորակները, սակայն այնպես, որպեսզի անունը պարունակի նաև Լոուելի անվանատառերը։

Միևնույն ժամանակ, Լոուելը զարգացնում էր Մարսի վրա զարգացած քաղաքակրթության գոյության մասին վարկածը, որը արդեն իսկ հերքվել էր նրա ժամանակակիցների կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել