Դավիդ Մարիա Սասսոլի (մայիսի 30, 1956(1956-05-30)[1][2], Ֆլորենցիա, Իտալիա[3]), իտալացի լրագրող և քաղաքական գործիչ, 2019 թվականից Եվորպական խորհրդարանի նախագահն է:

Դավիդ Սասսոլի
David Maria Sassoli.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ֆլորենցիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և հաղորդավար
Ծննդյան օր մայիսի 30, 1956(1956-05-30)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա[3]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
 
Կայք՝ davidsassoli.com

ԿենսագրությունԽմբագրել

Իտալիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ, Ջորջիո լա Պիրայի համախոհ և «Il Popolo» ու «La Discussione» ամսագրերի խմբագիր Միմմո Սասսոլիի որդին է[4]:

Դավիդ Սասսոլին լրագրողական կարիերան սկսել է ոչ մեծ ամսագրերի և գործակալությունների թղթակցելով, հետագայում թղթակցել է «Il Giorno» օրաթերթի հռոմեական համարին, յոթ տարի մասնագիտացել է քաղաքական ժամանակագրության մեջ: 1986 թվականի հուլիսի 3-ին դարձել է Լրագրողների մասնագիտական ասոցիացիայի անդամ,, 1992 թվականին աշխատաել է RAI հեռուստաընկերությունում որպես TG3 ալիքի հատուկ թղթակից, այս ընթացքում նաև Միգել Սանտորոյի հետ եղել է «Il rosso e il nero» և «Tempo reale» ծրագրերի վարողը: 2006—2009 թվականներին հանդիսացել է TG1 հեռուստաալիքի փոխտնօրենը[5]:

2009 թվականին Դեմոկրատական կուսակցության ցուցակով ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր:

2009 թվականի հունիսի 17-ին ընտրվել է Եվրոխորհրդարանում Դեմոկրատական կուսակցության պատվիրակության ղեկավար[6]:

2013 թվականին մասնակցել է բաց նախնական ընտրություններին, երբ ձախակենտրոնները ցանկանում էին միասնական թեքնածու առաջադրել Հռոմի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում (26 % արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը զիջելով Մարիանո Ինյացիոյին):

2014 թվականին կրկին Դեմոկրատական կուսակցության ցուցակով վերընտրվել է որպես Եվրոխորհրդարանի պատգամավոր[7]:

2014 թվականին ընտրվել է Եվրոխորհրդարանի փոխնախագահ, ստանալով 393 ձայն:

2017 թվականի հունվարին վերընտրվել է Եվրոխորհրդարանի փոխնախագահի պաշտոնում[8]:

2019 թվականի հուլիսի 3-ին Եվրոխորհրդարանի նախագահ: Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով նա հավաքել է 345 ձայն: Հաղթանակի համար անհրաժեշտ էր 345 ձայն[9]:

Անձնական կյանքԽմբագրել

Սասսոլին ունի երկու երեխա: Նա սիրում է կլասիկ երաժշտություն, Հռոմի պատմությունը և այգեպանություն, որով զբաղվում է Սուտրիում գտնվող իր գյուղական տանը, որին նա քաղաքական նշանակություն է տվել Սիլվիո Բերլուսկոնիի հետ առճակատման ժամանակ՝ «Ես տնկում եմ բույսեր և հող եմ մշակում, նա միայն գնում է դրանք»[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.europarl.europa.eu/meps/en/96864/DAVID-MARIA_SASSOLI/home
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 3,2 David-Maria SASSOLI
  4. 4,0 4,1 Giorgio Dell’Arti (2014-08-19)։ «Biografia di David Sassoli» (իտալերեն)։ Cinquantamila giorni։ Վերցված է 2017-08-20 
  5. Johnny Giuliani (2014-05-28)։ «Chi è David Sassoli, eletto Parlamento Europeo» (իտալերեն)։ Lettera 43։ Վերցված է 2017-08-20 
  6. «PD: FRANCESCHINI, SASSOLI CAPODELEGAZIONE A STRASBURGO» (իտալերեն)։ Romagna Noi։ 2009-06-18։ Վերցված է 2017-08-25 
  7. «Europee 2014, tutti gli eletti al parlamento Ue» (իտալերեն)։ Lettera 43։ 2014-05-27։ Վերցված է 2017-08-23 
  8. «David Sassoli, rieletto vicepresidente: “Successo candidati S&D, al lavoro per cambiare l’Europa”» (իտալերեն)։ EU News։ 2017-01-18։ Վերցված է 2017-08-23 
  9. «Новым спикером Европарламента избрали итальянского социал-демократа Сассоли»։ РИА Новости։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-03 

Արտաքին հղումներԽմբագրել