Պաոլա Սևերինո (իտալ.՝ Paola Severino, հոկտեմբերի 22, 1948(1948-10-22), Նեապոլ, Իտալիա), իտալացի իրավաբան, Մոնտիի կառավարության արդարադատության նախարար (2011-2013)։

Պաոլա Սևերինո
իտալ.՝ Paola Severino
 
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 22, 1948(1948-10-22) (75 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Paola Severino
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Կենսագրություն խմբագրել

Պաոլա Սևերինոն ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 22-ին Նեապոլում, Իտալիա։ Նա իրավունք է սովորել Հռոմի Սապիենցա համալսարանում՝ միաժամանակ հաճախելով Քրեական իրավունքի և քրեաբանության մասնագիտացված դպրոց (իտալ.՝ Scuola di Specializzazione in Diritto Penale e Criminologia): Համալսարանը ավարտել է 1971 թվականին։ 1975-1987 թվականներին աշխատել է ալմա մատերի քրեական իրավունքի ամբիոնում։ 1987 թվականին պրոֆեսորի տեղ է ստացել Պերուջայի համալսարանի տնտեսության և քրեաբանության ֆակուլտետի քրեական մեկուսախմբային իրավունքի ամբիոնում, իսկ 1995 թվականին դարձել է այդ համալսարանի քրեական իրավունք ամբիոնի իսկական պրոֆեսոր։ 1998 թվականին ստացել է Հռոմի Գվիդո Կառլիի անվան Հասարակական գիտությունների ազատ միջազգային համալսարանի (LUISS) քրեական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը, 2003 թվականին դարձել է այդ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, 2006 թվականին՝ համալսարանի պրոռեկտոր[1]։

1997-2001 թվականներին Սևերինոն եղել է պատմության մեջ առաջին կինը Իտալիայի ռազմական դատարանների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում (ավելի ուշ նա դարձել է պատմության առաջին տիկինը Իտալիայի արդարադատության նախարարի պաշտոնում)։ Սևերինոն աշխատել է Իտալիայում քրեական գործերով առավել հայտնի փաստաբաններից մեկի՝ Ջովանի Մարիա Ֆլիկի հետ միասին։ Նա Cirio պահածոյի ընկերության սնանկացման գործի ընթացքում ներկայացրել է Ռոմանո Պրոդիի և խոշոր ձեռնարկատեր Չեզարե Ջերոնցիի շահերը, ինչպես նաև Imi-Sir Ջովանի Ակամպորայի դատական գործընթացում (Giovanni Acampora) հանդես է եկել որպես Fininvest ընկերության փաստաբան։ Նրա հաճախորդներից են եղել Eni ընկերությունը և խոշոր ձեռնարկատեր Ֆրանչեսկո Կալտաջիրոնեի խումբը։ Գերմանացի հանցագործ Էրիխ Պրիբկեի գործի ընթացքում Սևերինոն ներկայացրել է եվրոպական համայնքի շահերը[2]։

2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը Սևերինոն Մոնտիի անկուսակցական կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը[3]։

2013 թվականի ապրիլի 18-ին Իտալիայի նախագահական ընտրությունների երկրորդ շրջափուլում Պաոլա Սևերինոն շրջանների ներկայացուցիչների և խորհրդարանի երկու պալատների միասնական նիստի ժամանակ հավաքել է 5 ձայն[4]։ 2015 թվականի հունվարի 30-ին նոր նախագահական ընտրությունների երկրորդ շրջափուլում նորից հավաքել է 5 ձայն[5]։

2016 թվականի հոկտեմբերի 3-ին զբաղեցրել է Հռոմի Գվիդո Կառլիի անվան Հասարակական գիտությունների ազատ միջազգային համալսարանի (LUISS) ռեկտորի պաշտոնը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Պաոլա Սևերինոն ամուսնացած է Պաոլո Դի Բենեդետոյի հետ (իտալ.՝ Paolo Di Benedetto), որը մինչև 2010 թվականը Բաժնետիրական ընկերությունների և բորսայի հարցերով ազգային հանձնաժողովի անդամ էր հանդիսանում (իտալ.՝ Commissione nazionale per le società e la Borsa): Ունի մեկ աղջիկ` Էլեոնորա անունով (նա նույնպես իրավաբան է աշխատում)։ Հիվանդության պատճառով Սևերինոն զրկվել է աջ ձեռքից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Paola Severino». Chi sono (իտալերեն). Libera Università Internazionale degli Studi Sociali "Guido Carli". Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  2. 2,0 2,1 Giorgio Dell’Arti, Daniela Doremi (2014 թ․ սեպտեմբերի 8). «Paola Severino». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Governo Monti (dal 16 novembre 2011 al 27 aprile 2013)» (իտալերեն). Governo Italiano. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Elezioni presidente della Repubblica» (իտալերեն). Corriere della Sera. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Votazione 2, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  6. Viola Giannoli (2016 թ․ հոկտեմբերի 3). «Roma, l'ex ministro Severino rettore della Luiss: è la prima donna» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլա Սևերինո» հոդվածին։