Չերքեզիա (ադըղե.՝ Адыгэ Хэку[1], ռուս.՝ Черке́сия, վրաց.՝ ჩერქეზეთი, արաբ․՝ شيركاسيا‎‎[2], թուրքերեն՝ Çerkesya), պատմաաշխարհագրական տարածք Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում[3]։ Հանդիսանում է չերքեզ ժողովրդի պատմական հայրենիքը։

Չերքեզիա
Адыгэ Хэку
 Ոսկե հորդա մոտ. 1500 - 1864 Ռուսական կայսրություն 
(Դրոշ)
Քարտեզ


(1750)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սոչի
Լեզու չերքեզերեն և այլ
Կրոն իսլամ, քրիստոնեություն, ավանդական հավատալիքներ
Իշխանություն
Պետության գլուխ Կայսր
Պատմություն
- Հիմնադրում մոտ 1500
- Ռուս-չերքեզական պատերազմ 1763-1864
- Կազմալուծված 1864

Աշխարհագրություն խմբագրել

Չերքեզիան գտնվում էր Արևելյան Եվրոապյում, Սև ծովի արևելյան ափին։ Մինչև Ռուսաստանի կողմից Կովկասի գրավումը (1763–1864) Չերքեզիան ընդգրկում էր Կովկասի հյուսիս-արևմուտքի ողջ բերքաբեր հարթավայրերը և տափաստանները՝ 3-4 միլիոն մարդ բնակչությամբ։

Չերքեզիայի պատմական տարածքը ընկած էր Թամանի թերակղզուց արևմուտքից մինչև Մոզդոկ քաղաքը ժամանակակից Հյուսիսային Օսիայում։ Պատմականորեն Չերքեզիան ընդգրկում էր այսօրվա Կրասնոդարի երկրամասի հարավային մասը, Ադիգեիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետությունները, Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության և Ստավրոպոլի երկրամսի հատվածները մինչև Կուբան գետը հյուսիսում, որը սահման էր հանդիսանում Ռուսական կայսրության հետ։

Չերքեզիայի մայրաքաղաքն է ավանդականորեն համարվում Սոչին[4]։ Որոշ չերքեզ հետազոտողների պնդմամբ, 2014 ձմեռային օլիմպիական գյուղը կառուցված է չերքեզների զանգվածային գերեզմանի տեղում, որն առաջացել է 1864 թվականին պատերազմում ռուսներին պարտվելուց հետո[5]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://aheku.org/ Արխիվացված 2012-01-12 Wayback Machine (ռուս.)
  2. http://www.circassianews.com/ (Արաբերեն)
  3. Chisholm, Hugh, ed. (1911). «Circassia» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջեր 380–381.
  4. Home thoughts from abroad: Circassians mourn the past—and organise for the future. The Economist. 2012-05-26.
  5. Spelen zijn op massagraven. Արխիվացված 2014-05-01 Wayback Machine Nederlandse Omroep Stichting 2014-02-03

Կաղապար:UNPO