Գույների գործարան (անգլ.՝ Color Factory), փոփ արվեստի ինտերակտիվ արվեստի ցուցահանդես` սենյակային չափերի վառ ինստալյացիներով, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է գունային մի կոնցեպտի։ 2017 թվականին ութ ու կես ամիս այն գործել է Սան Ֆրանցիսկոյում, իսկ այժմ գործում է Նյու Յորքում և Հյուսթոնում[1][2][3]։

Գույների գործարան
Scratch and sniff wall at the Color Factory.jpg
Տեսակթանգարան և Սելֆիի թանգարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո
Հիմնադրվել էօգոստոս 2017
Կայքcolorfactory.co

Գույների գործարանը մեջբերվում է որպես «Ինստագրամի թանգարանների» մեկը. արվեստի ժամանակավոր ցուցադրությունները նախատեսված են ավելի երիտասարդ լսարանի համար, նախագծված են լուսանկարվելու (հատկապես` ինքնալուսանկարի) և Ինստագրամում և այլ սոցիալական ցանցերում կիսվելու համար[1][2][3][4][5][6][7][8]։ Դրա համահիմնադիր Ջորդան Ֆերնին հանրայնորեն դեմ է արտահայտվել Գույների գործարանի` Ինստագրամի թանգարան լինելու մտքին, շեշտելով, որ իր նպատակն է եղել «ստեղծել մի բան, որը հաճելի կլինի զգալ, այլ ոչ թե լուսանկարել»[1]։

Գույների գործարանում ցուցադրվել են արվեստագետներ Ջասոն Փոլանի, Լակվենա Մակիվերի, Մոլի Յանգի, Թոշա Սթիմեյջի և Թոմ Սթայթի աշխատանքներից[2][5]։ Ցուցանմուշները ներառում են գունավոր փուչիկներով լցված դահլիճներ և լուսավոր պարային սրահներ, ինչպես նաև` ամբողջ ցուցացրահում տեղադրված են տեսախցիկներ` լուսանկարելու համար[3][5][7][9]։

ՊատմությունԽմբագրել

Գույների գործարանը հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին, միջոցառումների կազմակերպիչ-բլոգեր Ջորդան Ֆերնիի, նկարիչ Լեա Ռոզենբերգի և դիզայներ Էրին Յանգի կողմից[2]։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել որպես 15 ինստալյացիաներից բաղկացած 3.7 կմ մակերեսով և մեկ ամիս տևողությամբ ցուցահանդես, որի հովանավորներն էին Alaska Airlinesը և Method Soap-ը[2]։ Իր ժողովրդականության շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի ցուցադրությունն ընդհանուր առմամբ երկարաձգվել է ութ ու կես ամսով[1][3][10]։

2018 թվականի հունիսին և հուլիսին Գույների գործարանը համագործակցել է Կուպեր Հյուիթի, Նյու Յորքի Սմիթսոնյան դիզայնի թանգարանի հետ` ցուցադրելու համար «Մանհեթենի գունավոր զբոսանքը» բացօթյա գեղարվեստական ինստալյացիան, որի ժամանակ գետինը ներկվել է մի քանի գույներով, որոնցից յուրաքանչյուրըժի նմուշը վերցվել է Մանհեթենի տարբեր փողոցներից[2][4][11]։

2018 թվականի օգոստոսին Գույների գործարանը վերաբացվել է որպես 16 իստալյացիաների 1.9 կմ քառակուսի մակերեսով ժամանակավոր ցուցահանդես Նյու Յորքի Սոհո թաղամասում, որը հովանավորներն են Maybelline-ը և Gymboree-ն[2][4][5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Wang Jenna։ «The Rise Of The Pop-Up Economy»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Bedolla Daise։ «The Ultimate Instagram Exhibit Is Headed to New York City»։ The Cut (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lord Emma։ «The Instagram-Famous Color Factory Has 16 New Rooms With Built-In Cameras For Photo Opps»։ Bustle (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27 
  4. 4,0 4,1 4,2 «Introducing Color Factory, The Latest Instagrammable Pop-Up Coming To NYC»։ Gothamist (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-19-ին։ Վերցված է 2018-10-27 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Winkelman Natalia (2018-08-21)։ «The Color Factory Is Made for Instagram, but Is It Art?»։ The Daily Beast (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27 
  6. Hess Amanda (2018-09-26)։ «The Existential Void of the Pop-Up ‘Experience’»։ The New York Times (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27 
  7. 7,0 7,1 Business Story by Kaya Yurieff, CNN Business Video by Lisa Fischer, CNN։ «Instagramable pop-ups can teach retailers a thing or two»։ CNN։ Վերցված է 2018-10-27 
  8. Vox (2018-09-19), How "Instagram traps" are changing art museums, https://www.youtube.com/watch?v=Qx_r-dP22Ps, վերցված է 2018-10-27 
  9. «Museum of Explosive Color Coming to NYC»։ NBC New York (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-27-ին։ Վերցված է 2018-10-27 
  10. «Peek inside San Francisco’s newest Instagramable hotspot»։ Curbed SF։ Վերցված է 2018-10-27 
  11. «Walk Displays Colors from 265 Blocks of NYC»։ NBC New York (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-27-ին։ Վերցված է 2018-10-27 

Արտաքին հղումներԽմբագրել