Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չիկագո (այլ կիրառումներ)

Չիկագո, գետ ԱՄՆ տարածքում։ Հոսում է մի քանի նահանգների տարածքով։ Իր անվանումը ստացել է Միացյալ Նահանգների մեծությամբ երրորդ խոշոր քաղաք Չիկագոյի անունից։

Չիկագո
Բնութագիր
Երկարություն251
ԱվազանՄիսիսիպի գետ
Ջրի ծախս399 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՄիչիգան լիճ
Ակունքի տեղակայումՄիչիգան լիճ[1], North Branch Chicago River?[1] և South Branch Chicago River?[1]
ԳետաբերանՄեքսիկական ծոց
Գետաբերանի տեղակայումSouth Branch Chicago River?[1]
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԵրկրամասՉիկագո[2]
ՋրահավաքIllinois River drainage basin?[1] և Lake Michigan drainage basin?[1]

Գետը կազմավորվել է ոչ վաղ անցյալում։ Սկզբնական շրջանում գետը հոսում էր դեպի Միչիգան լիճը, որի ափին էլ հենց գտնվում է Չիկագոն։ Գետը լիճն է թափվել այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է Մեդիսոն սթրիթը։ Գետի նոր հոսքը փոխվել է 19-րդ դարում, ովքեր նրա հոսքը տեղափոխել են դեպի հարավ՝ Միսիսիպի գետի ավազանը։ Սա կատարվել է սանիտարական անվտանգության համար, ինչպես նաև խուսափելու ջրհեղեղներից։ Այսօր գետը հոսում է Միչիգան լճի արևմտյան մասով։ Չիկագոյի կենտրոնով այն հոսում է դեպի քաղաքի հարավային արվարձանները՝ կազմելով նավարկելի ջրանցք։ Այնուհետ գետին է խառնվում Դե Փլեյնս գետի ջրերը, որից հետո էլ գետը հոսում է դեպի հարավ՝ Մեքսիկական ծոց։

Գետի էկոլոգիան

խմբագրել

Չիկագո գետը մեծապես տուժել է Իլինոյսում առկա արդյունաբերական գործարաններից թափվող արտադրական արդյունքում։ Գետում բնակվում են քաղցրահամ ջրերում բնակվող ձկների մի քանի տեսակ, մեծ քանակությամբ խեցգետիններ։ Իլինոյս նահանգի ղեկավարությունը հանդես է եկել զգուշացմամբ, որ գետի ձկները ուտելու համար վտանգավոր են, քանի որ ջրի մեջ շատ է սնդիկի պարունակությունը։

Կամուրջներ

խմբագրել

Չիկագո գետի վրա առաջին կամուրջը կառուցվել է գետի հյուսիսային մասում՝ Քինզի սթրիթի մոտ 1832 թվականին։ Երկրորդ կամուրջը կառուցվել է 1833 թվականին։ 19-րդ դարի վերջին կամուրջների տակ փորվել են անցքուղիներ՝ ապահովելու կամուրջների անցման հեշտությունը և խցանումների կանխումը։ Անցքուղիների մասին իր աշխատություններում անդրադարձել է Թեոդոր Դրայզերը։

Առաջին բացվովի կամուրջը կառուցվել է 1834 թվականին Դիրբորն սթրիթի մոտ։ Ներկայումս Չիկագո գետի վրա կառուցված են 38 բացվովի կամուրջներ։

Սուրբ Պատրիկի տոնը և Չիկագոն

խմբագրել
 
Սուրբ Պատրիկի տոնի ժամանակ հանդիսավոր կերպով «զարդարում են» գետը

Չիկագո գետը մեծ նշանակություն ունի Սուրբ Պատրիկի տոնի տոնակաատարությունների ժամանակ։ Ամեն տարի, տոնակատարության օրերին, գետը ներկում են կանաչ գույնով։ Ավանդույթը պահպանվում է արդեն 40 տարի։ Փաստացի, իրադարձությունները տեղի չեն ունենում հենց Սուրբ Պատրիկի օրը, այլ մոտակա շաբաթ օրը։ Այսպես 2009 թվականին գետը ներկվել է շաբաթ օրը՝ մարտի 14-ին, այն դեպքում, երբ Սուրբ Պատրիկի տոնը երեքշաբթի օրն էր՝ մարտի 17-ին։

Չիկագոյի քաղաքապետարանին առընթեր Սուրբ Պատրիկի տոնի կազմակերպման կոմիտեի ղեկավար Բիլլ Քինգը հայտարարել է, որ գետը կանաչ ներկելու գաղափարը ծագել է շատ պատահական, երբ սանտեխնիկների խումբը օգտագործել էր ֆլուորեսցեինի գունանյութ, որը պատահմամբ թափվել էր գետի մեջ։

ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունը արգելում է օգտագործել ֆլուորեսցենտ այդ նպատակների, քանի որ ապացուցվել է, որ գունանյութը էկոլոգիական մեծ վնասներ է հասցնում գետին։ Մասնագետների կարծիքով գունանյութը, որը այսօր կիրառվում է գետի ներկման համար, անվտանգ է այնտեղ բնակվող կենդանատեսակների համար։

2009 թվականին ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի խնդրանքով, ով ծնունդով Չիկագոյից է, Սուրբ Պատրիկի տոնի կապակցությամբ Սպիտակ տան հարևանությամբ գտնվող շատրվանի ջուրը ներկվել է կանաչ գույնով։

 
Չիկագոյի կենտրոնը գետից

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկագո (գետ)» հոդվածին։