Պասիտա Աբադ
Պասիտա Աբադ (անգլ.` Pacita Abad, հոկտեմբերի 5, 1946[2], Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ[3] - դեկտեմբերի 7, 2004, Batan Island, Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ), ամերիկա-ֆիլիպինյան նկարչուհի[5][6]։ Ծնվել է Ֆիլիպինների Բասկո քաղաք, ոչ մեծ կղզում՝ Ֆիլիպինների հյուսիսային մասում` Լուսոնի և Թայվանի միջև։ Նրա նկարչական կարիերան սկսվել է ճանապարհորդության ժամանակ դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ նա մեկնել էր բարելավելու իր կրթության մակարդակը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են ավելի քան 200 թանագարաններում, պատկերասրահներում և այլ վայրերում։ Աշխարհի տարբեր երկրներում բացվել են նրա 75 անհատական ցուցահանդես։ Նկարչուհու աշխատանքները հասանելի են ավելի քան 70 երկրում[7]։
Պասիտա Աբադ անգլ.՝ Pacita Barsana Abad[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1946[2] |
Ծննդավայր | Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ[3] |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2004 (58 տարեկան) |
Մահվան վայր | Batan Island, Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան, Սան Ֆրանցիսկոյի համալսարան, Ֆիլիպինների համալսարան և Corcoran College of Art and Design? |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Jorge Abad?[4], մայր՝ Aurora Barsana-Abad?[4] |
Կայք | pacitaabad.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Աբադը քաղաքագիտության բակալավրի կոչում է ստացել է Ֆիլիպինների համալսարանից մեկում՝ 1967 թվականին։ 1970 թվականին նա մեկնել է Միացյալ Նահանգներ, մտադրություն ունենալով ուսումնասիրել իրավագիտություն։ 1972 թվականին նա ստացել է Ասիայի պատմության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Այդ ընթացքում նա Կալիֆորնիայում ամուսնանաում է Սթենֆորդի համալսարանի ուսանող Ջեք Հարիթի հետ։ Աբադը գեղանկարչություն սովորել է Վաշինգտոնի Կորկորան արվեստի դպրոցում և Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում։ Նա ապրել է 5 մայրցամաքներում և աշախատել է ավելի քան 80 երկրներում, այդ թվում Գվատեմալայում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Եմենում, Սուդանում, Մալիում, Պապուա Նոր Գվինեան, Կամբոջան և Ինդոնեզիան։ Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 7-ին թոքերի քաղցկեղց։
ՍտեղծագործություններԽմբագրել
Նրա վաղ աշխատանքներն ունեին սոցիալ-քաղաքական փոխաբերական բնույթ, դրանց մեծ մասը դիմանկարներ կամ պարզունակ դիմակներ էին։ Նրա ստեղծագործությունների մեկ այլ շրջանում ընդգրկված էին մեծ նկարներ, որտեղ նկարագրվում էր ստորջրյա աշխարհը, արևադարձային ծաղիկները և վայրի բնության կենդանիները։ Այնուամենայնիվ խոշորագույն և մասշտաբային ստեղծագործական շրջանը դա նրա վառ ու գունագեղ վերացական աշխատանքներն են՝ բազմաթիվ ծավալային կտավներ և մի քանի փոքրիկ կոլաժներ, կատարված տարբեր նյութերով՝ սկսած վրձնից և թղթից, վերջացրած կտավով, մետաղով, կերամիկայով և ապակիով։Աբադն ընդհանուր առմամբ ստեղծել է ավելի քան 4000 աշխատանքներ։Նա նկարազարդել է Սինգապուրի 55 մետրանոց Ալկաֆֆիսկյան կամուրջը, որտեղ պատկերել է 2350 գույնզգույն շրջանակներ։ Աբադը մշակել էր կճաքարով նկարելու տեխնիկան (որը նման է նկարչության կվիլտինգ ժանրին) որտեղ օգտագործվում են կարի տարրեր նկարին ծավալ և քանդակի էֆեկտ տալու համար։ Այնուհետև նա իր նկարների մակերեսին սկսեց շարել այնպիսի նյութեր, ինչպիսիք են հայելիներ, ծովախեցիներ, ուլունքներ, պլաստմասե կոճակները և այլ առարկաներ։
ՀիշողությունԽմբագրել
2014 թվականին դեկտեմբերի 6-ին Մանիլայի Մետրոպոլիտեն թանգարանում նկարչի մահվան տասներորդ տարելիցի օրը բացվեել է նկարչի բնական մեծության բրոնզե քանդակ[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20150310072434/http://www.pacitaabad.com/Artist/Page.php?id=1
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 https://americanart.si.edu/artist/pacita-abad-7121
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://web.archive.org/web/20150310072434/http://www.pacitaabad.com/Artist/Page.php?id=1#
- ↑ Winston A. Marbella։ «Pacita Abad’s Boston and Batanes»։ lifestyle.inquirer.net։ Վերցված է 2016-03-21
- ↑ Kara Kelley Hallmark Encyclopedia of Asian American Artists. — London: Greenwood Press, 2007. — С. 1-4. — 123 с. — ISBN 978-0-313-33451-1
- ↑ «Brooklyn Museum: Pacita Abad»։ www.brooklynmuseum.org։ Վերցված է 2016-03-22
- ↑ «Bronze sculpture of Pacita Abad unveiled for artist’s 10th death anniversary»։ GMA News Online։ Վերցված է 2015-11-12