Ռաֆալ Հաձևիչ (լեհ.՝ Rafał Hadziewicz, հոկտեմբերի 13, 1803(1803-10-13)[1] կամ հոկտեմբերի 13, 1805(1805-10-13)[2], Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - սեպտեմբերի 7, 1883(1883-09-07) կամ սեպտեմբերի 7, 1886(1886-09-07)[1][2], Կելցե, Q24932577?, Kielce Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[2]), հայկական արմատներով լեհ անվանի նկարիչ և մանկավարժ, ով ապրել ու ստեղծագործել է XIX դարում։

Ռաֆալ Հաձևիչ
լեհ.՝ Rafał Hadziewicz
Ծնվել էհոկտեմբերի 13, 1803(1803-10-13)[1] կամ հոկտեմբերի 13, 1805(1805-10-13)[2]
ԾննդավայրԼյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1883(1883-09-07) կամ սեպտեմբերի 7, 1886(1886-09-07)[1][2]
Մահվան վայրԿելցե, Q24932577?, Kielce Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և նկարչության ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[3]
ԱնդամակցությունԿրակովի գիտական ​​ընկերություն[2]
 Rafał Hadziewicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հաձևիչը նկարչության առաջին դասերն առել է լեհական Շչեբժեշին քաղաքում լեհական ազնվականական Զամոյսկի տոհմի ներկայացուցիչների նախաձեռնությամբ բացված գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է 1816 թվականից 1822 թվականներին։ 1822 թվականին մեկնել է Վարշավա՝ իր արվեստը կատարելագործելու մայրաքաղաքի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում, պրոֆեսոր Անտոնի Բրոդովսկու ղեկավարությամբ[4]։ Արժանանալով կրթաթոշակի՝ հնարավորություն է ստացել 1829 թվականից 1833 թվականների միջակայքում կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ լինելու Դրեզդենում, Փարիզում, Հռոմում։

1834 թվականին բնակություն է հաստատել Կրակովում, որտեղ սրբապատկերներով նկարազարդել է մի շարք ուղղափառ եկեղեցիներ։ 1839 թվականին մեկնել է Մոսկվա՝ դասավանդելու տեղի համալսարանի գեղարվեստի ու մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1844 թվականին վերադարձել է Վարշավա, սկսել է դասավանդել Լեհաստանի մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցում։ 1871 թվականին Հաձևիչը տեղափոխվել է Կելցե, դասախոսական աշխատանքի անցել տեղի համալսարանում։ Կելցեում էլ նա կնքել է իր մահկանացուն։ Նրա աճյունը տեղափոխել են Վարշավա և հողին հանձնել Պովանզկովյան գերեզմանատանը։

Հաձևիչը հեղինակել է բազմաթիվ դիմանկարներ, կրոնական թեմաներով նկարներ, սակայն նրան մեծ համբավ են բերել հատկապես պատմական թեմաներով ստեղծած երկերը. ուսումնասիրողները դրանք հաճախ համեմատում են իտալական Վերածննդի վարպետների բարձրարվեստ աշխատանքների հետ։

Ստեղծագործություններ խմբագրել

Ռաֆալ Հաձևիչի ստեղծագործությունները պահվում են Լվովի կերպարվեստի պատկերասրահում, Կելցեի ազգային թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ Նրա ընտիր գործերից են հետևյալ նկարները.

  • Սուրբ Նորբերտ (Portret Świętego Norberta, 1826)
  • Անտոնինա Չիշկովսկայի դիմանկարը (Portret Antoniny Czyszkowskiej, 1828)
  • Հովհաննես Մկրտիչ (Święty Jan Chrzciciel według Rafaela, 1831)
  • Կնոջ դիմանկարը (Portret żony – Anastazji z Głowackich, 1834)
  • Սալոմեն՝ Հովհաննես Մկրտչի գլխով (Salome z głową Świętego Jana Chrzciciela, 1835)
  • Սուրբ Պրաքսեդա (Święta Praksedarycina)
  • Սուրբ Վալենտին (Święty Walenty pielęgnujący chorych, 1839)
  • Դանթեի «Աստվածային կատակերգության» նկարազարդումներից (Ugolino (1843) – ilustracja do Boskiej komedii Dantego – piekło)
  • Գեներալ Հենրիկ Կամենսկու մահը (Śmierć generała Henryka Kamieńskiego pod Ostrołęką)
  • Միխալ Վիշնևսկու դիմանկարը (Portret Michała Wiszniewskiego)
  • Նկարչի մոր դիմանկարը (Portret matki artysty, 1850)

Հաձևիչը մի շարք օֆորտներ (փորագրանկարներ) է պատրաստել իր հեղինակած նկարների հիման վրա։ Դրանցից են՝

  • Հուդիթը՝ Հողոփեռնեսի գլխով (Judyta z głową Holofernesa)
  • Ծեր հրեան (Stary Żyd)
  • Ինքնանկար (Autoportret)

Նկարչի որոշ ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (19391945) կորստյան են մատնվել։ Դրանց շարքում են՝

  • Յուզեֆ Տրուկոլասկցու դիմանկարը (Portret Józefy z Trukolaskich – Ledóchowskiej, 1829)
  • Լյուդվիկ Ռոստավեցկին (Ludwik Rostawiecki, 1838)
  • Պետրոս Առաքյալը (Święty Piotr, 1855)
  • Սուրբ Ավգուստինի վեճը (Dysputa Świętego Augustyna)
  • Անտոնի Բրոդովսկու դիմանկարը (Portret Antoniego Brodowskiego)

Գրականություն խմբագրել

  • J. Derwojed, Hadziewicz Rafał, [w:] Słownik artystów polskich i obcych w Polsce działających. Malarze, rzeźbiarze, graficy, t. 3, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk 1979, Zakład Narodowy im. Ossolińskich. Wyd. PAN, s. 6-10 (tu, bogata bibl.).
  • J. Puciata-Pawłowska, Rafał Hadziewicz 1803–1886. Życie i twórczość, „Teka Komisji Historii Sztuki”, t. 2, Toruń 1961.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://tnk.krakow.pl/czlonkowie/hadziewicz-rafal/
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Biblioteka warszawska, Volume 2; Éditeur:A. Krasiński, 1868 - Original provenant de l'Université de Harvard.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆալ Հաձևիչ» հոդվածին։