Պարսամ Սիմոնյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պարսամ Հունանի Սիմոնյան (1911, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1985), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)։ Հայաստանի նկարիչների միության (1936) և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1939)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Պարսամ Սիմոնյան
Ծնվել է1911
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1985
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1935)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն

Նկարիչ Վարդան Սիմոնյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Պարսամ Սիմոնյանը ծնվել է 1911 թվականին, Վաղարշապատում։ 1930 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարան, 1931 թվականին ընդունվել և 1935 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, 1935 թվականին (Ս. Գերասիմովի, Ֆավորսկու և Վոլկովի արհեստանոց)։

Հայրենական մեծ պատերազմի մասնակից է[1]։ 1964 թվականին ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսում նախագծել է ՀԽՍՀ տաղավարը։ 1954 թվականին Վենետիկի բիենալեում ներկայացվել է վարպետի 2 կտավները։ Սիմոնյանի աշխատանքներից ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։ Սիմոնյանի գործերից շատերը ձեռք են բերել Սարատովի, Վոլգոգրադի, Խարկովի պատկերասրահները և մասնավոր այլ հավաքորդներ։

Սիմոնյանը մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների[3][4]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նաև՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից... Պարսամ Սիմոնյան
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Симонян Парсам
  4. «Парсам Симонян (1911-1985)». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)