Քլայդ Տոմբո (անգլ.՝ Clyde William Tombaugh, փետրվարի 4, 1906(1906-02-04)[1][2][3][…], Streator, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 17, 1997(1997-01-17)[1][2][3][…], Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լոուելի աստղադիտարանում, հայտնաբերել է Պլուտոն գաճաճ մոլորակը 1930 թվականին (1930-ից 2006 թվականները Պլուտոնը համարվում էր մոլորակ), ինչպես նաև մեծ թվով աստերոիդներ։

Քլայդ Տոմբո
անգլ.՝ Clyde William Tombaugh
Ծնվել էփետրվարի 4, 1906(1906-02-04)[1][2][3][…]
Streator, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 17, 1997(1997-01-17)[1][2][3][…] (90 տարեկան)
Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքունիտարական ունիվերսալություն
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[4]
Ալմա մատերԿանզասի համալսարան, Northern Arizona University? և Կանզաս նահանգի համալսարան
Պարգևներ
 Clyde Tombaugh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տոմբոն ծնվել է աղքատ ֆերմերի ընտանիքում։ 12 տարեկան հասակում առաջին անգամ աստղագիտական փողի միջոցով դիտել է Լուսինը, և այդ պահից սկսած տարվել աստղագիտությամբ։ Երբ նա ավարտեց միջնակարգ դպրոցը, նրա համադասարանցիները շրջանավարտների գրքում գրել են «Նա կհայտնաբերի նոր աշխարհ» գուշակությունը։ Քլայդի հետագա կրթությունը չհաջողվեց, քանի որ ծնողները դրամ չունեին։ Այդ պատճառով նա որոշեց ինքնուրույն ուսումնասիրել աստղագիտությունը և պատրաստել ինքնաշեն աստղադիտակ։

Առաջին անհաջող աստղադիտակի ռեֆլեկտորի ապակու մշակման փորձերից հետո, ջերմաստիճանային պայմանները պահպանելու համար փորեց նկուղ, և այնտեղ սկսեց մշակել ապակե սկավառակներ իր 9-դյույմանոց աստղադիտակի համար։ Իր կատարած լուսնային խառնարանների, Յուպիտերի արբանյակների և Մարսի մակերևույթի լուսանկարները նա ուղարկեց Լոուելի աստղադիտարան, որտեղ դրանց որակը գնահատվեցին բավականին բարձր մասնագետների կողմից։

Քլայդ Տոմբոն ամուսնացել է 1934 թվականին Պատրիսիա Էդսոնի հետ, ում հետ չի բաժանվել մինչև մահ։ Տոմբոյի մահվան պահին նրանք ունեին մեկ տղա և մեկ դուստր, 5 թոռ և 8 ծոռ[5]։

Քլայդ Տոմբոյի մոխրի մոտ մեկ ունցիա տեղադրվել է «Նոր հորիզոններ» ավտոմատ միջմոլորակային կայանի մեջ, որը ուղարկվել է դեպի Պլուտոն 2006 թվականին[6]։ Սա մարդու առաջին մնացորդներն են, որոնք դուրս կգան Արեգակնային համակարգից միջաստղային տարածություն։

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Միջազգային աստղագիտական միությունը Տոմբոյի պատվին անվանեց Պլուտոնի վրա շրջան[7]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

1928 թվականի վերջում Լոուելի աստղադիտարանի տնօրեն դոկտոր Վեստո Սլայֆերը (1875—1969) ուղարկեց Քլայդին նամակ, որով հրավիրում էր նրան աշխատանքի։ Տոմբոն ընդունվեց աստղադիտարան աշխատելու որպես լաբորանտ-լուսանկարող։

1929 թվականի ապրիլի սկզբին Քլայդը 13-դյույմանոց աստղադիտակով սկսեց լուսանկարել Երկվորյակներ համաստեղությունում գտնվող աստղերը, այստեղ, համաձայն Պարսիվալ Լոուելի հաշվարկների պետք է գտնվեր «Իքս մոլորակը»։ Մոլորակի որոնման ընթացքում նա համեմատում էր երկնքի միևնույն հատվածի լուսանկարները, կատարված 2-3 գիշեր տարբերությամբ։ Աշխատում էր օրական 14 ժամ։

Այս ընթացքում Տոմբոն հայտնաբերեց նոր գիսաստղ, նոր աստերոիդներ, բազմաթիվ փոփոխական աստղեր, կատարեց նաև գալակտիկաների տարածական բաշխման հետազոտություններ։

1930 թվականի փետրվարի 18-ին լուսաթիթեղների վերլուծության ժամանակ Քլայդը տեսավ, որ Երկվորյակների դելտա աստղի մոտակայքում գտնվող թույլ երևացող կետերից մեկը տեղաշարժվել է, դա Պլուտոնն էր։

1932 թվականին Քլայդ Տոմբոն ընդունվեց Կանզասի համալսարան, որը ավարտեց 1936 թվականին։ Շարունակել է աշխատել Լոուելի աստղադիտարանում մինչև 1943 թվականը։ 1943-ից 1945 թվականները դասավանդել է Ֆլագստաֆում գտնվող Արիզոնայի քոլեջում, դրանից հետո մեկ տարի Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։

1946 թվականից սկսած աշխատել է Աբերդինի բալիստիկ լաբորատորիայում, իսկ 1955 թվականից սկսած նաև դասավանդել է Նյու Մեքսիկո նահանգի համալսարանում (1965-ից պրոֆեսոր, 1973 թվականից պատվավոր պրոֆեսոր)։

Պլուտոնի հայտնաբերման համար Քլայդ Տոմբոին շնորհվեց հատուկ մեդալ, որի վրա պատկերված էր Ուիլիամ Հերշելը։ Բացի դրանից աստղագիտության մեջ ներդրման համար ստացել է Լոնդոնի թագավորական աստղագիտական միության Հ. Ջեկսոն-Գուիլթի անվան մեդալ 1931 թվականին, և այլ պարգևներ։

Պլուտոնի հայտնաբերում խմբագրել

 
Այս աստղաչափի միջոցով ստացվել են Պլուտոնի առաջին լուսանկարները

Լոուելի աստղադիտարանում Տոմբոյի աշխատանքներից մեկն էր «Նեպտունի մոլորակի» համակարգված որոնումը (այս մոլորակը նաև անվանում էին X մոլորակ), որի գոյությունն ու գտնվելու վայրը կանխագուշակել էին Պարսիվալ Լոուելը և Ուիլիամ Պիկերինգը։

Տոմբոն օգտագործում էր աստղադիտարանի 13-դյույմանոց աստղաչափը, որով լուսանկարում էր երկնքի միևնույն մասերը տարբեր գիշերներին։ Լուսանկարների համեմատության համար օգտագործվում էր բլինկ-մանրադիտակ։ Այս դեպքում լուսանկարների փոխելիս երևացող մարմինները, այնպիսիք ինչպիսին են մոլորակները, կփոխեին իրենց տեղը լուսանկարում, իսկ ավելի հեռու գտնվող մարմինները կմնային անշարժ։ Տոմբոն հայտնաբերեց այսպիսի շարժվող մարմին, իսկ հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ դա մոլորակ է։ Հայտնաբերումը գրանցվեց 1930 թվականի փետրվարի 18-ին, ավելի վաղ ստացված լուսանկարների հիման վրա։

«Պլուտոն» անվանումը առաջարկել է 11-ամյա անգլիացի դպրոցական Վենեցիա Բերնին։ 1930 թվականի մայիսի 1-ին Լոուելի աստղադիտարանի հայտարարագրում պաշտոնապես հայտարարվեց, որ մոլորակը կրելու է Պլուտոն անվանումը[8]։ Անվանումը ընտրվել էր այնպես, որ մոլորակի անվանման առաջին երկու տառերը «Պ» և «Լ» կրկնում էին Պերսիվալ Լոուելի անվան առաջին տառերը։

Այժմ Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ և հանդիսանում է տրանսնեպտունային մարմինների խմբի անդամ, այս մարմինների խումբը խոչվում է «պլուտինո»։

Հայտնաբերված աստերոիդներ խմբագրել

Տոմբոն Պլուտոնի որոնման և դրանից հետ կատարված X մոլորակի որոնումների ընթացքում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 15 աստերոիդ[9]։ 1931 թվականին նա նաև հայտնաբերել է 274P/Տոմբո—Տենագրա գիսաստղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. https://cdm16338.contentdm.oclc.org/digital/collection/Ms0407
  5. «Clyde Tombaugh Dead at 90» Արխիվացված 2006-09-28 Wayback Machine, Կենսագրություն(չաշխատող հղում)
  6. «Happy 100th Birthday, Clyde Tombaugh». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Pluto Features Given First Official Names». Միջազգային աստղագիտական միություն. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Kevin Schindler (2016). Lowell Observatory. Arcadia Publishing. էջ 72. ISBN 9781439655726.
  9. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլայդ Տոմբո» հոդվածին։