Պավել Ցիցիանով (սեպտեմբերի 19, 1754(1754-09-19), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1806(1806-02-20), Բաքու), ծագմամբ վրացի իշխան, ռուսական ռազմական գործիչ, հետևազորի գեներալ (1803 թ.1725 թվականին Վախթանգ VI-ի հետ Ռուսաստան տեղափոխված Ցիցիշվիլի իշխանական ընտանիքից։ 1802 թվականի սեպտեմբերից՝ Վրաստանի գլխավոր կառավարչապետ և Աստրախանի զինվորական նահանգապետ։ 1803 թվականին Պավել Ցիցիանովի զորքերը գրավել են Ջարո֊Բելոքանի մարզը, 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (տես Ռուս-պարսկական պատերազմներ 1804-1813 թթ., 1826-1828 թթ.Գյանջայի (Գանձակի) խանությունը (1804 թ.), 1804 թվականի հուլիսին պաշարել են Երևանի բերդը, սակայն Պավել Ցիցիանովի թույլ տված տակտիկական սխալի (վճռական գրոհի փոխարեն վարել է բանակցություններ բերդն առանց դիմադրության հանձնելու վերաբերյալ) հետևանքով, հարկադրված, սեպտեմբերի 3-ին վերացրել է պաշարումը (ռուսական զորքերը պատրաստ չէին երկարատև պաշարման) և շարժվել դեպի Թիֆլիս։ 1805 թվականին Պավել Ցիցիանովը Ռուսաստանին է միացրել Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի խանությունները և Շորագյալի սուլթանությունը, իսկ մինչ այդ՝ Իմերեթն ու Մեգրելիան։ 1806 թվականի փետրվարի 8-ին Պավել Ցիցիանովը իր ջոկատով մոտեցել է Բաքվին․ դավադրաբար սպանվել է Բաքվի խանի հետ բանակցությունների ժամանակ։ Դաժանություն է դրսևորել Հյուսիսային Կովկասի լեռնականների հնազանդեցման և Վրաստանում ծագած հակաֆեոդալական գյուղացիական ելույթների ճնշման ժամանակ։

Պավել Ցիցիանով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1754(1754-09-19)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 20, 1806(1806-02-20) (51 տարեկան)
Մահվան վայրԲաքու
ԳերեզմանՍիոնի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Dmitry Tsitsianov?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
 Pavel Dmitrievich Tsitsianov Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Цицианов Павел Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Ցիցիանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։