Պալացո Կարինյանո

պատմական կառույց Իտալիայի Թուրին քաղաքում

Պալացո Կարինյանո (իտալ.՝ Palazzo Carignano), պատմական կառույց Իտալիայի Թուրին քաղաքում։ Դրա հարկի տակ գտնվում է Ռիսորջիմենտոյի թանգարանը։ Պալատը եղել է Սավոյական արքայատոհմի կրտսեր ճյուղի՝ Կարինյանոների բնակավայրը։ Շինությունն առանձնանում է կլորավուն ճակատամասով։

Museum Silhouette.svg
Պալացո Կարինյանո
Torino-PalazzoCarignanoFronte.jpg
Տեսակպալացցո և քաղաքային պալատ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունԹուրին[1]
Հասցեvia Accademia delle Scienze, 5 - Torino[2]10123[2]
ՓողոցPiazza Carignano?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Մակերես0,76 հեկտար
Մասն էՍավոյների արքայական պալատներ
ՃարտարապետGuarino Guarini?
ՃարտարագետQ64031801?
ՊատվիրողEmmanuel Philibert, Prince of Carignano?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն[2]
Պաշտոնական կայք

ՊատմությունԽմբագրել

Պալացո Կարինյանոն կառուցվել է Էմմանուել Ֆիլիբերտ արքայազնի պատվերով։ Վերջինս եղել է Թոմաս Ֆրենսիսի՝ Կարինյանոյի արքայազնի և նրա ֆրանսիացի կնոջ՝ Մարիա դե Բուրբոնի որդին։ Պալատը կառուցվել է 1679 թվականին ճարտարապետ Գվարինո Գվարինիի նախագծով։ Հոյակերտ շքամուտքը և գլխավոր դահլիճն ամբողջացնող կրկնակի գմբեթը դասվում են իտալական բարոկկոյի ամենահզոր ճարտարապետական լուծումների շարքում։

Պալատը կառուցված է աղյուսից։ Գվարինին ձևավորել է կառույցը հրապարակի պես՝ ուղիղ և սահմանափակ արևելյան ճակատամասով և էլիպսաձև արևմտյան ճակատամասով։ Ճարտարապետը նաև պալատի կենտրոնում ավելացրել է նախագավիթ։ Կառուցումը սկսվել է 1679 թվականին, երբ արքայազնը 51 տարեկան էր։

 
Պալացո Կարինյանոյի ինքնատիպ ճակատամասը

Պալատի ինտերիերում առկա են շքեղ ֆրեսկոներ և ստուկկոյով հարդարանքներ։ Ֆրեսկոներից մի քանիսը Ստեֆանո Մարիա Լենիանիի աշխատանքներն են և կոչվում են il Legnanino։ Գլխավոր սանդղավանդակը ձևավորված է կիսանդրիներով, որոնց հեղինակն է Պիետրո Սոմացին։

Պալացո Կարինյանոն դե Լամբալլե արքայադստեր ծննդավայրն է (1749)։ 1770 թվականին Չարլզ Էմմանուելը՝ Կարինյանոյի արքայազնը, ևս ծնվել է այնտեղ։ 1820 թվականին պալատում է ծնվել նաև Վիկտոր Էմանուիլ II թագավորը։ 1938 թվականին պալատում ստեղծվում է Ռիսոջիմենտոյի թանգարանը։

Պալացո Կարինյանոն Սավոյների արքայական մյուս պալատների հետ միասին ներառված է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.

Արտաքին հղումներԽմբագրել