Լոուելի աստղադիտարան

Լոուելի աստղադիտարան (անգլ.՝ Lowell Observatory, աստղադիտարանի կոդը՝ «690»), մասնավոր աստղադիտարան, Ֆլագստաֆում, որը ԱՄՆ-ի հնագույն աստղադիտարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1894 թվականին։

Լոուելի աստղադիտարան
Lowell Observatory
Clark dome.jpg
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան, ոչ առևտրային կազմակերպություն և observation facility?
Կազմված էDiscovery Channel Telescope?
Աստղադիտարանի կոդ690
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՎայրՖլագստաֆ
Կայքlowell.edu(անգլ.)
Commons-logo.svg Lowell Observatory Վիքիպահեստում

Կատարում է մեծ լուսավորչական աշխատանք։ Աստղադիտարանի այցելուների թիվը տարեկան մոտ 70 հազար է։ Ունի 12 աստղադիտակ, որոնցից երկուսը գտնվում են Մարս բլուրում։ 1965 թվականին ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում[2]։ 2011 թվականին աստղադիտարանը ներառվել է «Թայմ» ամսագրի կազմած «Աշխարհի 100 ամենակարևոր վայրերի» մեջ։

ՊատմությունԽմբագրել

 
Աստղադիտակը, որով հայտնաբերվել է Պլուտոն մոլորակը, 1930

Իր աստղադիտարանի համար Պարսիվալ Լոուելը տեղ ընտրեց անտառ ապատ Հյուսիսային Արիզոնայում, ծովի մակարդակից 2175 մետր բարձրության վրա։ Լոուելն այդ վայրն անվանեց Մարս բլուր (անգլ.՝ Mars Hill)։ Աստղադիտարանի գլխավոր գործիքը երկար տարիներ եղել է 24-դյույմանոց (61 սմ) աստղադիտակ-ռեֆրակտորը, որը ստեղծել էր Էլվին Քլարկը։ Այդ աստղադիտակը Լոուելը Բոսթոնում գնեց 20'000 հազար դոլարով և 1896 թվականին տեղափոխեց Ֆլագստաֆ։ Նույն Մարսի բլրի վրա է գտնվում 13-դյույմանոց (33 սմ) աստղադիտակը, որով 1930 թվականին Կլայդ Ուիլյամ Տոմբոն հայտնաբերեց Պլուտոնը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «National Historic Landmarks Program»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2016-11-08 

Արտաքին հղումներԽմբագրել