Պաոլո Անանյան

երգիչ (բաս, բարիտոն)

Պաոլո Անանյան (1880, Կոստանդնուպոլիս - 1942), հայ երգիչ (բաս, բարիտոն

Պաոլո Անանյան
Ծնվել է1880
Կոստանդնուպոլիս
Մահացել է1942
Մասնագիտություներգիչ

Կենսագրություն խմբագրել

Երաժշտական կրթությունն ստացել է Իտալիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Մեկ տարի երգել է Փարիզի «Օպերա-Կոմիկ», 4 տարի՝ Մոնտե-Կառլոյի օպերային թատրոններում։ Բոստոնի օպերային, ապա՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնների մեներգիչ (Գրենվիլ՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», Անջելոտտի՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա»

1921–1929 թվականներին երգել է Ֆեոդոր Շալյապինի խաղընկերությամբ (Մոդեստ Մուսորգսկիու «Բորիս Գոդունով», Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ»)։

Երաժշտական բացառիկ տվյալների շնորհիվ հանդես է եկել նաև բարիտոնական դերերգերով (Վալենտին՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ», Սանչո՝ Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ»)։

Չեխ նշանավոր երգչուհի Էմմի Դեստինի հետ հանդես է եկել Ջ. Պուչինիի «Աղջիկն Արևմուտքից» օպերայում։ Երգել է Ջ. Վերդիի «Օթելլո», Ջ. Պուչինիի «Մանոն Լեսկո», Գաետանո Դոնիցետիի «Սիրո նեկտար», Էդուար Լալոյի «Իզ քաղաքի արքան» և այլ օպերաներում։

Երգել է նաև ժամանակի նշանավոր այլ երգիչների՝ Բենիամինո Ջիլիի, Էլվիրա դե Իդալգոյի, Տիտո Սկիպայի հետ, երկար տարիներ հանդես եկել դիրիժոր Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։