Միլլենիալներ կամ Y սերունդ, 1981 թվականից հետո ծնվածների սերունդ, ովքեր նոր հազարամյակը դիմավորել են երիտասարդ հասակում, ունեն խորը ներգրավվածություն թվային տեխնոլոգիաներում։ Մինչև Generation Y տերմինի հայտնվելն օգտագործվում էր X սերունդ տերմինը, որը համապատասխանում է նախորդ ժողովրդագրական սերնդին։

Ժողովրդագրություն խմբագրել

Սերնդի նկարագրությունը տարբերվում է տարբեր երկրներում` կախված քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ պայմաններից։ ԱՄՆ-ում Y սերունդ է ընդունված անվանել 1981-2000 թթ. ծնվածներին, իսկ  Ռուսաստանում դրանք համարվում են նոր սոցիալ-քաղաքական պայմաններում ծնվածները, ովքեր ծնվել են Գորբաչովյան վերակառուցման և ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում՝ 1985-2000 թվականներին։

Y սերնդի մեծամասնությունը կողմնակից է ազատական մշակույթին, սակայն առանձին խմբեր որդեգրել են ավելի պահպանողական հայացքներ։ 2006 թվականին ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ Y սերնդի 48%-ը հավատացյալներ են, 20%-ը` աթեիստ, իսկ 32%-ը` ագնոստիկներ։