Պաբլո Մաֆեո
Պաբլո Կարմինե Մաֆեո Բեսերա (իսպ.՝ Pablo Carmine Maffeo Becerra, հուլիսի 12, 1997[1], Սան Խուան Դեսպի), իսպանացի ֆուտբոլիստ, գերմանական «Շտուտգարտ» ակումբի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1997[1] (26 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Խուան Դեսպի | ||||||||||||||||||||
Հասակ | 173 սանտիմետր[2] | ||||||||||||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ[2] | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 22.10.2018: |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Սան Խուան Դեսպիում (Բարսելոնա, Կատալոնիա)։ 2003 թվականին միացել է Էսպանյոլի երիտասարդական թիմին։ 2013 թվականի ապրիլի 7-ին 15 տարեկան հասակում կատարել է նորամուտը «Էսպանյոլ Բ-ի» կազմում՝ դուրս գալով փոխարինման Սեգունդա Բ-ի՝ «Կոնստանցիա» ակումբի դեմ խաղում (1։0)[3]։
Կարիերա խմբագրել
«Մանչեսթեր Սիթի» խմբագրել
2013 թվականի հուլիսի 3-ին Պաբլո Մաֆեոն իր հայրենակից Մանու Գարսիայի հետ միասին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[4]։
2015 թվականի օգոստոսի 29-ին ակումբի մարզիչ Մանուել Պելեգրինին Մաֆեոյին հրավիրել է մասնակցելու «Ուոթֆորդի» դեմ խաղին (2։0)[5], բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[6]։ Հետագայում նա ևս մի քանի անգամ հայտնվել է պահեստայինների նստարանին, և դրանից բացի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ երիտասարդական լիգային։
2016 թվականի օգոստոսի 24-ին Մաֆեոն կատարել է նորամուտը «քաղաքացիների» կազմում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի՝ «Ստյաուայի» դեմ խաղում (1։0)[7]։ Հոկտեմբերի 26-ին Պաբլոն անցկացրել է երկրորդ հանդիպումը ակումբի կազմում՝ մասնակցելով Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթր Յունայթեդի» դեմ խաղին (0։1)[8]։
«Ժիրոնա» խմբագրել
2016 թվականի հունվարի 13-ին Մաֆեոն, «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր եռամյա պայմանագիր կնքելուց հետո, վարձավճարով միացել է Սեգունդայում հանդես եկող «Ժիրոնային» մեկ տարի ժամկետով[9]։ Փետրվարի 7-ին նա կատարել է նորամուտը չափահասների մակարդակում՝ փոխարինելով Բորխա Գարսիային «Խիմնաստիկի» դեմ խաղում (1։1)։
Դեկտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Մաֆեոն երկրորդ անգամ վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Ժիրոնա»՝ սկսած հունվարի 1-ից[10]։ 2017 թվականի ապրիլի 15-ին նա հեռացվել է խաղադաշտից «Տեներիֆեի» դեմ խաղում (3։3)[11]։ Մայիսի 28-ին «Խիմնաստիկի» դեմ խաղի (1։3) առաջին րոպեին նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։
2017 թվականի հուլիսի 31-ին Մաֆեոն երրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է «Ժիրոնա», որը անցել էր Իսպանիայի առաջնություն[12]։
«Շտուտգարտ» խմբագրել
2018 թվականի մայիսի 14-ին Մաֆեոն դարձել է «Շտուտգարտ» ակումբի լիարժեք խաղացող[13]։ Մամուլի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 9 միլիոն եվրո։
Վարձավճարով «Ժիրոնայում» խմբագրել
2018 թվականի ամռանը Պաբլո Մաֆեոն մեկ տարվա վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Ժիրոնա», որը դուրս էր մնացել է Պրիմերայից և հանդես էր գալիս Սեգունդայում։
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2017 թվականի օգոստոսի 6-ի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էսպանյոլ Բ | 2012/13 | Սեգունդա Բ | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
Մանչեսթեր Սիթի | 2015/16[14] | Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2016/17[15] | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 | ||
Ժիրոնա (վարձավճար) | 2015/16[14] | Սեգունդա | 10 | 0 | 0 | 0 | — | — | 10 | 0 | ||
2016/17[15] | 14 | 1 | 0 | 0 | — | — | 14 | 1 | ||||
Ընդհանուր | 25 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 28 | 1 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 https://www.bdfutbol.com/j/j301806.html
- ↑ «El Constancia da un paso atrás ante el Espanyol B» (իսպաներեն). Diario de Mallorca. 8 апреля 2013. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «El Manchester City 'pesca' a otros dos cadetes españoles | cuentaconlacantera.com». www.cuentaconlacantera.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Manchester City v Watford: Pellegrini sticks with unchanged side, Maffeo and Roberts on the bench». Manchester Evening News. 29 августа 2015. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Man City 2–0 Watford». BBC Sport. 29 августа 2015. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Man City advance to UCL group stage with defeat of Steaua Bucharest». ESPN FC. 24 августа 2016. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Man City team vs Manchester United includes Kompany and Aleix Garcia but no Aguero». Manchester Evening News. 26 октября 2016. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «El Girona incorpora el defensa Pablo Maffeo» (իսպաներեն). Официальный сайт «Жироны». 13 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Смит, Джонатан (27 декабря 2016). «Manchester City's Angelino and Pablo Maffeo join Girona on loan». ESPN FC. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Отуэй, Кэролайн (18 апреля 2017). «LOAN WATCH: ROBERTS AND UNAL SCORE AGAIN». mancity.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Pablo Maffeo s'estrenarà a Primera en la seva tercera cessió consecutiva al Girona» (կատալաներեն). Официальный сайт «Жироны». 31 июля 2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Пабло Маффео перешел в «Штутгарт»
- ↑ 14,0 14,1 «Matches played by Pablo Maffeo in 2015–2016». soccerbase. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 15,0 15,1 «Matches played by Pablo Maffeo in 2016–17». soccerbase. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Մաֆեո» հոդվածին։ |