Պանտալեոն Յուզեֆ Շինդլեր կամ Շենդլեր (լեհ.՝ Pantaleon Józef Szyndler կամ լեհ.՝ Szendler, հուլիսի 26, 1846(1846-07-26)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 31, 1905(1905-01-31)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[3]), 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի լեհ նկարիչ, ով ստեղծագործել է ակադեմիական ոճով։ Համբավ է ձեռք բերել հատկապես մերկ կանանց, ինչպես նաև կրոնական ու արևելյան թեմաներով իր ստեղծած նկարներով։ Նրա որոշ գործեր ներշնչված են լեհական ռոմանտիկական պոեզիայից։

Պանտալեոն Շինդլեր
Ծնվել էհուլիսի 26, 1846(1846-07-26)[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էհունվարի 31, 1905(1905-01-31)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճօրիենտալիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներJohann Wilhelm Kaiser (1813-1900). Graficus, directeur van de Graveerschool en van het Rijksmuseum?
 Pantaleon Szyndler Վիքիպահեստում

Լեհ անվանի բանաստեղծ Ցիպրիան Նորվիդը Շինդլերի մտերիմ ընկերն էր։

Կենսագրություն խմբագրել

Շինդլերը նկարչության առաջին դասերն առել է Վարշավայի գեղարվեստի դպրոցում, անվանի նկարիչ Ռաֆալ Հաձևիչից։ Վարշավայի Գեղարվեստի խրախուսման ընկերության կրթաթոշակին արժանանալու շնորհիվ կարողացել է ուսումնառությունը շարունակել արտասահմանում։

1870-ից 1873 թվականներին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Ալեքսանդր Շտրաուբերին (1814-1882), Հերման Անշյուտցին ու Օտտո Զայտցին[4], այնուհետև մեկնել է Հռոմ, ընդունվել Սուրբ Ղուկասի անվան ակադեմիան (Accademia di San Luca), որտեղ աշխատել է Լուիջի Կոչետիի (1802-1884) հետ։ Մասնագիտական կրթությունն ավարտել է Փարիզի գեղարվեստի դպրոցում (École des Beaux-Arts), Ալեքսանդր Կաբանելի ղեկավարությամբ[5]։ Ընդ որում՝ նաև մասնակցել է փարիզյան սալոններին՝ ցուցադրելով իր աշխատանքներից մի քանիսը։

Վերադառնալով Լեհաստան՝ բնակություն է հաստատել Վարշավայում, որտեղ ապրել ու ստեղծագործել է 1885-1894 թթ.: Ապա մեկնել է Չենստոխով, աշխատանքի անցել Յասնա Գորայի վանքում, միաժամանակ գործի գցել իր սեփական արվեստի դպրոցը[5]։

Պանտալեոն Շինդլերի «Եվա» կտավը, ներկայացվելով 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում, միջազգային ճանաչում ու համբավ է բերել նրան, այնինչ՝ հայրենի Լեհաստանում բուռն բանավեճերի, հակասական կարծիքների ու գնահատականների առիթ է հանդիսացել։ Որոշ քննադատներ այդ գործը համարել են չափից դուրս համարձակ ստեղծագործություն, որտեղ «մարդկության մայրը» դուրս է բերված «բուդուարային կնոջ» պատկերով։ Իսկ Biesiada Literacka (pl) ամսագրի մեկնաբանն այնքան հեռու է գնացել, որ դժգոհել է, թե՝ Եվայի ոտքերը չափազանց փոքր են։

1895 թվականին նկարիչը տևական ճամփորդություն է կատարել Պոդոլիայով ու Ղրիմով։ 1902 թվականին վերադարձել է Վարշավա, որտեղ էլ, երեք տարի անց, կնքել է իր մահկանացուն[5]։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

 
Եվա /Գայթակղություն/
  • Աղջիկը բաղնիքում (Dziewczyna w kąpieli, 1885)
  • Եվա (Ewa, 1889)
  • Օդալիսկ (Odaliska)
  • Դրամա պալատում (Dramat w seraju)
  • Ցիպրիան Նորվիդի դիմանկարը (portret Norwida, 1882)
  • Ստրկուհին (Niewolnica, 1887)
  • Huryska
  • Օֆելյան հոր շիրմի մոտ (Ofelia na grobie ojca, 1882)

Գրականություն խմբագրել

  • Szyndler (Szendler) Pantaleon Józef | imię r = Janina| nazwisko r = Daranowska-Łukaszewska |imię2 r = Agata | nazwisko2 r = Wójcik| tytuł = Polski Słownik Biograficzny | tom = 50 | strony =317–319 | miejsce = Warszawa – Kraków | rok = 2015 | wydawca = Polska Akademia NaukPolska Akademia Umiejętności | isbn = 9788363352370
  • Maria Poprzęcka, Akt polski, Edipresse Polska S.A., 2006, 83-7477-066-X
  • Jerzy Malinowski - Malarstwo polskie XIX wieku, 2003, isbn = 83-7181-290-6, Warszawa, Wydawnictwo DiG |oclc = 830544495

Պատկերասրահ խմբագրել

500 graphics

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/452573
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. H. Stępień, M. Liczbińska |rozdział = I. Królewska Akademia Sztuk Pięknych... |tytuł = Artyści polscy w środowisku monachijskim w latach 1828-1914 (materiały źródłowe) |data = 1994 |isbn = 83-903086-1-4 |wydanie = II |miejsce = Kraków |wydawca = Agencja Wydawniczo-Reklamowa Chors |s = 10}}
  5. 5,0 5,1 5,2 Brief biography @ Agra Art.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտալեոն Շինդլեր» հոդվածին։