Պաղպաղակի թանգարան (անգլ.՝ Museum of Ice Cream), գտնվում է Նյու Յորք քաղաքի Մանհեթեն թաղամասում։ Թանգարանում կազմակերպվում են պաղպաղակի և շոկոլադի ինտերակտիվ վառ գունավորված ցուցահանդեսներ, սենյակների լաբիրինթոսում «ի թիվս այլ բաների, կան նաև կոնֆետների լեռ, եղջյուր և ծիածանագույն մանր կաթիլների լողավազան»[1]։ Ցուցանմուշները շատ հաճախ ետնաբեմ են ինքնալուսանկարների համար, և շատ ինքնալուսանկարները հրապարակվում են Instagram-ում, Flickr-ում, Facebook-ում և այլ սոցիալական կայքերում, որոնք էլ օգտագործվել են ցուցադրությունը գովազդելու համար։

Պաղպաղակի թանգարան
Տեսակուտելիքի թանգարան
Երկիր ԱՄՆ և  Սինգապուր
Հիմնադրվել է2016
Կայքmuseumoficecream.com(անգլ.)
Սոհո, (Մանհեթեն), գտնվում է Բրոդվեյ 558 հասցեում, Փրինս և Սփրինգ փողոցների միջև, բացվել է 2019 թվականի դեկտեմբերին

Բոլոր այցելողներին առաջարկվում է համտեսել տեսականուց։ Տոմսերը պետք է գնել նախօրոն, որոշակի ժամերին և միայն առցանց։

Թանգարան տերմինն ընտրվել է ժամանակավոր արվեստների ցուցահանդեսի համար, որովհետև այն հասկանալի է մարդկանց համար[2]։

Ցուցահանդեսի համահիմնադիրներն են Մարիելիս Բանը Լագունա Բիչից և Մանիշ Վորան, որը նախկինում եղել է Monness, Crespi & Hardt ընկերության հետազոտող[3]։ Ցուցահանդեսը Մարիելիս Բանի մանկական միտքն է, որը ճանապարհ էր փնտրում միլլենիալների սերնսի հետ կապ հաստատելու համար[4]։ Նա ասում է. «Այս ամենը զվարճանքի և նորից քեզ երեխա զգալու համար է։ Բոլորը սիրում են պաղպաղակ։ Սա ճանապարհ է մարդկանց միավորելու համար»[5]։

Պատմություն խմբագրել

Ցուցահանդեսը առաջին անգամ բացվել է Մանհեթենում, 2016 թվականի ամառվանից և դրանից հետո գործել է Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և Մայամիում[6]։ Այն շատ հայտնի է դարձել իր հայտնի հյուրերով, որոնց թվում են եղել Քեթի Փերրին, Քիմ Քարդաշյանը, Գվինեթ Փելթրոուն, Դրյու Բերիմորը։ Մայրերի օրը ցուցադրությանը ներկա են եղել Ջեյ Զին, Բիյոնսեն և Blue Ivy-ն, որոնք նկարվել են թանգարանի մանր կաթիլներով լողավազանում[4]։

Սան Ֆրանցիսկոյի ցուցահանդեսի տոմսերը սպառվել են 18 րոպեում[7]

2017 թվականի նոյեմբերին համընդհանուր ցուցահանդեսները ունեցել են 500.000 այցելու[8]։

Նյու Յորքում ցուցահանդեսը բացվել է Մանհեթենում, Բրոդվեյ 558 հասցեում, 2019 թվականի դեկտեմբերի 14-ին և նախատեսում է գործել մինչև 2020 թվականի մայիսի 1-ը[9]։

Քաղաք Ամսաթիվ Տեղակայում
Միթփեքինգ շրջան, Մանհեթեն 2016 թվականի հուլիս-2016 թվականի սեպտեմբեր 100 Gansevoort Street
Լոս Անջելես 2017 թվականի ապրիլ-2017 թվականի դեկտեմբեր 2018 E. 7TH Pl.
Սան Ֆրանցիսկո 2017 թվականի դեկտեմբեր-մինչ այժմ 1 Grant Ave.[10]
Մայամի 2017 թվականի դեկտեմբեր-2018 թվականի մայիս 3400 Collins Ave.
Սոհո, Մանհեթեն 2019 թվականի դեկտեմբեր 558 Broadway

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiener, Anna. «The Millennial Walt Disney Wants to Turn Empty Stores Into Instagram Playgrounds». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. Adams, Susan. «The 25-Year-Old Behind The Museum Of Ice Cream». forbes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Why This Guy Left Wall Street To Launch An Art Industry Startup». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 Adams, Susan. «The 25-Year-Old Behind The Museum Of Ice Cream». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. «Museum of Ice Cream comes to San Francisco: Why so crazy popular?». 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Miami». Museum of Ice Cream. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «San Francisco's Museum of Ice Cream has a sprinkle pool and a Pop Rocks cave — here's what it's like». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «The Museum of Ice Cream Is Coming to Miami». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. Museum of Ice Cream NYC
  10. «The Museum of Ice Cream extends SF stay and will debut two new installations». sfgate.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել