Սելֆիի թանգարան կամ Ինստագրամ թանգարան (անգլ.՝ selfie museum կամ անգլ.՝ Instagram museum), արվեստի պատկերասրահի կամ ինստալյացիայի տեսակ է, նախատեսված այն բանի համար, որ այցելուները լուսանկարներում կեցվածք ընդունեն և դրանք հրապարակեն այնպիսի սոցիալական ցանցերում, ինչպիսին է Ինստագրամը։ Սելֆիի թանգարանի ցուցանմուշներրը հիմնականում ներառում են գունավոր նախշեր, մեծ չափերի առարկաներ և այնպիսի օպտիկական պատրանքներ, ինչպիսիք են անամորֆոսները։

Սքրաթչ և սնիֆ պատ Գույների գործարանում
Այցելուները Պաղպաղակի թանգարանում խոշոր չափի գունավոր կաթիլների ավազանում են

29Rooms-ը արվեստի եռօրյա մեծ ինստալացիա է` ստեղծված Refinery29-ի կողմից 2015 թվականին Նյու Յորքում, որը հիշատակվում է որպես նման վայրի առաջին օրինակ[1][2]։ Պաղպաղակի թանգարանը, որը բացվել է 2016 թվականին, ևս համարվում է Սելֆիի թանգարանի կատալիզատոր[3][4][5]։ 2019 թվականի դրությամբ հաղորդվել է սելֆիի տասնյակ թանգարանների բացման մասին ամբողջ Միացյալ Նահանգներով[6]։ Դրանք մեծ մարտահրավերի առաջ են կանգնել 2020 թվականին, երբ դրանցից շատերը ստիպված են եղել ժամանակավորապես փակվել COVID-19 համավարակի պատճառով[7][8]

Այս միտման որոշ նախորդներ նույնականացվում են ժամանակակից արվեստում, որոնցից են Rain Room-ը, Urban Light-ը, և Յայոի Կուսամայի հայելապատ սենյակները[9][10]։ Burning Man փառատոնում ցուցադրված բազմաթիվ փորձարարական արվեստի գործերը ևս ազդեցություն են ունեցել, ինչպես նաև` ազդեցություն է ունեցել Meow Wolf արվեստագետների միությունը[11]։

Որոշ մեկնաբաններ քննադատել են «թանգարան» բառի օգտագործումը այս երևույթը նկարագրելու համար[12][13]։ Ի տարբերություն ավանդական թանգարանների, որոնք հաճախ ոչ առևտրային կազմակերպություններ են` կրթական առաքելությամբ, սելֆի թանգարանները գրեթե միշտ առևտրային բիզնեսներ են, որոնք գումար են վաստակում մուտքի վճարով և որոշ դեպքերում` առևտրային հովանավորչությամբ[14][15]։

Պաղպաղակի թանգարանի հիմնադիր Մարյելիս Բանը ափսոսանք է հայտնել այդ բառն օգտագործելու համար և հորինել է նոր տերմին «experium» (experience` «փորձ» և museum` «թանգարան» բառերից)` նկարագրելու համար նման բիզնեսները[16]։

Սելֆիի թանգարանները փորձարարական առևտրի օրինակ են։ Դրանցից շատերը ժամանակավոր ցուցահանդեսներ են, որոնք բացվում են ընդամենը մի քանի ամսով, որոշակի վայրում, իսկ մյուսները մշտական են[17][18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aileen Kwun (2018 թ․ հունվարի 11). «Exploring the effects of social media on art and culture, one selfie at a time». CNN. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Caroline Goldstein (2018 թ․ ապրիլի 25). «8 Instagram-ready art attractions that prove the Museum of Ice Cream was just the beginning». ArtNet. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Sophie Haigney (2018 թ․ սեպտեմբերի 16). «The museums of Instagram». The New Yorker. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Sam Eichner (2018 թ․ օգոստոսի 27). «Lights, cameras, action: The rise of the Instagram-friendly museum». The Daily Beast. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Katherine Keener (2019 թ․ հունվարի 4). «The rise and impact of the 'Instagram museum'». Art Critique. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Annie Taylor (2019 թ․ սեպտեմբերի 4). «Selfie museums are popping up across the country». WTXL-TV. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Katie Way (2020 թ․ օգոստոսի 7). «There's not much left to like about Instagram-friendly 'experiences'». Vice. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. Ashley Carman (2020 թ․ ապրիլի 1). «Instagram pop-up experiences lay off employees as the business tanks». The Verge. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Arielle Pardes (2017 թ․ սեպտեմբերի 27). «Selfie factories: The rise of the made-for-Instagram museum». Wired. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Sarah Cascone (2018 թ․ մարտի 26). «An Instagram-baiting museum in Indonesia is ripping off Chris Burden and Yayoi Kusama». Artnet News. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Ben Ikenson (2018 թ․ դեկտեմբերի 4). «'Big Fun Art' spreads to Phoenix». Bloomberg CityLab. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Lara Korte (2018 թ․ հուլիսի 5). «Pop-up 'museums' are Instagram fans' favorite place to pose». Wall Street Journal. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. (subscription required)
  13. Marissa G. Muller (2017 թ․ դեկտեմբերի 26). «From Yayoi Kusama to the Museum of Ice Cream, 2017 was the year of the art selfie». W. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Karen Loew (2019 թ․ հոկտեմբերի 16). «Why do Instagram playgrounds keep calling themselves museums?». Bloomberg CityLab. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. Erin DeJesus (2018 թ․ դեկտեմբերի 21). «Fake food museums are our greatest monuments to the brand hellscape of 2018». Eater. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. Sissi Cao (2019 թ․ հոկտեմբերի 9). «Everything you think you know about the Museum of Ice Cream is wrong: Interview with CEO». Observer. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. Amanda Hess (2018 թ․ սեպտեմբերի 26). «The existential void of the pop-up 'experience'». The New York Times. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. Caroline Cunningham (2020 թ․ հունվարի 29). «Wonderspaces isn't another pop-up "experience." That's a good thing». Philadelphia. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել