Պատրիսիա Տոյա

իտալացի քաղաքական գործիչ

Պատրիսիա Տոյա (իտալ.՝ Patrizia Toia, մարտի 17, 1950(1950-03-17), Պոլիանո Միլանեզե, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Եվրոպական միության հետ կապերի նախարար (1999-2000), Իտալիայի խորհրդարանի հետ կապերի նախարար (2000-2001)։

Պատրիսիա Տոյա
իտալ.՝ Patrizia Toia
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն, Italian People's Party? և Democracy Is Freedom – The Daisy?
Կրթություն՝ Միլանի համալսարան և Բոկոնիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 17, 1950(1950-03-17) (74 տարեկան)
Ծննդավայր Պոլիանո Միլանեզե, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Patrizia Ferma Francesca Toia[1]
 
Կայք՝ patriziatoia.info

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն և գործունեության սկիզբ

խմբագրել

Պատրիստիա Տոյան ծնվել է 1950 թվականի մարտի 17-ին, ավարտել է Միլանի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն, ապա հաճախել է Բոկոնիի համալսարանին կից մասնագիտացման դասընթացներ։ 1975-1985 թվականներին եղել է Միլանի նահանգի Վանցագոյի կոմունալ խորհրդի անդամ, 1985-1995 թվականներին եղել է Լոմբարդիայի տարածաշրջանային խորհրդի պատգամավոր։ Պարբերաբար մտել է տարածաշրջանային կառավարություն, որտեղ զբաղվել է մասնավորապես սոցիալական ծառայությունների գործունեության համակարգմամբ, թմրամոլության, ՁԻԱՀ-ի, ինչպես նաև երիտասարդների խնդիրներով, միայնակ ծերերի խնամքով։ Տարածաշրջանային կառավարությունում զբաղեցրել է առողջապահության հարցերով ասեսորի պաշտոնը[2]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1995-1996 թվականներին եղել է Պատգամավորների պալատի 12-րդ գումարման պատգամավոր և Իտալիայի ժողովրդական կուսակցության (ԻԺԿ) խմբակցության անդամ։

1996-2001 թվականներին եղել է 13-րդ գումարման Սենատի ԻԺԿ խմբակցության անդամ, 2001 թվականից եղել է 14-րդ գումարման Սենատի «Մարգարտածաղիկ» կուսակցության խմբակցության անդամ (մինչև 2002 թվականի մարտի 26-ը խմբակցությունը կոչվել է «Մարգարտածաղիկ-Ձիթապտղի ծառ»), 2004 թվականի հուլիսի 19-ին վաղաժամկետ հանձնել է մանդատը։

Պրոդիի առաջին կառավարությունում (1996-1998) և Դ'Ալեմի առաջին կառավարությունում (1998 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը) եղել է Արտաքին գործերի նախարարության պետական-քարտուղար[3]։

2004 թվականին Եվրոպական խորհրդարանում ընտրվել է «Մարգարտածաղիկ» ցուցակով, մտել է «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբակցություն, 2007 թվականից Իտալիայի Դեմոկրատական կուսակցության (ԻԴԿ) անդամ է դարձել, 2009 թվականին և 2014 թվականին ԻԴԿ-ի ցուցակներով վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում։

2012 թվականին՝ Իտալիայում վճռաբեկ դատարանի վճռից հետո, որը հրաժարվել էր բավարարել նույնասեռական զույգի հայցը Իտալիայում նրանց նույնասեռ ամուսնությունը ճանաչելու մասին, որը գրանցվել է Նիդերլանդներում, Տոյան Սիլվիա Կոստայի հետ հրապարակել է «Մեզ մոտ չկան գեյ-հարսանիքներ» հոդվածը։ Իրենց հոդվածում համահեղինակները հիմնավորել են այն դիրքորոշումը, որ նույնասեռ ամուսնությունների իրավական ճանաչումից հրաժարվելը չի նշանակում խտրականություն սեռական կողմնորոշման հիմքով[4]։

2014 թվականի հուլիսի 22-ին 31-ից 19 եվրոպական պատգամավորների ձայներով Եվրոպական խորհրդարանում ընտրվել է կուսակցության պատվիրակության ղեկավար, թեև մի քանի ամսվա ընթացքում այդ պաշտոնում Դավիդ Սասսոլիի առավել հավանական իրավահաջորդը համարվում էր Սիմոն Բոնաֆեն[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www1.interno.gov.it/mininterno/export/sites/default/it/assets/files/28_2014/2014_05_19_candidati_PE_2014_x_circoscrizione_.pdf
  2. «Patrizia Toia». Politica (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Patrizia Toia». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Patrizia Toia, Silvia Costa (2012 թ․ մարտի 16). «Il nostro no alle nozze gay» (իտալերեն). Europa. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Antonietta Demurtas (2014 թ․ հուլիսի 23). «Europa: Pd, Bonafè scaricata da Renzi e Boschi» (իտալերեն). Lettera43. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Tommaso Cerno (2014 թ․ հուլիսի 24). «Il Pd sceglie l'antigay Patrizia Toia in Europa. E allora perché non riprendere la Binetti?» (իտալերեն). L’Espresso. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Տոյա» հոդվածին։